Թեմա-6-թեմատիկ2-1 Flipbook PDF

Թեմա-6-թեմատիկ2-1
Author:  i

43 downloads 189 Views 198KB Size

Story Transcript

Թեմատիկ զբոսաշրջություն 2րդ կուրս Աննա Մինասյան

Թեմա 6 Էթնո զբոսաշրջության առանձնահատկությունները Ներկայումս

գլոբալիզացիայի,

պայմաններում ակնհայտ խնդիրը:

գիտատեխնիկական

զարգացման

է դառնում էթնիկ խմբերի «գոյատևման» դժվարության

Երկրամասերի

էթնիկական

բազմազանությունը

պահպանելու

ամենահեռանկարային ոլորտներից մեկը համարվում է Էթնոզբոսաշրջությունը: Զուգահեռաբար, էթնոզբոսաշրջությունը դարձել է հզոր ուժ `էթնիկ խմբերի ինքնությունը

ամրապնդելու

համար:

Այն

ներկայացնում

է

հսկայական

հնարավորություններ էթնիկ խմբերի համար`ցուցադրելու իրենց հարուստ մշակույթը ու մշակութային

ժառանգությունը և վերածնելու իրենց ավանդույթները և

մշակութային առանձնահատկությունները: «Էթնոս» հասկացությունը (հունարեն “ἔθνος” բառից) նշանակում է ազգ, ցեղ, մարդկանց խումբ, օտար ցեղեր, հեթանոսներ, կլաններ և այլն: Մ.թ.ա 6–5-րդ դարերում «էթնոս» բառի գերիշխող նշանակությունը `«ցեղ , ոչ հունական ծագմամբ մարդիկ»: Ավելի ուշ «Էթնիկ» (էթնոս) տերմինը հռոմի ազդեցությամբ կազմում է ածական, որն օգտագործվում է աստվածաշնչի մեջ «հեթանոս», «ոչ քրիստոնեական» իմաստով: 1920ականներին

ռուս

ազգագրագետ

Ս.Մ.

Շիրոկոգորովը

(1887-1939)

առաջին

հետազոտողն էր, ով ձևակերպեց տերմինի գիտական սահմանումը. Ըստ նրա՝ Էթնոսը մարդկանց խումբ է, ովքեր խոսում են միևնույն լեզվով, ունեն իրենց ծագման մասին նույն պատկերացումները, միևնույն ավանդույթները, սովորույթները, կենսաձևը և հենց այդ հատկանիշներով էլ տարբերվում են նմանատիպ այլ խմբերից (Natalia P.

Koptseva, Natalia A. Bakhova and Nadezhda V. Medyantseva Classical and contemporary approaches to ethno-cultural Studies. The kernel of ethnos): Լեզուն համարվում է շատ կարևոր գործոն էթնիկ խմբի կյանքում: Լեզուն միավորում է այն տեղանքը, որտեղ ապրում է էթնոսը: Այսպիսով, էթնիկ խումբը սոցիալ-մշակութային առումով առանձնահատուկ խումբ է, ովքեր կիսում են ընդհանուր պատմություն,մշակույթ, լեզու, կրոն և կյանքի ձև:

Այսօր ամենամեծ էթնիկ խմբերը ներառում են միլիոնավոր մարդկանց, մինչ ամենափոքր էթնիկ խմբերը հաճախ կազմված են լինում մի քանի տասնյակ մարդկանցից: Մեծ էթնիկ խնբերը կարող են բաժանված լինել բազմաթիվ փոքր էթնիկ խմբերի, որոնք հայտնի են որպես ցեղեր կամ տոհմեր, բայց դրանք նույնպես կարող են զարգանալ և ժամանակի ընթացքում վերածվել առանձին էթնիկ խմբի: Մի շարք հեղինակների կողմից առաջարկվել են էթնոզբոսաշրջության սահմանումներ: Էթնոզբոսաշրջություն տերմինը առաջին անգամ օգտագործվել է Սմիթի կողմից (1977), որը այն բացատրում էր որպես տուրիզմի մի տեսակ, որն ուղղված է բացահայտելու բնիկ և հաճախ էկզոտիկ մարդկանց սովորույթները, որը իր մեջ ներառում է այցելություն դեպի տեղաբնիկների բնակավայրեր և գյուղեր, պարերի և տոնակատորությունների ուսումնասիրություններ: 1990 բացատրելով

