Data Loading...
Մեթոդական-նամակներ-1 Flipbook PDF
Մեթոդական-նամակներ-1
464 Views
271 Downloads
FLIP PDF 487.69KB
3 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՈւՄԸ 2016-2017 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՈւՄ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (5 - 12 - րդ դասարաններ) Ա. Մայրենի, 5-6-րդ դասարաններ Հարգելի՛ ուսուցիչներ, 2016–2017 ուսումնական տարում «Մայրենի» առարկայի դասավանդումը, ինչպես նախորդ տարի, իրականացվելու է միասնացված: Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի չափորոշչի և ծրագրի (5-9-րդ դասարաններ) էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում: Այս փաստաթղթի հիման վրա էլ ուսուցիչները պետք է կազմեն առարկայի թեմատիկ և օրվա դասի պլանները: 2016–2017 ուստարում հանրակրթական հիմնական դպրոցում «Մայրենի» առարկայի ուսուցման համար գործածության են երաշխավորվել հետևյալ դասագրքերը` • V դասարան – Մայրենի, 5–րդ դասարան (Դ. Գյուրջինյան, Թ. Ալեքսանյան, Ա. Գալստյան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2011 թ.) • VI դասարան - Մայրենի, 6–րդ դասարան (Դ. Գյուրջինյան, Թ. Ալեքսանյան, Ա. Գալստյան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2012 թ.) Գործող դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են www.lib.armedu.am կայքէջի «Դասագրքեր» բաժնի համապատասխան ենթաբաժիններում: Պետք է պահպանել ծրագրային նյութի տարեկան ժամաքանակը. (5-րդ դասարան՝ 238 ժամ, 6-րդ դասարան՝ 204 ժամ: Յուրաքանչյուր դաս պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել չափորոշչային պահանջները: Դասավանդման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դասի պլանավորմանը, որը պետք է ուսուցչի համար ուղղորդող նշանակություն ունենա։ Դասավանդելիս կարելի է կիրառել ուսուցման համագործակցային մեթոդները` չհրաժարվելով, սակայն, ավանդականից։ Այդ մեթոդների նպատակային կիրառումն աշակերտների համար դասերը դարձնում են հետաքրքրական և նպաստում նյութի հեշտ յուրացմանը։ Դասապրոցեսը պլանավորելիս և կազմակերպելիս կարելի է օգտվել ուսումնաօժանդակ ձեռնարկներում եղած նմուշօրինակներից։ Առաջարկում ենք 5-6-րդ դասարանների թեմատիկ պլանի նմուշօրինակ, որը պարտադրող բնույթ չի կրում, նպատակն է՝ միայն օգնել ուսուցիչներին: Ստորև ներկայացնում ենք այդ նմուշօրինակը (նմուշօրինակի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջում).
