Data Loading...

Ապահով համացանց Flipbook PDF

Ապահով համացանց


311 Views
35 Downloads
FLIP PDF NAN

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

սովորողների, դասավանդողների եվ ծնողների համար

 Համացանց․պատմական

ակնարկ  Համացանցի ազդեցությունը ֆիզիկական և հոգեկան առողջության վրա  Կիբեռհանցավորություն և դրա դեմ կիրառվող պատժամիջոցներ  Համացանցից անվտանգ օգտվելու կանոններ  Ինքնուրույն հետազոտություն, հարց ու պատասխան ,ցուցապաստառի ստեղծում



Համացանց․ պատմական ակնարկ



Համացանց կամ ինտերնետ «անգլ.՝ Internet»: Ի սկզբանե այս ցանցը կոչվում էր ARPANET:



Այն կազմված էր երկու ցանցերից` ռազմական «MILNET» և փոքր «ARPANET», սակայն ժամանակի ընթացքում թյուրիմացությունից խուսափելու համար այդ երկուսը միասին սկսեցին անվանել՝ INTERNET:



Համացանցն իր մեջ ներառում է առևտրական ֆիրմաների, համալսարանների, կառավարական և այլ կազմակերպությունների պատկանող համակարգչային բազմաթիվ մանր ցանցեր:



1993 թվականին «Արմինկո» ընկերությունն առաջին անգամ համացանցին միացել է TCP/IP փաթեթով, «Սովամ-Տելեպորտ» ռուսական ընկերության հետ, տեղագրել ՀՀ առաջին վեբ սերվերը՝ www.arminco.comֈ



Նույն թվականին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում տեղադրվել է արբանյակային կապուղի, որով ինստիտուտը TCP/IP արձանագրությամբ Մոսկվայի պետական համալսարանի միջոցով ՀՀ միացել է համացանցին՝ ՀՀ գիտական հիմնարկների համար ապահովելով համացանցային միացումֈ

1988 թվականին ԽՍՀՄ կիրառական ավտոմատ համակարգերի ինստիտուտի հայկական մասնաճյուղում սկսել է գործել համաշխարհային համակարգչային ցանցերին միացնող 2400 բիթ/վ թողունակությամբ Հայաստանում առաջին կապուղին, որը եվրոպական համակարգչային ցանցերին է միացել Մոսկվայի կենտրոնական գրասենյակի միջոցովֈ



Համացանց և համաշխարհային սարդոստայն Ի՞նչ տարբերություն համացանցի և համաշխարհային ոստայնի միջևֈ Համացանցը և համաշխարհային ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք նույնանիշներ չենֈ Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ համաշխարհային ոստայնը փողկապակցված փաստաթղթերի ամբողջություն է, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներովֈ



Ամբողջ աշխարհում 2012թ-ի տվյալներով գոյություն ունի 2.2 միլիարդ էլեկտրոնային փոստի օգտատեր, որից 425 միլիոնը օգտագործում են Gmail-ը: Ինտերնետում վեբ կայքերի քանակը հասնում է 634 միլիոնի: Գոյություն ունի 2.4 միլիարդ ինտերնետ օգտատեր ամբողջ աշխարհով և 2012 թ. ընթացքում 1,2 տրիլիոն որոնում Googleով, Youtube-ով 4 միլիարդ ժամ դիտում է գրանցվել:



1994 թվականին ստեղծվել է ՀՀ «Ինտերնետից օգտվողների միությունը», որն IANA-ից (Internet Assigned Numbers Authority) ստացել է *.am դոմենային տիրույթ վարելու իրավունքըֈ



1994 թվականին .am դոմենային տիրույթի կենտրոնական սերվերը տեղադրվել է Հայաստանում և ստեղծվել է *.am տիրույթի ցանցային տեղեկատվական կենտրոնը (armnic.net), որը մինչև 2010 թվականը վարել է «Արմինկո» ընկերությունըֈ



Ստեփանակերտում nk.am համացացային սերվերն սկսել է գործել 1995 թվականինֈ



Համացանցին միանալու համար անհրաժեշտ է անհատական համակարգիչ, մոդեմ և հեռախոսային կապ: Համացանցի միջոցով մենք կարող ենք էլեկտրոնային նամակ ուղարկել նույն ցանցից այլ օգտվողների (էլեկտրոնային փոստ` email), մասնակցել էլեկտրոնային զրույցներին, հաղորդել ֆայլեր կամ տեղեկություններ ստանալ հազարավոր ամենաբազմապիսի թեմաների մասին: Համացանցից օգտվողների քանակը և հաղորդվող տեղեկությունների ծավալը մշտապես աճում են: Որոշ փորձագետներ համարում են, որ շուտով համացանցը կփոխի մեր ապրելակերպն ու աշխատանքի ձևը:

 

Բազմալեզվություն և մշակութային բազմազանություն Իր գոյության առաջին օրերից համացանցը առավելապես անգլալեզու միջավայր էր: Վիճակագրության համաձայն, համացանցի բովանդակության մոտավորապես 56 տոկոսով անգլերենով նյութերն են, թեև Երկրագնդի բնակչության 70 տոկոսն այլ լեզուներով է խոսում: Այդ իրավիճակը սթափեցրեց շատ երկրների, որպեսզի համաձայնեցված միջոցներ ընդունեն՝ բազմալեզվությունը պահպանելու և մշակութային բազմազանությունը պաշտպանելու նպատակով: Բազմալեզվությանն աջակցելու խնդիրը ոչ միայն մշակութային առանձնահատկությունների պահպանումն էր:Որպեսզի համացանցից օգտվել կարողանան ոչ միայն էլիտան, այլև բնակչության ավելի լայն շերտերը, նյութերը պետք է մատչելի ու հասանելի լինեն տարբեր լեզուներով

 

Ոչ լատինատառ այբուբեն Բազմալեզվության զարգացումը պահանջում է տեխնիկական ստանդարտների առկայություն, որը հնարավորություն կտա բացի լատինատառից օգտագործել նաև այլ այբուբեններ: Այդ ոլորտում առաջին նախաձեռնություններից մեկը Unicode կոնսորցիումինն էր՝ ոչ առևտրային կազմակերպություն, որը մշակում է ստանդարտներ՝ տարբեր այբուբենների խորհրդանիշերը կիրառելու համար

     

    

Մի քանի հետաքրքիր փաստեր համացանցի մասին 1. Չինաստանն ունի բուժման հատուկ ճամբարներ` ինտերնետից կախվածություն ունեցող մարդկանց համար: 2. Օրական 30.000 կայքէջեր ենթարկվում են հաքերային հարձակման: 3. Էվերեստ լեռան ճանապարհին նկատվել է ամենաբարձր ինտերնետ արագությունը: 4. Ամերիկացի մեծահասակների 15%-ը չի օգտվում ինտերնետից: 5. Հետազոտողները բանավիճում են այն հարցի շուրջ, թե ինտերնետից կախվածություն ունեցող մարդկանց դասե՞ն արդյոք հոգեկան հիվանդություններ ունեցողների թվին, թե՝ ոչֈ 6. Ամեն օր ավելի քան 100․000 նոր կայքեր են բացվում համացանցումֈ 7. Մեծ Բրիտանիայում 9 մլն մեծահասակներ երբևէ չեն օգտվել ինտերնետիցֈ 8. Ինտերնետի օգտատերերը 1 րոպեում ուղարկում են 204 մլն հաղորդագրություն՝ էլ․ փոստի միջոցովֈ 9. Իտալացիների 1/3-ը երբեք ինտերնետ չի օգտագործելֈ 10. «LOL» նշանակում է «շատ սեր (lots of love)»ֈ



 





11. Ուսումնասիրությունները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շատ ժամանակ են ծախսում ինտերնետում, ավելի հավանական է, որ ճնշված, միայնակ և հոգեպես անկայուն ենֈ 12. Twitter-ում առաջին գրառումը եղել է 2006-ի մարտի 21-ին, նրա ստեղծող Ջեկ Դորսիի կողմից: 13. YouTube-ում տեղադրված առաջին տեսանյութը «Ես գազանանոցում եմ» հոլովակն է, տեղադրված 2005-ի ապրիլի 23-ին: Հետաքրքիր է, որ հոլովակը դեռևս գոյություն ունի և ունի 15 միլիոն դիտում: 14. Sina Weibo-ն Twitter-ի չինական անալոգն է, և ունի ավելի քան 280 միլիոն օգտագործող: Իսկ հենց Twitter-ը՝ «ընդամենը» 250 միլիոն: 15. GOOGLE համակարգում ցանկացած հարց անցնում է միջինը 2500 կմ մինչև տվյալների մշակման կենտրոն և հետ է վերադառնում օգտագործողի մոտ, փնտրման արդյունքով:



Աշխարհի բնակչության մոտ 30 տոկոսը՝ ավելի քան 2.1 մլրդ մարդ միացել է համացանցին:



Հայաստանի բնակչության արդեն կեսից ավելին մոտ՝ 1,7 մլն մարդ միացել է համացանցին, 600 հազարը՝ սոցիալական ցանցերին:



ՄԱԿ-ի տվյալներով համացանցում մոտ 800 հազար մանկապիղծ է վխտում:



Իսկ համացանցի օգտագործման տրաֆիկի մեծ մասը ոչ պատշաճ բովանդակություն էֈ



Ժամանակակից կյանքում անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար այն կյանքի անբաժանելի մասնիկն է: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով` խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Համացանցը օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր է: Տարբեր կենդանիների, հեքիաթային հերոսների պատկերներն ու նկարները, երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի, «ինչուների» պատասխանները կարող են գտնվել համացանցում:



Համացանցը ազդում է երեխայի աշխարհայացքի ձևավորման վրա: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք կարող են կլանել անգամ հասուն ու գիտակից մեծահասակներին



Հոգեբան Ց. Պ. Կորոլենկոն նշում է, որ կախվածության խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ իրականությունից խուսափելու ձգտումը, կապված հոգեկան վիճակի փոփոխության հետ, գիտակցության մեջ դառնում է գերակայող, վերածվում կենտրոնական գաղափարի, անջատելով անձին իրականությունից:



Հետազոտողներն առանձնացնում են համացանցային կախվածության տարաբնույթ չափորոշիչներ: Մ. Օրզակն առանձնացնում է համակարգչային կախվածությանը բնորոշ մի շարք հոգեբանական և ֆիզիկական ախտանիշներ, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ:

 Հոգեբանական 

 

 

 



ախտանիշներն են.

Համակարգչի առջև գտնվելու ժամանակ լավ ինքնազգացողություն և էյֆորիայի վիճակ․ Դադարեցնելու անկարողություն․ Համակարգչի մոտ անցկացվող ժամանակի պարբերական ավելացում․ Ընկերներին և ընտանիքի անդամների անտեսում․ Համակարգչից հեռու գտնվելու դեպքում զայրույթի և դատարկության զգացում․ Ստախոսություն․ Ուսուցման կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ․ Ծուլություն․

 Ֆիզիկական

       

ախտանիշներն են.

մկանային լարվածություն, աչքերի մեջ չորության զգացում, գլխացավ, թիկունքի մասում ցավի զգացում, անկանոն սննդակարգ, անձնական հիգիենայի խեղում, քնի խանգարում ողնաշարի , կեցվածքի խախտում և այլն

Դեռահասն այն զարգացող անձն է, որը փնտրում է կենսական կարևորություն ունեցող հարցերի պատասխանները՝ «Ո՞վ եմ ես», «Ու՞մ համար եմ ես», «Ինչպիսի՞ն եմ ես»:

Ցավոք,պատասխաններ փնտրելիս հայտնվում են մեջ՝հաճելի ու գերող,որտեղից դուրս գալը շատ դժվար է․․․



  





Հայտնի հոգեբան Յանգն առանձնացնում է կախվածության 5 հիմնական կատեգորիաներ. Հիպերսեռական՝ անբարոյագրական ֆիլմերից և այդ բնույթի հաղորդակցումից կախվածություն․ Հիպերշփվողական՝ համացանցում ընկերների հետ շփվելու կախվածություն․ Ցանցային չափազանց ներգրավվածություն,որն իր մեջ ներառում է մոլի խաղերից և համացանցում առք ու վաճառքով զբաղվելու կախվածություն․ Տեղեկատվական ծանրաբեռնում, տվյալների բազայից օգտվելու հետ կապված ծայրահեղ ներգրավվածություն․ Համակարգչային կախվածություն, որը բնորոշ է հիմնականում երեխաներին և դեռահասներինֈ

Կիբերանվտանգության հարցերը հրատապ դարձան համացանցի օգտատերերի քանակի կտրուկ աճի հետևանքով: Համացանցը կարող է միաժամանակ նոր հնարավորություններ տրամադրել և վտանգներ հարուցել: Այն ամենը, որ կարող է օգտագործվել հասարակության բարօրության համար, կարող է նաև օգտագործվել ի վնաս նրա: Մարդու գործունեության համարյա բոլոր բնագավառներում համացանցի արագընթաց ներմուծումը մեծացնում է ժամանակակից հասարակության խոցելիությունը: Ոտնձգությունն ավելի կարևոր հիմնախնդիր է դառնում, երբ թիրախ են դառնում անչափահասներըֈ Հավանական հանցագործների տեսակներն են՝ հակերները, կիբեհանցագործները, կիբերռազմիկները և կիբերահաբեկիչներըֈ Տվյալների բռնագրավում, արգելված ներթափանցում, լրտեսական ծրագրերի ապահովման ներդրում, տվ յալների փոփոխում, տեղեկատվական դիվերսիա, անձի առևանգում:



Կիբերհետապնդողները օգտագործում են նաև բջջային հեռախոսներով այլ մարդկանց անհարմար դրության մեջ լուսանկարելու կամ անհարգի բովանդակությամբ sms- կամ mms- հաղորդագրություններ տարածելու նպատակով:



Բոլոր տեսակի առցանց հետապնդումները սովորական ոտնձգությունների համեմատ ունեն շատ ավելի մեծ ազդեցություն, քանի որ նրանց հեղինակները կարող են անանուն լինել, մինչդեռ զոհերը ահաբեկումից փախչելու տեղ չունեն. անկախ զոհերի գտնվելու վայրից, վիրտուալ աշխարհում նրանց կարող են հետապնդել անընդհատ` գիշեր, թե ցերեկ:



Bullying (անգլ. hետապնդում, հալածանք, ահաբեկում, սպառնում) հասկացությունը կարող է տարբեր սահմանումներ ունենալ: Այնուամենայնիվ, շատերի համար հետապնդումը հանդիսանում է այլ անձանց վնաս պատճառելու նպատակով, նրանց դեմ որոշակի ժամանակահատվածում կանոնավոր կերպով իրականացվող տարաբնույթ գործողություններ: Այս խնդրի լրջության աստիճանը ծնողների և երեխաների կողմից սովորաբար տարբեր կերպ է ընկալվում:



Հետապնդումը կարող է լինել խոսքային կամ ֆիզիկական ֈ Մեր օրերում կարող է լինել նաև համացանցով կամ բջջային հեռախոսով իրականացվող վիրտուալ հետապնդում, այդ թվում ՝նվաստացուչիչ կամ չարամիտ բովանդակությամբ հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, զրուցասենյակներում կամ հաղորդագրության հարթակներում արված մեկնաբանություններ և ծայրագույն դեպքում (որ էլ ավելի սարսափելի է), անհատին կամ անհատների որոշակի խմբի վնաս հասցնելու նպատակով ստեղծված կայքեր:

Կիբերհետապնդումից և ոտնձգությունից պաշտպանվելու երեք ոսկե կանոնները.  1) հնարավորության դեպքում ստեղծել վիրավորական բովանդակությամբ նյութի կրկնօրինակը ,  2) անջատել համապատասխան սարքը (համակարգիչը կամ բջջային հեռախոսը),  3) կատարված միջադեպի մասին հայտնել վստահելի չափահասի:



Բռնություն և սեռական շահագործում



Անչափահասներին ուղղված այս գործողությունները հատկապես վտանգավոր են, երբ դրանք իրականացնում են մեծերը: Ավելի հաճախ համացանցային մանկապիղծները թաքցնում են իրենց անձը և հանդես գալով որպես հասակակից, տեղեկություններ են հավաքում ու աստիճանաբար փորձում են գրավել երեխայի վստահությունը, նույնիսկ պայմանավորվել հանդիպման մասինֈ



Բռնության վրա հիմնված խաղերը ( ցանցային, բազմաօգտատիրական), արագորեն փոխարինում են «պասսիվ» դաժան ֆիլմերին: Բռնության վրա հիմնված խաղերի ազդեցությունը մեծ է վարքի վրաֈԱռավել հայտնի խաղերը ցուցադրում են զենքի տարբեր տեսակներ (ինչպես իսկական, այնպես էլ հորինված), արյունահեղություն և համարվում են «սթրես հանելու» միջոց: 2011թ.-ի տարբեր պլատֆորմաների համար, ներառյալ Microsoft Xbox, Nintendo DS, Nintendo Wii, PC, Playstation, PSP, ամենից լավ վաճառված խաղերից գերակշռել են դաժան խաղերըֈ







Խաղալով երեխաները նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ՝ դառնալով ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ նրանց փորձում են հեռացնել, կտրել համակարգչից: Արդյունքում՝ երեխաների մոտ կարող է ձևավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա դա կարելի է անել նաև իրական աշխարհում: Դրանք կարող են նաև մանկական վախերի առաջացման պատճառներից մեկը լինել: Սովորաբար, համակարգչային կախվածությունը հստակ արտահայտվում է 9-10 տարեկան երեխաների մոտ: Հենց համակարգչային դերային խաղերն են յուրաքանչյուր երեխայի համար հոգեբանական կախվածության մեծ վտանգ ներկայացնում: Ամեն դեպքում կանխարգելման ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքներում: Մեծ մասամբ վաղ տարիքում խաղային կախվածությունն է տարածված, իսկ համացանցային կախվածությունը՝ ավելի մեծ տարիքում:

 







Մասնավոր կյանքի գաղտնիքը Մասնավոր կյանքի գաղտնիքի ու տվյալների պահպանումը միմյանց միջև սերտորեն կապված համացանցի կառավարման տեսակետներ են: Տվյալների պահպանումն իրավական մեխանիզմ է, որն ապահովում է մասնավոր կյանքի գաղտնիքի պահպանությունը: Ի՞նչ է «մասնավոր կյանքը» (privacy): Սովորաբար այն սահմանում են որպես յուրաքանչյուր քաղաքացու՝ անձնական տեղեկատվությունը վերահսկելու և դրա վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը (բացել կամ չբացել այդ տեղեկատվությունը): Մասնավոր կյանքի իրավունքը յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքն է: Այն ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրում ու մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ բազում այլ միջազգային և Իրավական տեսակետներ տարածաշրջանային պայմանագրերում: «Մասնավոր կյանք» հասկացության սահմանները կախված են ազգային մշակույթի և կենսակերպի տարբերություններից:

 Հեղինակային

իրավունքը պահպանում է  Հեղինակների(ստեղծագործողների) իրավունքները իրենց ստեղծած գրական և գեղարվեստական գործերի նկատմամբ,որոնք սովորաբար կոչվում են ստեղծագործություններֈ  Որևէ մեկի աշխատանքը պատճենելը և այն, առանց աղբյուրին հղում կատարելու, օգտագործելը սեփական աշխատանքում կոչվում է գրագողությունֈ



Առանց հեղինակային իրավունքի, իրավատիրոջ կողմից լիցենզիա կամ թույլտվություն ստանալու, հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրաշարի չթույլատրված պատճենումը համարվում է ծրագրաշարի գողություն:



Պատկերանշանը հեղինակային իրավունքով պաշտպանված նյութ է, որն օգտագործվում է հեղինակային իրավունքի իրավատիրոջ կողմից որպես նույնացման նշան: Առանց իրավատիրոջ թույլտվության պատկերանշանի պատճենումը կամ օգտագործումը անօրինական է:



Հեղինակային իրավունքի խախտումը համարվում է գողություն և պատժվում է օրենքովֈ

Ի՞նչպես պաշտպանել  Ճիշտ կազմված ծանուցումների օգտագործում․  Ջրանշանի /watermark/ օգտագործում․  Գաղտնագրում՛ /համակարգչային ծրագրերի դեպքում/  Ազատ օգտագործում  Հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով․  Ծավալի սահմանափակմամբ ․  Չի վնասում հեղինակի օրինական շահերը  Սահմանափակ դեպքերում /գիտական, կրթական/ 

 Կրթություն



Համացանցը նոր հնարավորություններ է ստեղծել կրթության համար: Անընդհատ ի հայտ են գալիս նոր նախաձեռնություններ էլեկտրոնային կրթության, առցանց կրթության, հեռավորության վրա վարվող կրթության բնագավառներում, որոնց հիմնական նպատակը համացանցը որպես ուսուցման միջոց օգտագործելն է:



Հեռավար ուսուցում աշխարհի ցանկացած լավագույն հաստատություններում․



Հեռավար էվրիստիկ օլիմպիադաներին մասնակցելու հնարավորություն․



Ցանկացած օտար լեզվի տիրապետում ՝մեզ հարմար ժամանակ և հարմար տեղում․



Բառարաններ․



Թարգմանություններ․



Վիրտուալ թվային գրադարաններ․



Վիրտուալ լաբորատոր փորձեր և փորձարկումներ․



Թվայնացված քարտեզներ․



Կողմնորոշման համակարգեր․



Թվային թանգարաններ,ցուցահանդեսներ․



Երգել,պարել, նկարել, քանդակել և այլ սովորեցնող դասեր․․․



Հաղորդակցություն



Կապի արագ և էժան միջոցներ․



Վայրկյանների ընթացքում փոխանցվող․

նամակներ և հաղորդագրություններ․ 

Փաստաթղթերի թվայնացում ,պահպանում և դրանց արագ հասնելիություն ՝անկախ գտնվելու վայրից և ժամից․