թվականին Մքլինթոշն ու Գոլդները հաստատեցին Սմիթի տեսակետը, էթնոբոսաշրջությունը`որպես

ճանապարհորդություն,

իսկապես

էկզոտիկ մարդկանց մշակույթը և կենցաղը ուսումնասիրելու նպատակով: Այսպիսի տուրիզմի օրինակ կարող են հանդիսանալ ճանապարհորդությունները դեպի Պանամա`Սան Բլասի հնդիկներին ուսումնասիրելու համար, կամ Հնդկաստան ուսումնասիրելու համար մեկուսացված Ասսամ լեռնային ցեղերը (Li Yang Planning for ethnic tourism 2007): 1991

Հարրոնն ու Վեյլերը (1992) սահմանեցին էթնիկ զբոսաշրջությունը

որպես մի ճանապարհորդություն, որի ընթացքում զբոսաշրջիկը անմիջական,

իսկական և երբեմն մտերմիկ շփում է ունենում տեղաբնիկների հետ, որոնց էթնիկ և մշակութային

առանձնահատկությունները

տարբերվում

են:

Զբոսաշրջիկները

այցելում են տեղաբնիկների տներ ծանոթանալով և մասնակցելով

նրանց

ավանդույթներին, արարողակարգերին, ծիսակարգերին, պարերին և այլ ավանդական գործողություններին: Էկզոտիկությունը հաճախ վերաբերում է ոչ ժամանակակից, տեխնոլոգիապես պարզ և գյուղական հասարակություններին, որոնք ապրում են հեռավոր կամ մեկուսացված տարածքներում և ովքեր պահում են իրենց այնպես, որ իրենց

ապրելակերպը

էկզոտիկ

է

համարվում

հասարակության

համար:

էթնոզբոսաշրջության ուսումնասիրությունների մեծ մասը կենտրոնացած է էկզոտիկ և հաճախ ծայրամասային դեստինացիաների վրա, որոնք ներառում են ներկայացումներ և գրավչություններ`

ներկայացված փոքր, հաճախ մեկուսացված, էթնիկ խմբերի

կողմից (Li Yang, Planning for ethnic tourism, 2007): Վերլուծելով վերոնշյալ սահմանումները կարող ենք եզրակացնել, որ գիտական գրականության մեջ դեռևս չկա էթնոզբոսաշրջություն հասկացության հստակ բնորոշում: Գիտական գրականության մեջ առանձնացվում են էթնոտուրիստներ և էթնոգրաֆիկ տուրիստներ հասկացությունները: Շուկինը նշում է, որ էթնոգրաֆիկ տուրերի

մասնակիցները

մարդիկ

են,

ովքեր

մասնագիտորեն

զբաղվում

են

էթնոգրաֆիայով՝ ազգագրությամբ: Իսկ էթնոտուրիզմի մասնակիցների շրջանակն, ըստ նրա, ավելի լայն է: Նրանք մարդիկ են, ովքեր նպատակ ունեն բավարարելու իրենց

հոգևոր

զբոսաշրջիկներին,

պահանջմունքները: ովքեր

նպատակ

Էթնոտուրիստներ ունեն

անվանում

բավարարելու

իրենց

են

այն

հոգևոր

պահանջմունքները տարբեր էթնոսների միջավայրում: Էթնոտուրիստներն առավել հակված են ճանաչելու, բացահայտելու մարդկանց, նրանց բարքերը, մշակույթն ու կենցաղը,

քան

թե

ուսումնասիրելու

բնության,

շրջակա

միջավայի

առանձնահատկությունները: Նրանք, դառնալով տարբեր էթնոսների կենցաղի, առօրյայի մասնակիցը, իրենց բավարարված են զգում, անցկացնում հետաքրքրաշարժ

