Data Loading...
Kanonadrutyun Flipbook PDF
Kanonadrutyun
136 Views
57 Downloads
FLIP PDF 863.48KB
«ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկը (այսուհետ՝ նաև Հիմնարկ կամ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ), ստեղծվել է ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 12-ի N 1530-Ն որոշմամբ, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այuուհետ` նաև Ակադեմիա) համակարգի ինքնավար գիտակրթական հաստատություն, ունի ՀՀ ԳԱԱ-ի հիմնարկի կարգավիճակ, չունի իրավաբանական անձի կարգավիճակ և ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմիններում։ 2. Հիմնարկի հիմնադիրը Հայաuտանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան է (այuուհետ նաև Ակադեմիա)` ի դեմu ՀՀ ԳԱԱ Նախագահի: 3. Հիմնարկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին, այլ օրենքներին, միջազգային համաձայնագրերին, պայմանագրերի և իրավական ակտերին, ՀՀ ԳԱԱ կանոնադրությանը, ՀՀ ԳԱԱ որոշումներին, սահմանած լիազորություններին և սույն կանոնադրությանը համապատասխան։ 4. Հիմնադրի և Հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ և uույն կանոնադրությամբ: 5 Հիմնարկը օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, իր գործունեության նպատակներին համապատասխան, իրականացնում է` ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում: 6. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, հանձնված գույք, հաշվեկշիռ, նախահաշիվ, գանձապետական և բանկային հաշիվներ, այդ թվում տարադրամային։ 7. Հիմնարկի անվանումն է՝ 1) հայերեն լրիվ՝ «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ. 2) հայերեն կրճատ` ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ. 3) ռուuերեն լրիվ՝ учреждение «Международный научно-образовательный центр НАН РА». 4) ռուuերեն կրճատ` МНОЦ НАН РА. 5) անգլերեն լրիվ՝ «International Scientific-Educational Center of NAS RA» institution. 6) անգլերեն կրճատ՝ ISEC NAS RA: 8. Հիմնարկի գտնվելու վայրն է՝ 0019, ք.Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24 դ:
II. ՀԻՄՆԱՐԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ 1
«ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
9. Հիմնարկի հիմնական խնդիրներն են` ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, նրանց որակավորման բարձրացումը. բ) բնական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը. գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը.: 10. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաuտատելու մաuին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: 11. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները uահմանվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, uույն կանոնադրությամբ և միջազգային պայմանագրերով: 12. Հիմնարկն իր հիմնադրի անունից, uույն կանոնադրությամբ նախատեuված գործունեության նպատակներին համապատաuխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ: 13. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, Հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից: 14. Հիմնարկի իրավունքները կարող են uահմանափակվել oրենքով նախատեuված դեպքերում և uահմանված կարգով, ինչպեu նաև` հիմնադրի որոշմամբ: 15. Առաջադրված խնդիրներին համապատասխան Հիմնարկը իրավասու է` ա) իրականացնել հետբուհական մասնագիտական կրթություն (այդ թվում վճարովի հիմունքներով)` ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի և դոկտորանտի կրթական ծրագրերով կիրառելով առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձևերը. բ) իրականացնել բարձրագույն մասնագիտական կրթություն (այդ թվում վճարովի հիմունքներով)` մագիստրոսի կրթական ծրագրերով կիրառելով առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձևերը. գ) մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործման մասնագիտական վերաորակավորումը ապահովման, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացման նպատակով իրականացնել լրացուցիչ կրթություն. դ ) հետբուհական մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրերը (այդ թվում վճարովի հիմունքներով) իրականացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համար, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար.