4 5-րդ դասարան Թեմատիկ պլանի նմուշօրինակ Թեմատիկան
1. Հայրենիք, նրա համար մղված հերոսական պայքարի արտացոլում
Ուսուցանվող նյութը
Դասի նպատակը
Ս. Կապուտիկյան Իմանալ` «Խոսք իմ որ• բանաստեղծության արտահայտած դուն»: հիմնական գաղափարը, Հնչյունաբանու• հնչյունը՝ որպես բառի արտասանաթյուն: կան նվազագույն միավոր:
Ժամաքանակը 1
Կարողանալ՝ • բանաստեղծության բովանդակությունը վերարտադրել արձակ շարադրանքով, • բանավոր խոսքում պահպանել հայերենի հնչյունների գրական ճիշտ արտասանությունը: Պատգամի նշանակությունը և կարևորությունը: Բառային աշխատանք:
Իմանալ`
1
• հայոց պատմության կարևորագույն էջերը, • հնչյունի և տառի տարբերությունը:
Կարողանալ` • հայեցի, անսխալ և արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը, • բառերում ճիշտ նշել հնչյունների և տառերի քանակը:
Մայրենի լեզվի ազգապահպան նշանակությունը: Բնագրային աշխատանք:
Իմանալ`
1
• պատմությանը վերաբերող բառերի նշանակությունը, • բառերի հնչունային կազմը:
Կարողանալ` • մեկնաբանել բանաստեղծությունը, • բացատրել անհասկանալի բառերը:
2. Հայրենիք, նրա համար մղված հերոսական պայքարի արտացոլում
Ն. Զարյան, «Հա- Իմանալ` յոց լեզու»: Հայե- • բանաստեղծության արտահայտած րենի հնչյունները հիմնական գաղափարը, և նրանց դասա- • հայերենի հնչյունները և նրանց դակարգումը: սակարգումը:
Կարողանալ` • բանաստեղծության բովանդակությունը վերարտադրել արձակ շարադրանքով, • լեզվաքերականական գիտելիքների հիման վրա խոսքի և նրա միավորների վերլուծության կարողություն-
1
5 ների ձևավորում, • գործնականում տարբերել ձայնավոր և բաղաձայն հնչյունները: Մայրենի լեզուն և Իմանալ՝ նրա դերը: Ձայ- • մայրենի լեզվի անցած ուղին, նավոր հնչյուն- • ձայնավոր հնչյունները և նրանց արներ: տասանությունը, • ձայնավոր և բաղաձայն հնչյունների արտասանական տարբերությունները:
1
Կարողանալ` • հայեցի, անսխալ և արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը, • տարբերակել ձայնավոր և բաղաձայն հնչյունները: Մայրենիի անցած Իմանալ՝ ուղին: Ձայնավո- • հատուկ անունների նշանակություրի վանկարար նը և կարևորությունը, նշանակությունը: • ձայնավորի վանկարար նշանակությունը:
1
Կարողանալ` • մեկնաբանել բանաստեղծության յուրաքանչյուր տունը, • ձայնավորի փոփոխությամբ ուրիշ բառեր կազմել: Թեմայի ամփո- Կարողանալ` փում: • համեմատել բանաստեղծությունը Բառային աշխանախորդ բանաստեղծության հետ, տանք: նշել նըմանությունները և տարբերությունները, • կազմել հոմանիշային զույգեր:
1
Մայրենի 6 Թեմատիկ պլանի նմուշօրինակ Թեմատիկան
Ուսումնական նյութը
Ժամաքանակը (3 ժամ) 1ժամ 1. Ես և իմ ընտա- ա) Վ. Թոթովենցի «Կյանքը հին հռովնիքը, ճանաՀայ գրողների մեական պարհի վրա»: կենսագրութԲառագիտություն. յունները բառի բնորոշումը:
Դասի նպատակները
ա) Իմանալ` • ընկալել հատվածի բովանդա-
կությունը, արտահայտած գաղափարը և լեզվաոճական առանձնահատկությունները, • բառի բնորոշումը:
Կարողանալ` • բովանդակությունը
վերարտադրել,
համառոտ
6 • տարբերել հատվածի լեզվաո-