և զվարճալի օրեր տեղաբնիկների՝ տվյալ էթնոմշակույթի կրողների հետ միասին: Էթնոտուրիստներին հետաքրքրում են այնպիսի առանձին համայնքներ, որոնց վրա ժամանակակից քաղաքակրթությունը իր կնիքը չի թողել և պահպանվելով սկզբնական տեսքով արտացոլում են տվյալ ժամանակաշրջանի կենսաոճն ու էթնոմշակութային առանձնահատկությունները: Այդպիսի համայնքներ կարող ենք համարել Կանադայի և

ԱՄՆ-ի

հնդիկներին,

Ավստրալիայի

բնիկներին,

Հարավային

Աֆրիկայի

բուշմեներին, Ինդոնեզիայի ցեղերին: Էթնոզբոսաշրջությունը սերտորեն կապված է տուրիզմի այլ տեսակների հետ, ինչպիսիք

են՝

գյուղականը,

կրոնականը,

էկոլոգիականը,

ճանաչողականը,

ժամանցայինը և այլն: Էթնոտուրիզմին մոտ հասկացություն է համարվում հատկապես մշակութային տուրիզմը:

Շատ մարդկանց համար զբոսաշրջության այս երկու

տեսակները կարող են նման լինել: Այնուամենայնիվ, դրանք բովանդակությամբ տարբեր են: Էթնիկ տուրիզմում զբոսաշրջիկին հետաքրքրում է անմիջական կապը տեղի բնակիչների հետ: Զբոսաշրջիկը ցանկանում է անմիջականորեն ծանոթանալ տեղաբնիկների կենսակերպի և մշակույթի հետ: Մշակութային տուրիզմում մարդկանց հետ

շփումն

ուղղակի

չէ:

Զբոսաշրջիկների

հիմնական

հետաքրքրությունը

անուղղակիորեն կապն է տեղացիների մշակույթի և կենսակերպի հետ: Զբոսաշրջիկը դիտում է մշակույթը, սակայն չի զգում և փորձարկում այն: Այսպիսով, էթնիկ տուրիզմում զբոսաշրջիկը ավելի շատ «մոտիկ» և «իսկական» կապ է փնտրում: Մշակութային տուրիզմում բնիկների հետ կապն այնքան էլ ուղղակի չէ: Պայմանականորեն էթնոզբոսաշրջության ենթատեսակներ կարելի է համարել նոստալգիական

զբոսաշրջությունը,

հնէաբանական

զբոսաշրջությունը,

տեղաբնիկների զբոսաշրջությունը, Ջայլո զբոսաշրջությունը: Նոստալգիական զբոսաշրջությունը (nostalgic tourism, geneolagy tourism, ancestral tourism)

ծագումնաբանական զբոսաշրջություն է: Զբոսաշրջության այս հատուկ

տեսակն իր մեջ ներառում է այցելություններ սեփական ծննդավայր կամ նախնիների բնակության վայրեր: Մեծ զարգացում է ապրել այն բանից հետո, երբ 1999թ.

Բրիտանական զբոսաշրջային կազմակերպությունը կոչ արեց իմիգրանտների և աքսորյալների

սերունդներին

վերադառնալ

տուն

և

ուսումնասիրել

իրենց

ծագումնաբանությունը: Ներկայումս էթնոտուրիզմի այս տեսակն արդիական է Կենտրոնական Եվրոպայում, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմն հանգեցրել է բնակչության զանգվածային վերաբնակեցման: Իլինոյսի համալսարանի հետազոտությունների համաձայն նոստալգիական զբոսաշրջությունը ամենաարագ զարգացող զբոսաշրջության տեսակներից մեկն է: Այն ակտիվորեն է զարգանում հատկապես Շոտլանդիայում, ուր ամեն տարի ավելի քան 1մլն. զբոսաշրջիկներ են գալիս՝ իրենց հարազատներին գտնելու նպատակով[5]: Հնէաբանական