Աշխատանք



Աշխատանքի գնալու համար պետք չէ տանից դուրս գալ․



Աշխատանք ազատ ռեժիմով․



Աշխատանք երկրի սահմաններից դուրս․



Սեփական արտադրանքի գովազդ և իրացում․



Գնումներ․



Գնումներ կատարել աշխարհի ցանկացած կետից․



Պատվիրել ․



Առաքել․



Ամրագրել ինքնաթիռների, գնացքների,նավերի տոմսեր․



Գնել անշարժ և շարժական գույք այլ երկրի տարածքում․



Եվ ԻՀԱՐԿԵ՝ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ և ԱՐԱԳ ՓՈՓՈԽՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ –ԻՆՖՈՐՄԱՑԻԱ-



Խորհուրդներ երեխաներին սոցիալական ցանցում ապահով լինելու համար



Հնարավորինս փակ պահեք ձեր անձնական տվյալները, եթե որոշել եք դրանք հրապարակել: Օգտագործեք ծածկագրեր,որտեղ չեն լինի ձեր անունը կամ անձնական տվյալներֈ Ձեր ծածկագրերը պահեք ապահով: Մեկնաբանություն գրելուց առաջ 2 անգամ մտածեք, քանի որ եթե այն հայտնվեց Ինտերնետում,ապա կարող է հավերժ մնալ այնտեղ,նույնիսկ եթե այն ջնջեքֈ Մի վստահեք այն ամենին, ինչ ասում են Ձեզ այլ մարդիկ, նրանք կարող են կեղծ լուսանկարներ օգտագործել կամ ստել: Ուշադիր եղեք, թե ում հետ եք շփվում, հատկապես ,երբ ձեր ընկերների ցանկում ընդգրկում եք նոր մարդու: Եվ ուշադիր եղեք անծանոթ մարդկանց նկատմամբ, ովքեր Ձեզ հրավիրում են միանալ իրենց վիրտուալ համայնքին: Պարզեք ,թե ինչ են ուրիշները տեղադրում ցանցում Ձեր մասին եւ զգուշացրեք նրանց ,եթե դուք համաձայն չեք այդ ինֆորմացիայի հետ:

  

 



 

      

Phishing, կամ որսում Phishing-ը դա անհատին հնարքների միջոցով թյուրիմացության մեջ գցելն է, ստիպելով նրան կամավոր տրամադրել իր անձնական տվյալները. Արդյունքում գողանում կամ կեղծում են անհատի տվյալները եւ ստանում մուտք նրա հաշվեհամարներինֈ Ուշադիր եղեք խարդախությունների նկատմամբ Որոշ նշանների միջոցով կարելի է տարբերակել նմանատիպ նամակները ֈ Օրինակ՝ Մեծ շահման մասին հայտարարություններ Հայտնի ընկերությունների կողմից արվող առաջարկություններ Առաջարկներ, որոնք շատ գրավիչ են ճշմարիտ լինելու համար Տառասխալներ կամ քերականական սխալներ նամակներում Օգտագործեք Anti-Phishing և anti-spam տեխնոլոգիաներ նմանատիպ նամակներից խուսափելու համար էլեկտրոնային փոստին, PIN կոդերին եւ այլն:

 

  

 

Երբեք մի ասեք ձեր գաղտնաբառը նույնիսկ ձեր ընկերներին: Ակտիվացրեք Համացանցային հրապատը` Համացանցային հրապատը նման է պատի, որը ստեղծում է պատնեշ ֈ Տեղակայեք ձեր համակարգչի անվտանգության համար անհրաժեշտ բոլոր ծրագրային թարմացումները Ավտոմատ թարմացումները ամենալավ միջոցն են համակարգիչը պահպանելու համար: Հակավիրուսային ծրագիրը կարող է հայտնաբերել և ոչնչացնել համակարգչային վիրուսները նախքան դրանք կհասցնեն վնասել ձեր համակարգիչը ֈ Հակավիրուսային ծրագրերն անհրաժեշտ է միշտ թարմացնել: Տեղակայեք հակալրտեսային ծրագրային գործիքներ ֈ Փակեք Pop-up պատուհանները օգտագործելով կարմիր “X”-ը  Pop-up պատուհանները փակելու համար միշտ օգտագործեք տվյալ պատուհանի վերևի անկյունում գտնվող կարմիր “X”-ը  Երբեք մի սեղմեք “yes,” “accept” կամ նույնիսկ “cancel”, քանի որ այն կարող է լինել խորամանկություն որևիցէ անցանկալի ծրագիր տեղակայելու համար  Սկզբում մտածեք հետո սեղմեքֈ