ճական առանձնահատկությունները, • ընթերցանության շնորհիվ յուրացված նոր բառապաշարը սեփական խոսքում գործածելու կարողություն և հմտություն զարգացնել: բ) Հերոսների և նրանց արարքների բնութագիրը. բառերի իմաստը, նրանց կառուցվածքը, բաղադրիչ տարրերը:
1ժամ
բ) Իմանալ` • ինքնակենսագրական երկի ա-
ռանձնահատկությունները, բառերի կառուցվածքը և դրանց բաղադրիչ տարրերը, • գրողի կենսագրության որոշ դրվագներ, • ինքնակենսագրություն գրելու կառուցվածքը և գրության ձևը:
Կարողանալ` • ինքնակենսագրական երկի մի-
ջոցով ներկայացնել հայ նշանավոր գրողի կյանքը և գրական գործունեությունը, • առանձնացնել հերոսներին և նրանց արարքները բնութագրող բառերն ու արտահայտությունները՝ բառի գործածության ոլորտում գիտելիքների ընդլայնում և հարստացում կատարելով, • ձևավորել, զարգացնել և ընդլայնել ճանաչողական դաշտը: գ) Կորուսյալ հայրենիքի վերհուշը ինքնակենսագրական հատվածում. ի՞նչ նշանակություն ունեն բառերը Թոթովենցի ստեղծագործության մեջ:
1ժամ
գ) Իմանալ` • անսխալ գրել բաղադրյալ բառե-
րը և հնչյունափոխված արմատները, • բառակազմությունը դիտել որպես բառապաշարի հարստացման միջոց:
Կարողանալ` • ընթերցանության շնորհիվ զար-
գացնել յուրացված նոր բառապաշարը սեփական խոսքում գործածելու կարողություն՝ մշտապես հարստացնելով գործուն (ակտիվ) բառապաշարը, • կատարել բառերի ընտրություն՝ ըստ խոսքային իրադրության (առօրյա-կենցաղային, ու-
7 սումնական միջավայր, հասարակական վայրեր և այլն), • ստեղծագործաբար վերարտադրել նյութի բովանդակությունը՝ վերաբերմունք դրսևորելով հերոսների վարքագծի նկատմամբ, • ճանաչողական դաշտի ընդլայնում, գիտելիքների հարստացում, արժեքային համակարգի ձևավորում, • ինքնակենսագրության շարադրում՝ գործնական նպատակով:
Բ. Հայոց լեզու, 7-9-րդ դասարաններ 2016-2017 ուսումնական տարում 7-րդ դասարանի համար շարունակվում է գործածության մեջ մնալ Հ. Բարսեղյանի և Փ. Մեյթիխանյանի «Հայոց լեզու-7» դասագիրքը: Դրանում տեղ է գտել «Մակբայ» խոսքի մասը: Ուսուցիչներն արդեն տեղեկացված են. ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջնորդվելու են ծրագրով և 7-րդ դասարանում չեն ուսուցանելու «Մակբայ» թեման, որովհետև այն 8-րդ դասարանի ուսումնական նյութ է: 8-րդ դասարանում գործածության մեջ է Հ. Բարսեղյանի և Փ. Մեյթիխանյանի «Հայոց լեզու-8» դասագիրքը, որը սկսվում է «Մակբայ» թեմայով: Այդ դասագիրքը լիովին համապատասխանում է ծրագրին: 9-րդ դասարանի համար գործածության մեջ է Հ. Բարսեղյանի և Փ. Մեյթիխանյանի «Հայոց լեզու» դասագիրքը: Այն ևս համապատասխանում է առարկայական ծրագրին: Ուսուցիչներին խորհուրդ է տրվում գործնական ուղղվածություն հաղորդել ուսումնական գործընթացին: Ցանկալի է, որ դասագրքերում տեղ գտած վարժություններից և առաջադրանքներից բացի, ուսուցիչները պատրաստեն բազմաբնույթ գործնական վարժություններ, որոնք նախատեսված լինեն տարբեր կարողություններ ունեցող սովորողների համար: Այդ աշխատանքները ոչ թե ուղղված պիտի լինեն գիտելիքի մեխանիկական վերարտադրմանը, այլ հետապնդեն սովորողի տրամաբանական և ստեղծագործական մտածողությունը զարգացնելու, յուրացրած գիտելիքը նոր, անսովոր իրադրություններում գործադրելու