զբոսաշրջություն

(anthropological

tourism)`

որպես

էթնոզբոսաշրջության ուղղություններից մեկը, առաջարկում է անհետացած էթնիկ հասարակությունների մշակույթների ուսումնասիրություն, այցելություն նրանց նախկին

բնակավայրեր՝

մշակույթին,

ինչպես

նպատակ

նաև

ունենալով

փոքրաքանակ

և

ծանոթանալու անհետացման

ժամանակակից եզրին

գտնվող

ժողովուրդներին: Վառ օրինակ կարող է հանդիսանալ այցելությունը Պերու՝ ինկերի մշակույթին

ծանոթանալու

նպատակով,

կամ

Ղրիմ՝

սկիֆների

մշակույթին

ծանոթանալու նպատակով (И.Л.Сиротина, П.Ю.Тенхунен, А.Г.Грачева Межкультурная коммуникация: этнический туризм): Տեղաբնիկների զբոսաշրջություն ( aboriginal tourism, indigenous tourism). սա զբոսաշրջության տեսակ է, որում տեղաբնիկներն ուղղակիորեն ներգրավված են զբոսաշրջության արդյունաբերության կազմակերպման մեջ: Էթնոմշակութային շրջագայություններն դեպի տեղաբնիկներ հատկապես տարածված են Ավստրալիայի հարավում: Էքսկուրսիոն ծրագիրն իրականացվում է Ավստրալիայի բնիկների մասնակցությամբ, 1 – 5 – օրյա տևողությամբ: Զբոսաշրջիկներն այցելում են բնիկների գյուղեր,

ծանոթանում

նրանց

պատմությանը

և

մշակույթին՝

միաժամանակ

ուսումնասիրելով տվյալ վայրի բնությունը: Հյուսիսային Հոնդուրասում ապրող գարիֆունաները տուրեր են կազմակերպում դեպի իրենց գյուղեր և զբոսաշրջիկներին

ծանոթացնում

իրենց

ավանդական

ձկնորսական

մշակույթին,

պարերին,

երաժշտությանը, ազգային խոհանոցին: Թայլանդի հյուսիսում ապրող Ախա Հիլ ցեղը զբոսաշրջիկներին առաջարկում են գիշերել հովտի տեսք ունեցող բամբուկյա բունգալոներում, որոնք շրջապատված են թեյի պլանտացիաներով, բրնձի դաշտերով, ջրվեժներով և ջունգլիներով: Տեղացի զբոսավարներն ուղեկցում են հյուրերին դեպի ձկնորսական շրջաններ, կազմակերպում փղերով զբոսանք, ինչպես նաև տուրեր դեպի հարևան բլրի ցեղեր: Ստացված ողջ եկամուտը մնում է տեղացիներին և ծախսվում կրթական համակարգի զարգացման նպատակով: Շատ հաճախ տեղաբնիկների զբոսաշրջությունը նույնացվում է էթնիկ զբոսաշրջության

հետ:

Բաթլերն

ու

Հինչը

բացատրեցին

տեղաբնիկների

զբոսաշրջությունը որպես զբոսաշրջային գործունեություն, որում անմիջական մասնակցությունն ունեն տեղացի բնակիչները, որոնք իրենց մշակույթը ներկայացնում են որպես զբոսաշրջային հետաքրքրություն, բնիկները հիմնականում համարվում են էնդեմիկ ռասա տվյալ տարածաշրջանում: Ըստ Բաթլերի և Հինչի բնիկների առկայությունն ու բացակայությունը այն հիմնական հատկանիշն է որը բնորոշում է տեղաբնիկների զբոսաշրջությունը, որը ներառում է հատկապես տեղաբնիկներին, մինչ էթնիկ զբոսաշրջության դեպքում էթնիկ խմբերը կարող են, բայց պարտադիր չէ որպեսզի լինեն բնիկներ: Ջայլոո-զբոսաշրջություն

().