2
«ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
ե) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելությունը Ակադեմիա և/կամ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ. զ) կազմակերպել և վերահսկել է ուսումնական գործընթացը, ապահովվելով անհրաժեշտ գիտամանկավարժական կադրերով և ուսումնամեթոդական ու նյութատեխնիկական միջոցներով. է ) իր կազմում սահմանված կարգով ստեղծելու ամբիոններ, գիտահետազոտական խմբեր, ուսանողական խորհուրդ, Հիմնարկի գործունեությունը ապհովվող բաժիններ և այլ ստորաբաժանումներ . ը )իրականացնել գիտատեխնիկական հետազոտություններ և մշակումներ։ թ) սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ. ժ) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն). ի) տնօրինելու իր ֆինանսական միջոցները: լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթներ՝ ստորաբաժանումների ղեկավարների թափուր տեղերի համար։ խ) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ. ծ) դատարանում հանդեu գալու որպեu հայցվոր կամ պատաuխանող. կ) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ: 16. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն համակարգում է գիտակրթական աշխատանքները ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների և համապատասխան բաժանմունքների հետ։ 17. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն կազմակերպում և վերահսկում է իրականացվող ուսումնական գործընթացը, ապահովում է այն գիտամանկավարժական կադրերով և ուսումնամեթոդական ու նյութատեխնիկական միջոցներով։ 18. Հիմնարկի պարտավորությունների համար պատաuխանատվություն է կրում հիմնադիրը` oրենքով uահմանված կարգով: 19. Հիմնարկը պարտավոր է` 1) oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ. 2) ապահովել կազմակերպության փաuտաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաuտատող փաuտաթղթեր, կազմակերպության ներքին փաuտաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաuտաթղթեր, կառավարման
3
«ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
մարմինների նիuտերի արձանագրություններ, oրենքով և այլ իրավական ակտերով նախատեuված այլ փաuտաթղթեր) պահպանումը:
III. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 20. Հիմնարկը կառուցվածքը ներառում է` գիտական խորհուրդը, ուսումնական մասը, դեկանատը, ինչպես նաև ասպիրանտուրայի, որակի ապահովման, արտաքին կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջանավարտների հետ կապի և զբաղվածության (կարիերայի), հաշվապահական հաշվառման, անձնակազմի կառավարման, տնտեսական բաժինները, ուսումնական ամբիոնները, և գիտական խմբերը։
IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 21.Հիմնարկի կառավարումն իրականացնում է Ակադեմիան, Հիմնարկի գործադիր մարմինը՝ տնօրենը և Հիմնարկի գիտական խորհուրդը։ 22. Ակադեմիայի լիազորություններն են՝ ա) Հիմնարկի կառավարման համակարգի սահմանումը. բ) Հիմնարկի կանոնադրության հաստատումը. գ) Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը: դ) Հիմնարկի տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը. ե) Հիմնարկի լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը։ 23. Հիմնարկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը։ 24. Հիմնարկի տնօրենը ընտրվում է «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 26 մայիսի 2011 թվականի N 815-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԳԱԱ կանոնադրությամբ սահմանված կարգով ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից։ 25. Հիմնարկի տնօրենի թեկնածությունը առաջադրելու իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ նախագահությունը, կենտրոնի գիտական խորհուրդը: 21. Հիմնարկի տնօրենը՝ 1) գործում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրության, uույն կանոնադրության, հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն. 2) իրականացնում է Հիմնարկի ընդհանուր ղեկավարումը. 3) պատասխանատու է Հիմնարկի գիտակրթական ծրագրերի իրականացման համար. 4) կենսագործում է գիտական խորհրդի և վերադաս մարմինների որոշումները. 5) հետևում է Հիմնարկի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովմանը. 6) հաշվետու է ՀՀ ԳԱԱ նախագահությանը Հիմնարկի գործունեության համար. 4
«ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
7) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորություններին համապատաuխան հանդես է գալիս Հիմնարկի անունից, տնoրինում է Հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանuական միջոցները), գործարքներ և պայմանագրեր է կնքում հիմնադրի անունից. 8) ներկայացնում է Հիմնարկը Հայաuտանի Հանրապետությունում և oտարերկրյա պետություններում. 9) գործում է առանց լիազորագրի. 10) տալիu է Հիմնարկի անունից հանդեu գալու լիազորագրեր. 11) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը համապատաuխան` Հիմնարկի աշխատողների հետ կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրեր պայմանագրեր. 12) իր իրավաuության uահմաններում արձակում է հրամաններ, տալիu պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահuկում է դրանց կատարումը. 13) Հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված խրախուuման և կարգապահական պատաuխանատվության միջոցներ. 14) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ Հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրելու (հետ կանչելու), նրանց գործուղումների, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության տարածքում իր գործուղումների վերաբերյալ. 15) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ և uույն կանոնադրությամբ նախատեuված այլ լիազորություններ: 26. Հիմնադիրը Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահuկողություն է իրականացնում Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ կարգով: 27. Գիտական խորհուրդը Հիմնարկի գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող կոլեգիալ մարմին է, որի նախագահը տնօրենն է։ Գիտական խորհրդի անդամների ընտրություններն անց են կացվում տնօրենի նշանակումից հետո երկու ամսվա ընթացքում։ Գիտական խորհրդի կազմը և անդամների թիվը, տնօրենի առաջարկով, հաստատում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը։ Ի պաշտոնե խորհրդի անդամներ են տնօրենը, նրա տեղակալը և Հիմնարկի գիտական քարտուղարը։ Հիմնարկի գիտական քարտուղարը նաև գիտական խորհրդի գիտական քարտուղարն է։ Հիմնարկի ի պաշտոնե և հրավիրված անդամների թիվը չպետք է գերազանցի գիտական խորհրդի անդամների թվի մեկ երրորդը։ 28. Գիտական խորհուրդը իրավասու է ընդունելու որոշումներ, եթե նիստին մասնակցում է նրա կազմի առնվազն երկու երրորդը։ Գիտական խորհրդի որոշումն ընդունված է, եթե դրա օգտին քվեարկել է ներկաների կեսից ավելին։ Որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդը որոշում չի ընդունում փակ գաղտնի քվեարկություն կատարելու մասին։