նպատակ: Այսպիսով՝ կապահովվեն աշակերտակենտրոն ուսուցումը և չափորոշչային պահանջները: Ցանկալի է, որ կազմած առաջադրանքները լինեն հետաքրքաշարժ, կապված լինեն սովորողների ամենօրյա գործունեության հետ, պարունակեն գիտահանրամատչելի տեղեկատվություն, նպաստեն նրանց հաղորդակցական կարողությունների հղկմանը: Մեթոդմիավորման նախագահներին խորհուրդ է տրվում ուստարվա մեթոդական աշխատանքներում դասալսումներ նախատեսել ատեստացիոն վերապատրաստում անցած ուսուցիչների մոտ` համոզվելու, որ վերապատրաս-
8 տումներում ստացած գիտելիքները վերածվել են կարողության, և իրենց աշխատաոճում հետևողականորեն կիրառում են դրանք: Այսօր առանց տեղեկատվական տեխնոլոգիաների դժվար է պատկերացնել նոր սերնդի ուսումնական գործունեությունը, ուստի անհրաժեշտ է դրանք ևս կիրառել: Այդ գործում սովորողներն իրենք կարող են դառնալ օգնականներ: Գործնական աշխատանքներն առավելապես կարող են ստեղծվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և սովորողների անմիջական մասնակցությամբ: 9-րդ դասարանում ուսումնական նյութը կարող է զուգակցվել նախորդ դասարաններում անցածի հետ, որպեսզի քննության նախապատրաստվելը չդառնա վերջին ամսվա հոգս: 9-րդ դասարանի առանձնահատկությունը հաշվի առնելով է, որ կրկնությանը զգալի ժամաքանակ է հատկացված, որը կարող է հատկացվել ոչ միայն այդ դասարանում սովորածի ամրապնդմանը, այլև նախորդ դասարաններում անցածի վերհիշմանը: 7-9-րդ դասարաններում է խտացված հայերենի ամբողջ քերականությունը, որը պահանջում է բարեխիղճ ու պատասխանատու աշխատանք: Ուսուցչից պահանջվում է տարբեր մեթոդների և հնարների կիրառմամբ ուսումնական նյութը դարձնել հետաքրքրաշարժ, յուրաքանչյուր դասի պատրաստ լինել պատասխանելու սովորողների հայտնի հարցին, թե ինչու է իրենց պետք դա սովորել: Հարցերի պատասխանը գտնելու դեպքում ուսումնական նյութի յուրացումը հեշտ կընթանա: Միայն դասագրքերի առաջադրանքներով անհնարին է գիտելիքը վերածել կարողության, առավել ևս հմտության: Ուստի անհրաժեշտ է յուրաքանչյուր դասի համար ունենալ լրացուցիչ հետաքրքրաշարժ ուսումնական նյութեր, որոնք կլրացնեն դասագրքերում առկա օրինակները: Թեմատիկ և կիսամյակային գրավորների քանակը մնացել է նույնը` առնվազն շաբաթվա ժամաքանակին համապատասխան: Ուսուցողական գրավորների տեսականին, տևողությունը և գրանցման ձևը որոշվում է դպրոցի մեթոդմիավորումում, և ցանկալի է տվյալ դպրոցի բոլոր դասարանների համար դրսևորել միասնականություն: Ուսուցողական գրավորների համար ցանկալի է կիրառել ուսուցանող գնահատում: 7-9-րդ դասարաններում պետք չէ բավարարվել միայն թեստային աշխատանքներով, ուսուցողական գրավորները կարող են ունենալ ստեղծագործական բնույթ: Այդ դասարաններում մեծ տեղ պիտի հատկացվեն տարբեր տիպի շարադրություններին, փոխադրություններին, ստեղծագործական աշխատանքներին: Դասի 10-15 րոպեն կարող է հատկացվել սովորողներին հուզող որևէ խնդրի: Հաճախակի գրավոր խոսք կիրառելու դեպքում ժամանակի ընթացքում այն կդառնա ցանկալի: Պարզապես պետք է կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք քայլ առ քայլ սովորողին կհմտացնեն գրավոր խոսք կառուցելու մեջ: Առարկայական բոլոր ծրագրերը տեղակայված են կրթության ազգային ինստիտուտի www.aniedu.am կայքում, որտեղից և կարելի է ներբեռնել: Այնտեղ կան նաև ուսումնական այլ նյութեր, որոնք կարելի է օգտագործել ուսուցման գործընթացում, կամ օգտվելով դրանցից` ստեղծել նմանատիպ այլ աշխատանքներ:
9 Մատենավարության մեջ պարտադիր է մատյանի վարման կարգին հետևելը, իսկ մնացած հարցերում դուք առաջնորդվում եք հայերենի ուղղագրական և կետադրական կանոններով: Առարկայի անվանումը մեծատառով կամ փոքրատառով գրելիս, ուսուցվող նյութի բովանդակությունը կամ տնային հանձնարարությունը շարադրելիս առաջնորդվե´ք հայերենի ուղղագրական և կետադրական կանոններով և անպայման վավերացրե´ք մեթոդմիավորման օգոստոսյան նիստում: Ձեզ այդ հարցում կարող է օգնել ՀՀ կրթության և գիտության ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուն» (Երևան, 2006, «9-րդ հրաշալիք», 384 էջ): Հայոց լեզվի և գրականության նկատմամբ սեր և համապատասխան վերաբերմունք դրսևորելը ոչ միայն դասավանդման խնդիր է, այլև ամենօրյա կենսագործունեության: Այս հարցում չափազանց կարևոր է հայերենի ուսուցչի անձնական օրինակը: Նա դպրոցում պատասխանատու պիտի զգա իրեն հայերենի հանդեպ դրսևորվող վերաբերմունքի համար և հետևի հայերենով գրագրությանը, պատի թերթերի, տարբեր բնույթի վերնագրերի, ցուցանակների հայատառ և գրագետ գրությանը, ինքը խոսի գրական գեղեցիկ հայերենով և յուրաքանչյուրից պահանջի նույնը: Գ. Հայոց լեզու, 10-12-րդ դասարաններ 2016-2017 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ավագ դպրոցներում հայոց լեզու առարկան, ինչպես նախորդ տարիներին, ըստ ուսումնական պլանի դասավանդվելու է դարձյալ երեք հոսքով` ընդհանուր, բնագիտամաթեմատիկական, հումանիտար: Ըստ հայոց լեզվի առարկայական չափորոշչի ավագ դպրոցը, որպես բարձրագույն կրթության նախապատրաստական հիմնական օղակ, գիտելիքների ձեռքբերման ճանապարհին առավել կարևորում է սովորողի ինքնուրույն որոնողական և հետազոտական աշխատանքը: Իսկ այդ աշխատանքները պետք է տարվեն հիմնական դպրոցում ձեռք բերած գիտելիքները կրկնությունների միջոցով խորացնելու նպատակով: Այդ ընթացքում ավագ դպրոցում սովորողը ուսուցչի հետևողական և ուղղորդող աշխատանքի շնորհիվ պետք է դառնա կրթության և ուսումնառության գործուն մասնակից և պատասխանատվությամբ վերաբերվի ամբողջ ուսումնական գործընթացին, ուսումնական գործընթացը կազմակերպի այնպես, որ դրա հետևանքով «սովորել սովորած» աշակերտը ունակություն և կարողություն հանդես բերի և անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու գործում դրսևորի ինքնուրույնություն, նախաձեռնություն, հետազոտելու, ստեղծագործելու ակտիվ ցանկություն և կամք, ճանաչողական գործունեության ընթացքում կուտակած գիտելիքները կարողանա կիրառել գործնականում, ձեռք բերած տեղեկություններին հաղորդակից դարձնի դասընկերներին, դրսևորի համագործակցային աշխատաոճի որակներ: Հիշեցնենք, որ այդ հոսքերի 10-12-րդ դասարաններում հայոց լեզուն ուսումնասիրվելու է 2014-2016 թթ. լույս տեսած հետևյալ դասագրքերով.