սա

էթնոզբոսաշրջության

մեկն է: Անվանումը ծագել է Ղրղզական

բառից, որը թարգմանաբար նշանակում է ալպյան մարգագետիններ, լեռնային արոտավայրեր: Հանգստի այս տարբերակը պայմանավորված է կենցաղի պարզունակ ձևերի առկայությամբ: Ջայլոո-տուրիզմը Ղրղզստանում ի հայտ է եկել 1990-ական թվականների վերջերին, երբ տեղացի տուր-օպերատորը առաջարկեց զբոսաշրջիկներին որոշ ժամանակ ապրել նախրապանների վրաներում՝ նրանց կյանքով:

Առաջինը

ջայլոո-տուրիզմի

մասնակիցը

դարձան

Գերմանիայից,

Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները: Մինչ

այսօր Ղրղզստանը համարվում է ջայլոո-տուրիզմի առաջատարը: Առավել հայտնի զբոսաշրջային տուրերն անցկացվում են լեռնային լիճ Իսիկ-Կուլի շուրջ: Այստեղ զբոսաշրջիկները ծանոթանում են քոչվորական կյանքին, ազգային խաղերին, զբոսնում են ձիերով, սովորում են գորգեր հյուսել և այլն (И.Л.Сиротина, П.Ю.Тенхунен, А.Г.Грачева Межкультурная коммуникация: этнический туризм):

Վերջին տարիներին զբոսաշրջությունը դարձել է աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսության ճյուղերից մեկը, և այսօր (հարակից ոլորտների հետ, ինչպես օրինակ սննդի սպասարկումը ) ավելացնում է Համաշխարհային ՀՆԱ-ն մինչև 10%-ով: Այնուամենայնիվ, զբոսաշրջության ոչ պատշաճ կառավարումը բազմաթիվ բացասական ազդեցություններ է ունենում շրջակա միջավայրի, տնտեսության, մշակույթի և ամբողջ հասարակության վրա: Հետևաբար անհրաժեշտ է ինտեգրել կայունության սկզբունքները զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ, այսինքն՝

զարգացնել

այսպես

կոչված

կայուն

զբոսաշրջություն:

Կայուն

զբոսաշրջությունը կարող է սահմանվել որպես զբոսաշրջության գործունեության զարգացում և զբոսաշրջիկների կարիքների բավարարում ՝ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական օգուտների ձեռքբերմանը զուգընթաց, բայց այնպես, որ հարգվեն մշակութային ամբողջականությունը, հիմնական էկոլոգիական գործընթացները, կենսաբազմազանությունը և սկզբունքները, որոնք ստեղծում են հասարակության բոլոր

անդամների

զարգացումը

բարեկեցությունը: Կայուն

հանգեցրել

է

զբոսաշրջության

զբոսաշրջության այնպիսի

հայեցակարգի

տեսակների

աճող

ժողովրդականության, որոնք հիմնված են դեստինացիայի բնական ներուժի վրա և որոնք նպաստում են նրա բնական ռեսուրսների և մշակութային ժառանգության պահպանմանը: Զբոսաշրջության այդ տեսակներից մեկը էթնոզբոսաշրջությունն է: Այն սահմանվում է որպես զբոսաշրջության հատուկ տեսակ, որի նպատակն է զբոսաշրջիկներին ծանոթացնել որոշակի զբոսաշրջային դեստինացիայում ապրող մարդկանց մշակույթին, ճարտարապետությանը, ավանդույթին և ապրելակերպին: էթնոզբոսաշրջությունը

նպաստում

է

տեղական

համայնքների

մշակութային

ինքնության պահպանմանը և առավելագույնի է հասցնում դրանց տնտեսական և սոցիալական

օգուտները`

առանց

շրջակա

միջավայրի

վրա

բացասական

ազդեցությունների (Sustainable development through the prism of ethno-tourism- example of Montenegro):