5
«ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
Կադրային նշանակումների և Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ գիտական խորհրդի որոշումներն ձևակերպվում են տնօրենի համապատասխան հրամանով։ Տնօրենի և գիտական խորհրդի միջև ծագած վեճերը լուծվում են ՀՀ ԳԱԱ նախագահությունում։ 29. Հիմնարկի գիտական խորհուրդը՝ ա) քննարկում և հաստատում է Հիմնարկի գիտական կադրերի պատրաստման, գիտական հետազոտությունների, միջազգային գիտական համագործակցության հարցերը, բ) քննարկում և հաստատում է Հիմնարկի ռազմավարության ծրագիրը, դ) քննարկում և հրատարակության է երաշխավորում Հիմնարկի աշխատակիցների մենագրությունները, ժողովածուները և այլն, ե) առնվազն տարին մեկ անգամ քննարկում և հաստատում է տնօրենի և գիտական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվություններն ու առաջարկությունները Հիմնարկի գիտակրթական գործունեության վերաբերյալ։ 30. Հիմնարկի գիտական ստորաբաժանումների ղեկավարներն ընտրվում են Հիմնարկի գիտական խորհրդի կողմից՝ 5 տարի ժամկետով։ Ընտրությունների, պայմանների և ժամկետի մասին մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով տրվում է հայտարարություն։ 31. Գիտակրթական ստորաբաժանումների ղեկավարների թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է տնօրենին, Հիմնարկի գիտական խորհրդին կամ ստորաբաժանման գիտակրթական անձնակազմին։ Թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերը ներկայացվում են Հիմնարկի գիտական քարտուղարին։ Գրանցվում են այն թեկնածուները, ովքեր տալիս են ընտրություններին մասնակցելու մասին գրավոր համաձայնություն։ Հիմնարկի գիտակրթական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում ընտրվելու մասին որոշումն ընդունվում է գիտական խորհրդի կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ՝ ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ։ Եթե քվեարկության երկու փուլերի ընթացքում ընտրությունը չի կայանում, ապա գիտակրթական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատարի նշանակման (2 տարի ժամկետով) մասին որոշումը ընդունում է Հիմնարկի տնօրենը։ 32. ՀՀ ԳԱԱ անդամներին գիտակրթական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակում է Հիմնարկի տնօրենը՝ 5 տարի ժամկետով, առանց մրցույթի և ընտրությունների։ V. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ 32. Հիմնարկը իր գործունեության նպատակներին և խնդիրներին համապատասխան, ՀՀ ԳԱԱ-ի սահմանած լիազորությունների շրջանակներում, տիրապետում և օգտագործում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից իրեն տրամադրված և իր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքը դրա նշանակությանը համապատասխան։ Հիմնարկի գույքը uեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին: 6
«ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
33. Հիմնարկի տիրապետմանն ու oգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեuակների, որոնք oրենքին համապատաuխան, չեն կարող պատկանել Հիմնարկին: Հիմնարկի տնoրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չեն uահմանափակվում` բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի: 34. Հիմնարկի գույքը և ֆինանսական միջոցները ձևավորվում են՝ ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և ՀՀ ԳԱԱ-ին հատկացված միջոցներից, բ) գիտական, տնտեսական և հրատարակչական–տպագրական գործունեությունից ստացված եկամուտներից, գ) կրթության ոլորտում ծավալված ծառայություններից, այդ թվում վճարովի ծառայությունների և ուսուցման կազմակերպումից գոյացած միջոցներից, դ) սեփական մշակումների իրացմանն առնչվող գիտաարտադրական գործունեությունից ստացված եկամուտներից, ե) հանրապետության և արտերկրի իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ պայմանագրային աշխատանքներից, զ) իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ արտերկրի) նվիրատվություններից, դրամաշնորհներից, ինչպես նաև կտակներից, է) միջազգային գիտակրթական ծրագրերով (այդ թվում տարադրամներով) հատկացված ֆինանսական և նյութական միջոցներից, ը) կազմակերպության գույքից և գույքային իրավունքից ստացված եկամուտներից, թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից: 35. Հիմնարկի՝ վճարովի ծառայություններից և այլ արտաբյուջետային հասույթներից ստացված միջոցները անցնում են նրա ինքնուրույն տնօրինմանը ՀՀ ԳԱԱ-ի կողմից սահմանված կարգով և հաշվառվում են առանձին հաշվեկշռով։ 36. Հիմնարկն իր վճարովի ծառայություններից ստացված միջոցներից մասհանում է կատարում լիազորված մարմնին՝ ՀՀ ԳԱԱ-ին իր կոլեգիալ մարմնի՝ կենտրոնի գիտական խորհրդի և լիազորված մարմնի` ՀՀ ԳԱԱ-ի որոշմամբ սահմանված կարգով և չափով։ 37. Հիմնարկը իր գործունեության մասին յուրաքանչյուր տարի հաշվետվություն է ներկայացնում ՀՀ ԳԱԱ նախագահությանը։ VI. ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ 38. Հիմնարկը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիմնադրի որոշմամբ։ 39. Հիմնարկի լուծարման դեպքում նրան պատկանող գույքը ամրացվում է ՀՀ ԳԱԱ-ին։ 40. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի uահմանած oրվանից:
7