Նրանց ,ում չեք ճանաչում կամ չեք վստահում, մի փոխանցե՛ք ձեր անձնական տվյալներըֈ  Մի օգտագործեք որևէ մեկի անձնական տվյալները կամ լուսանկարը առանց իր թույլտվությանֈ  Տարբեր նպատակների համար օգտագործե՛ք տարբեր էլեկտրոնային հասցեներ: Խուսափեք ձեր «անձնական» հասցեն տարածելուց (օրինակ` ֆորումներում գրանցվելու, ձևաթղթեր լրացնելու և այլ նպատակներով):  Երբեք մի բացեք անծանոթ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակները և դրանց կցված ֆայլերը ֈ Ֆայլեր քաշեք միայն այն կայքերից, որոնք ձեզ ծանոթ են և վստահում եքֈ 

Կարող ենք թվարկել մի շարք «կողմ» և «դեմ» կարծիքներ, ինչպես նաև քննարկել այդ հարցը կրկին ու կրկին, սակայն պատասխանը այդպես Էլ չենք գտնի, քանի որ յուրաքանչյուրն ունի իր սեփականը: Աշխարհում չկան ոչ լավ, ոչ ել վատ իրեր – այդպիսին են նրանց դարձնում մարդիկ. Եվ բարին,և չարը ամենուրեք շրջապատում են մեզ, կարևոր է ձեր անձնական վերաբերմունքը. Նրանից, թե ինչպես դուք կօգտագործեք ինտերնետը, ինչ նպատակով, և ինչպես`կախված է մեր հարցի պատասխանը. «Ինտերնետը համաշխարհային բարիքն է կամ չարիքը ..." Ինտերնետի բացասական կողմերը չեզոքացնելու համար անհրաժեշտ է աշակերտների մեջ մտցնել ինտերնետի ռեսուրսների քաղաքակիրթ օգտագործման հմտություններըֈ 











  



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ավատար – Գրաֆիկական երկրորդ ինքնությունը, որը ստեղծում եք Համացանցում օգտագործելու նպատակով, կարող է լինել 3D նիշ կամ պարզ պատկերակ` մարդու պատկերով կամ երևակայական: Վատ ծրագրերը – Ծրագրաշար, որը ներառում է վիրուսներ և լրտեսածրագրեր, որոնց միջոցով հնարավոր է հափշտակել ձեր անձնական բնույթի տեղեկություններն, ուղարկել փոստաղբ և կատարել խարդախություն : Պահուստավորում – Համակարգչային տվյալների կրկնօրինակների ստեղծում այն դեպքում, երբ ինչ-որ մի բան տեղի ունենա ձեր սարքի կամ օպերացիոն համակարգի հետ և ձեր տեղեկությունները կորեն: Արգելափակող ծրագրաշար – Ծրագիր, որը զտում է Համացանցի բովանդակությունը և սահմանափակում կայքերի կամ բովանդակության մատչելիությունը կոնկրետ չափանիշների հիման վրա: Բլոգ – Համացանցային գրանցամատյանի կարճ տարբերակը. կայք է, որտեղ դուք կանոնավոր կերպով տեղադրում եք ձեր դիտարկումները: Ընկերների ցանկ – Անձանց ցանկ, ում հետ կարող եք զրուցել ԱՀ ծրագրի միջոցով: Զրուցասենյակ – Առցանց տարածք, որտեղ կարող եք հանդիպել և փոխանակել տեղեկություններ սենյակում գտնվող այլ անձանց հետ հաղորդագրությունների տեսքով, որոնք հայտնվում են այլոց էկրաններին: COPPA – Համացանցում երեխաների անձնական կյանքի գաղտնիության պաշտպանության ակտ, որը ծնողներին թույլ է տալիս հսկել, թե ինչ տեղեկություններ կարող են համացանցային կայքերը հավաքել 13-ից ցածր տարիքի իրենց երեխաների մասին:



Կիբերհետապնդում – Առցանց տեղի ունեցող հետապնդումներ և ոտձգություններ, այդ թվում` շփոթեցնող նկարների և չարամիտ մեկնաբանությունների տեղադրում անձի էջում կամ դրանց ուղարկում ԱՀ-ների միջոցով:



Հրապատ – Գործիքակազմ կամ ծրագրաշար, որն արգելափակում է ձեր համակարգիչ մտնող կամ դրանից դուրս եկող չլիազորված հաղորդակցությունը, թույլ չի տալիս հաքերներին կորզել ձեր անձնական բնույթի տեղեկությունները:



GPS – Global Positioning System Գլոբալ տեղորոշման համակարգ, որն օգտագործվում է ավտոմեքենաների կամ հեռախոսների մեջ` որոշելու տեղակայումը, տրամադրելու ուղղություններ:



Հաքերային հարձակում – Հարձակում համակարգչի կամ ցանցի վրա` անվտանգության միջոցները շարքից հանելու կամ շրջանցելու միջոցով:



Ակնթարթային հաղորդակցություն (IM) – Հնարավորություն է տալիս երկու և ավելի մարդկանց զրուցել իրական ժամանակում և տեղեկացնում է, երբ ընկերների ցանկից ինչ-որ մեկը Համացանցում է:





 







Սմարթֆոն – Շարժական հեռախոս, որն ունի առաջադեմ հնարավորություններ և բնութագրիչներ, ինչպիսիք են միացումը համացանցին կամ շարժական մեդիա փլեյերը: SMS – Կարճ հաղորդակցության ծառայություն. Տեխնոլոգիա, որը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ ուղարկել մի հեռախոսից մյուսը: Սոցիալական ցանցի կայք – Համացանցային կայք, որը թույլ է տալիս ստեղծել անձնական էջ և միանալ այլոց: Լրտեսածրագիր – Ձեր համակարգչում առանց ձեր համաձայնության տեղադրված ծրագրաշար` մշտադիտարկելու կամ վերահսկելու ձեր համակարգչի օգտագործումը: Տեքստերի փոխանցում – կարճ հաղորդագրությունների ուղարկում մի շարժական հեռախոսից մյուսը:Օգտատիրոջ անուն – Ծածկանուն, որն օգտագործվում է գաղտնաբառի հետ մասին, որը մատչելի է դարձնում հաշիվներն ու համացանցային կայքերը: Տեսազանգեր – Համացանցային ծառայություններ, որոնք թույլ են տալիս օգտատերերին հաղորդակցվել համացանցային տեսախցիկների օգնությամբ Վիրտուալ աշխարհ – Համակարգչի միջոցով ստեղծվող առցանց վայր, որտեղ մարդիկ օգտագործում են ավատարներ` գրաֆիկական կերպարներ` ներկայացնելու իրենց



1.Երբ որևէ մեկը Ձեզ պետք է էլեկտրոնային նամակ ուղղարկի, նրան եք փոխանցում Ձեր

Էլեկտրոնային փոստի հասցեն  Հեռախոսահամարը  Գաղտնաբառը 2.Ֆայլերի փոխանակման ժամանակ հարկավոր է զգուշանալ  Ֆայլի ծավալից  Լրտեսային ծրագրերից  Ինտերնետի արագությունից 3.Սոցիալական ցանցերի լավ կողմերից է  Մեծահասակներ, ովքեր թաքցնում են իրենց տարիքը  Հեղինակային աշխատանքների ցուցադրում  Կախվածություն ինտերնետից 4.Ցանցում երեխաներին հարկավոր չէ լրացնել  Անունը  Անձնական ողջ տվյալները  Էլեկտրոնային փոստի հասցեն 

5.Ինչ է համացանցային հրապատը /Internet Firewall/  Խանգարող միջոց  Օգնող,զտող միջոց  Ոչինչ էլ չի անում 6.Վիրուսը  Վնասում է համակարգչում եղած ինֆորմացիան  Արագացնում է համակարգչի աշխատանքը  Ապահովում է անվտանգ միջավայր 7.Կիբերհանցագործություն է  Նամակագրությունը  Շանտաժը  Ծանոթությունը ինտերնետ տարածքում 8. Սպամ – Spam է  Անցանկալի հաղորդագրություն,փոստաղբ  Կարևոր նամակ  Օգտակար ինֆորմացիա 9.Հեղինակային իրավունք /Copyright / է  Ուրիշից արտագրած նյութ  Անձնական ստեղծագործություն  Գրագողություն 10.Համացանցում տեղեկատվությունը  Միշտ ճշգրիտ է  Ոչ միշտ է հավաստի

 Ինտերնետը

- երկիմաստ բան է: Մի կողմից, սա ազատության մի ոլորտ է , մյուս կողմից`թափանցելիության և վերահսկողության. Ինտերնետն իր մեջ ներառել է ոչ միայն գլոբալ արժանապատվությունը, այլև գլոբալ արատները: Տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր չէ կանխել, սակայն պետք է հիշել, որ ցանկացած նորամուծություն, ունի իր դրական և բացասական կողմերը: Իսկ այն, թե ինչ կդառնա Ինտերնետը մեր կյանքում, կախված է մեզանից...

 Համացանցը

նման է դանակի․․․