Այսպիսով, էթնոզբոսաշրջության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ապահովում է դեստինացիայի կայուն զարգացումը: Էթնոզբոսաշրջության կազմակերպման հիմնական ասպեկտը համարվում է մարդկանց ծանոթությունը տարբեր էթնոսների ավանդույթների և մշակույթի հետ: Ավանդույթները պատմականորեն գրավելով կայուն տեղ մարդկանց կյանքում, առավել սերտորեն փոխկապակցված են կրոնի, մշակույթի հետ և առավել քիչ կապված են տնտեսության հետ: Այնուամենայնիվ, այսօր հենց տարբեր ազգերի ավանդույթները օգտագործվում են զբեսաշրջային բիզնեսում և նպաստում են տնտեսության զարգացմանը: Հաշվի առնելով զբոսաշրջային նպատակները` սովորաբար տարբերակում են երեք տեսակի ավանդույթներ` էթնիկ, ազգային և սոցիալական: Էթնիկ ավանդույթները բնորոշ են որոշակի ժողովորդներին և առանձին ցեղերին: Էթնիկ ավանդույթները սերտորեն կապված են ժողովրդական արվեստի և արհեստների հետ: Էթնիկ ավանդույթները ցույց են տալիս կյանքը գյուղերում և քաղաքներում: Սերնդից սերունդ փոխանցվում է տեղեկատվություն սահմանված վարքի

նորմերի,

կենսակերպի,

արժեքների,

խորհրդանիշների

վերաբերյալ:

Ժողովուրդների կյանքում միշտ հատուկ տեղ են գրավել տարաբնույթ օրացույցային և ընտանեկան արարողությունները (ծնունդ, հարսանիք, թաղում, բերքահավաք և այլն): Էթնիկ ավանդույթների շնորհիվ մենք իմանում ենք կրոնական, ընտանեկան և տնտեսական տոների մասին: Ազգային

ավանդույթները

փոխանցվում

են

գրքերի

միջոցով:

Ազգային

ավանդույթները ազգային ստանդարտների համակարգ է, որը մարդու մեջ ամրացնում

է արժանապատվության գաղափարը, իր ազգի մեծությունը, հերոսական և փառահեղ ազգային պատմությունը, իր ազգի գրականությունը, արվեստը, գիտությունը և այլն[5]: Սոցիալական ավանդույթներում տեղի է ունենում տարբեր մշակութային ձևերի, տեղեկատվության

և

փորձի

համաշխարհային

փոխանակում:

Դրա

շնորհիվ

ցանկացած էթնոսի մշակույթը հարստանում է փոխառություններով և կուտակվում են այլ ժողովուրդների լավագույն նվաճումները (И.Л.Сиротина, П.Ю.Тенхунен, А.Г.Грачева Межкультурная

коммуникация:

этнический

туризм

https://cyberleninka.ru/article/n/mezhkulturnaya-kommunikatsiya-etnicheskiy-turizm):

Էթնոզբոսաշրջության տարբերակիչ հատկություն կարելի համարել այն, որ զբոսաշրջության այս տեսակը գրավիչ է գրեթե ցանկացած

կատեգորիայի

զբոսաշրջիկների համար` օտարերկրացիներ, քաղաքացիներ, երիտասարդներ, պատմությամբ,

ավանդույթներով,

իրենց

նախնիների

կյանքով

հետաքրքրվող

երիտասարդներ և ավելի մեծահասակ զբոսաշրջիկների տարիքային խմբեր: Որպես

զբոսաշրջության

առանձին

տեսակ

էթնոզբոսաշրջությունը

իրականացնում է մեծ թվով սոցիալական գործառույթներ: Առանձնացնենք դրանցից ամենակարևորները: 1. Էթնոզբոսաշրջությունը

նպաստում

է

տարբեր

էթնիկ

խմբերի

ներկայացուցիչների միջև հանդուրժողական վերաբերմունքին: 2. Օգնում է պահպանել մշակութային, սոցիալական և շրջակա միջավայրի բազմազանությունը: 3. Ֆինանսական