10 Լ. Եզեկյան. Ա. Սարգսյան, Ռ. Սաքապետոյան, Հայոց լեզու – 10, Ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսք, «Մակմիլան» («Մանմար»): Լ. Եզեկյան. Ա. Սարգսյան, Ռ. Սաքապետոյան, Հայոց լեզու – 10, Ավագ դպրոցի հումանիտար հոսք, «Մակմիլան» («Մանմար»): Լ. Եզեկյան. Ա. Սարգսյան, Ռ. Սաքապետոյան, Հայոց լեզու – 11, Ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսք, («Մանմար») «Մակմիլան»: Լ. Եզեկյան. Ա. Սարգսյան, Ռ. Սաքապետոյան, Հայոց լեզու – 11, Ավագ դպրոցի հումանիտար հոսք, «Մակմիլան» («Մանմար»): Լ. Եզեկյան. Ա. Սարգսյան, Ռ. Սաքապետոյան, Հայոց լեզու – 12, Ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսք, «Մակմիլան» («Մանմար»): Լ. Եզեկյան. Ա. Սարգսյան, Ռ. Սաքապետոյան, Հայոց լեզու – 12, Ավագ դպրոցի հումանիտար հոսք, «Մակմիլան» («Մանմար»): Հայոց լեզու առարկան հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր, հումանիտար, բնագիտամաթեմատիկական հոսքերում դասավանդվելու է ըստ Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված ժամաքանակի. 10-րդ դասարանում 2 ժամ (բոլոր հոսքերի համար), 11-րդ դասարանում 2 ժամ (բոլոր հոսքերի համար), 12-րդ դասարանում` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերում 2 ժամ, իսկ հումանիտար հոսքում` 3 ժամ: Այս ուսումնական տարում 12-րդ դասարանում, ըստ օրինակելի ուսումնական պլանի, ուսումնական գործընթացը կազմակերպվում է այնպես, որ հայոց լեզվի առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում: Իսկ 2-րդ կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակը հատկացվում է անհատական և խմբային պարապմունքների միջոցով հայոց լեզվի պետական քննական (ավարտական, միասնական) ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Հաստատված կարգի համաձայն` հայոց լեզվի տարեկան գնահատականը նշանակվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականի և երկրորդ կիսամյակում բանավոր ստուգման, գործնական և գրավոր աշխատանքների գնահատականների արդյունքում ձևավորված կիսամյակային գնահատականի միջին թվաբանականի հիման վրա: Հայոց լեզվից տրվում են թեմատիկ (ստուգողական) աշխատանքներ կրկնվող թեմաների ամփոփումից հետո: Խորհուրդ ենք տալիս հնարավորինս ապահովել գրավոր աշխատանքների` թելադրության, փոխադրության, թեմատիկ թեստերի, բառ-թելադրությունների, բառ-շարադրությունների, բառարան-թելադրությունների բազմազանությունը: Բանավոր ստուգման, գործնական և գրավոր աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյաններում տրված ցուցումների համաձայն: Հայոց լեզվի գնահատման գործընթացն ուսումնական տարում իրականացվում է ՀՀ հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումների հիման վրա: Ավելի մանրամասնորեն գնահատման համակարգի մասին իմանալու համար կարելի է