աջակցություն

է

ցուցաբերում

թանգարաններին,

թատրոններին և այլ մշակութային նշանակության օբյեկտներին, որոնք ունեն մեծ նշանակություն ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղի բնակիչների համար: 4. Նպաստում է այն տարածաշրջանի մշակույթի ինքնության ամրապնդմանը և հետագա պահպանմանը, որտեղ ապրում է տվյալ էթնիկ խումբը: 5. Պահպանում է ժամանակակից աշխարհի բազմազանությունը:

6. Նպաստում է տեղական խոհանոցի վերածննդին, տեղական եղանակներով ավանդական, կենցաղային իրերի և արհեստների արտադրությանը: 7. Ապահովում է այլընտրանք տնտեսության աստիճանաբար անկմանը և տեղահանմանը, որոնք սպառնում են շատ գյուղերի (մասնավորապես ստեղծում է նոր աշխատատեղեր տեղի բնակչության համար): 8. Բարձրացնում

է

բնիկ

բնակչության

մշակութային

մակարդակը,

մշակութային կապեր է հաստատում այլ մշակույթների հետ (Հովհաննիսյան Անուշ, Էթնոզբոսաշրջությունը որպես Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության հեռանկարային ուղղություն Արագյուղում,2020): Էթնոզբոսաշրջությունը

պատշաճ

կազմակերպելու

գլխավոր

պայմանը

էթնիկական օբյեկտների առկայությունն է: Էթնիկական օբյեկտը էթնոսի մշակույթի մասին պարունակում է տեղեկատվություն: Օբյեկտը կարող է լինել թե´ նյութական, թե´ ոչ նյութական: Նյութական օբյեկտներ են. 1. Բնակելի տներ, ճարտարապետական հուշարձաններ, օժանդակ օբյեկտներ (գոմեր, ծածկարաններ), որոնք ավանդական ոճի մեջ են և էթնոսի մշակութային որոշակի ժամանակաշրջանի հետ են կապված 2. Պաշտամունքի

վայրերը,

որոնք

արտացոլում

են

էթնիկական

խմբի

պատկանելիությունը 3. Վայրեր,

որտեղ

անցկացվում

են

ազգային

տոնակատարություններ

և

արարողություններ 4. Էթնիկ թանգարաններ 5. Թաղման վայրերը գերեզմանաքարերով ` նախագծված ավանդական ձևով էթնիկ խմբի համար[7] Ոչ նյութական օբյեկտներ են. 1. Էթնոսի ներկայացուցիչներ 2. Բանահյուսություն (Ֆոլկրոր)

3. Արարողություններ և ծեսեր 4. Փառատոներ և տոներ 5. Ժողովրդական սովորույթներ ու ավանդույթներ 6. Ավանդական արհեստներ 7. Ավանդական դեղամիջոց 8. Ազգային խոհանոց: Էթնոզբոսաշրջության կազմակերպման ժամանակ մեծ նշանակություն ունեն անիմացիոն ծրագրերը: Անիմացիոն ծրագրերի մշակման ժամանակ անհրաժեշտ է ներառել

այցելություններ

ժողովրդական

տոներին,

ժողովրդական

խմբերի

համերգներին, որոնք ներկայացնում են էթնիկ խումբը: Գրավիչ է համարվում հատկապես զբոսաշրջիկների մասնակցությունը պարերին, խաղերին: Հետաքրքիր է նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ծառայություններ առաջարկելը: Էթնոբոսաշրջության իրականացումը անհնար է առանց երկարաժամկետ պետական ծրագրերի ուղղված տարածաշրջանի ինտեգրված զարգացմանը, որի դեպքում զբոսաշրջությունը դիտվում է որպես լրացուցիչ, այլ ոչ թե եկամտի հիմնական աղբյուր:

Մարզի

բարեկեցությունը

չպետք

է

ուղղակիորեն

կախված

լինի

զբոսաշրջային հոսքերի տատանումներից: Նման ծրագրեր մշակելիս պետք է հաշվի առնել հետևյալ կետերը. 1. Տեղական համայնքների ընդգրկումը` որպես լիարժեք գործընկերներ պետք է լինի ամփոխարինելի պայման զբոսաշրջության զարգացման համար: 2. «Հյուրընկալող-հյուր» բանաձևը պետք է լինի նորմ` զբոսաշրջիկների և տեղի բնակիչների միջև հարաբերություններում: 3. Մարզում արտադրված արտադրանքի (սովորաբար գյուղմթերք, ժողովրդական արհեստի արտադրանքներ) վաճառքի ապահովումը ուռճացված գներով` ներառելով հավելավճարներ ավանդական մեթոդներով գյուղատնտեսության վարման համար:

4. ավանդական տնտեսության վարումից եկամտի բաշխում` ըստ համայնքի

յուրաքանչյուր անդամի կատարած աշխատանքի: 5. զբոսաշրջությունից

ստացված

հիմնական

եկամտի

օգտագործումը

տարածաշրջանի զարգացման համար (ճանապարհների և հասարակական շենքերի կառուցման ֆինանսավորում, մասնավոր տների կառուցման համար վարկի տրամադրում, կրթության և առողջության զարգացում, նպաստի վճարումը համայնքի հաշմանդամ

անդամներին, մեծ ու երիտասարդ

ընտանիքներին և այլն): 6. Զբոսաշրջությունից ստացված եկամտի միատեսակ բաշխում, և մրցակցության

բացառումը տեղական բնակիչների շրջանում զբոսաշրջիկներից ստացված շահույթի համար: 7. Զբոսաշրջիկների

սոցիալական

ներգրավումը

ծրագրերի

Էթնոզբոսաշրջությունը

տարածաշրջանում

ֆինանսավորման որպես

մեջ

իրականացվող

(Անուշ

Հայաստանի

Հովհաննիսյան,

Հանրապետության

զբոսաշրջության հեռանկարային ուղղություն Արագյուղում, 2020):

Էթնոզբոսաշրջությունը` որպես զբոսաշրջային անկախ տեսակ, շատ քիչ է ուսումնասիրվել արտասահմանյան գիտական գրականություններում` համեմատած զբոսաշրջության այնպիսի տեսակների հետ, ինչպիսիք են ագրոզբոսաշրջությունը, էկոզբոսաշրջությունը, սպորտային զբոսաշրջությունը և այլն: Ինչպես նաև, բավական ուշադրություն չի դարձվում էթնոզբոսաշրջության դասակարգմանը, ինչպես նաև դրանց կազմակերպման առանձնահատկություններին:

Էլ․ հղումներ ու գրականություն հետագա ուսումնասիրության համար



Natalia P. Koptseva, Natalia A. Bakhova and Nadezhda V. Medyantseva Classical and contemporary approaches to ethno-cultural Studies. The kernel of ethnos https://cyberleninka.ru/article/n/classical-and-contemporary-approaches-to-ethnocultural-studies-the-kernel-of-ethnos, 19.12.2019, 17:30



Li

Yang

Planning

for

ethnic

tourism

2007

https://uwspace.uwaterloo.ca/bitstream/handle/10012/3123/thesis_li.pdf?sequence=1, 20.12.2019, 18:50 •

Էթնոտուրիզմի էությունը, հիմնական բնորոշումները https://www.academia.edu 20.12.2019, 21:00



И.Л.Сиротина,

П.Ю.Тенхунен,

этнический туризм

А.Г.Грачева

Межкультурная

коммуникация:

https://cyberleninka.ru/article/n/mezhkulturnaya-kommunikatsiya-

etnicheskiy-turizm 13.01.2020, 13.01.2020, 15:10



Sustainable development through the prism of ethno-tourism- example of Montenegro https://www.researchgate.net/publication/327113031_Sustainable_development_through_the _prism_of_ethno-tourism_-_example_of_Montenegro, 14.01.2020, 16:40



Суртаев

Этнографический

туризм

как

способ

сохранения

и

возрождения

этнокультурного наследия file:///C:/Users/admin/Downloads/etnograficheskiy-turizm-kaksposob-sohraneniya-i-vozrojdeniya-etnokulturnogo-naslediya.pdf 15.01.2020

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.