11 օգտվել ՀՀ ԿԳՆ ԿԱԻ կողմից երաշխավորված` Օ. Ս. Միքայելյան, Ս. Օ. Միքայելյան «Ընթացիկ գնահատման նոր համակարգը որպես կրթության որակի բարելավման խթան» ուսուցչի ձեռնարկից: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Դ. Գրականություն, 7-9-րդ դասարաններ «Մայրենի» միասնացված դասագրքերը հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարաններում միաժամանակ և՛ լեզվի, և՛ գրականության դասագիրք են: Հետևաբար մայրենի լեզվի ուսուցմանը զուգահեռ անհրաժեշտ ուշադրություն պետք է հատկացնել գրականության ուսուցմանը` մշտապես հիշելով, որ գրական բնագրերի ուսումնասիրությունը, ընթերցանության արդյունավետ կազմակերպումը, ընթերցող-աշակերտի ձևավորումը այս դասարաններում կնպաստի հաջորդ դասարաններում ինչպես «Գրականություն», այնպես էլ «Հայոց լեզու» առանձին դասագրքերով ուսուցանվող առարկաների արդյունավետ յուրացմանը: «Գրականություն» առարկան առանձին դասընթացով ուսումնասիրվում է հիմնական դպրոցի 7-9-րդ դասարաններում: Հանրակրթական միջին դպրոցում գրականության ուսուցման հիմնական նպատակներն են` • հայ և արտասահմանյան հեղինակների` ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների ուսումնասիրություն, • գրական ստեղծագործություններն ընթերցելու կարողությունների ձևավորում, • գրական երկի բովանդակությունն ընկալելու, իմաստն ըմբռնելու, ինքնուրույն վերարտադրելու կարողությունների ձևավորում, • գրական ստեղծագործությունը գնահատելու, սեփական կարծիքն արտահայտելու և պաշտպանելու, բանավիճելու կարողությունների ձևավորում: Թվարկված և առարկայական չափորոշիչում ու ծրագրերում ամրագրված մյուս նպատակներն ու խնդիրները պետք է դրվեն ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում: Ուսուցման գործընթացում ուշադրության կենտրոնում մշտապես պետք է դրվեն առարկայական չափորոշիչի պահանջները: Այս ուսումնական տարում շարունակվելու են գործածվել 7-րդ դասարանի «Գրականություն 7» (Դ. Գասպարյան, «Տիգրան Մեծ», Երևան, 2016, երկրորդ բարեփոխված հրատարակություն), 8-րդ դասարանի «Գրականություն 8» (Դ. Գասպարյան, «Տիգրան Մեծ», Երևան, 2012) և 9-րդ դասարանի «Գրականություն 9» (Դ. Գասպարյան, «Տիգրան Մեծ», Երևան, 2013) դասագրքերը: 7-9-րդ դասարաններում «Գրականություն» առարկայի դասաժամերը բաշխված են հետևյալ կերպ` 7-րդ դասարան՝ շաբաթական 2 ժամ, 8-րդ դասարան՝ շաբաթական 3 ժամ, 9-րդ դասարան՝ շաբաթական 3 ժամ:
12 Ե. Հայ գրականություն, 10-12-րդ դասարաններ Հանրակրթական ավագ դպրոցում «Հայ գրականություն» առարկայի ուսուցման նպատակը գրական ստեղծագործությունների ուսումնասիրությունն է, որի ընթացքում սովորողներին համակարգված գիտելիքներ են հաղորդվում հայ գրականության պատմության, տեսության, նշանավոր հայ գրողների կյանքի ու գործի վերաբերյալ, ձևավորվում են քննադատական վերաբերմունք, գրական երկերն ընկալելու, վերլուծելու, գնահատելու, իմաստի մեջ թափանցելու, տվյալ գրական երկում այսօրվա ոգուն համապատասխան երևույթներն առանձնացնելու, հերոսների արարքների հոգեբանական հիմքերը տեսնելու կարողություններ: Ելնելով վերը նշված դրույթներից` ավագ դպրոցում հայ գրականության ուսուցման կարևոր խնդիրները կլինեն. Սովորողը պետք է ընդհանուր գաղափար կազմի` • հայ գրականության զարգացման փուլերի, • հայ գրողների կյանքի և ստեղծագործության ընդհանուր պատկերի, • հայ գրականության համաշխարհային արժեքի, ազգային հոգեկերտվածքի ձևավորման մեջ նրա բացառիկ դերի ու նշանակության, • գրողի և ժամանակաշրջանի փոխհարաբերության, • գրական հիմնական ուղղությունների և մեթոդների, • տվյալ գրողի ստեղծագործական միջավայրի մասին: Սովորողը պետք է կարողանա` • կարդալ, ընկալել գրական ստեղծագործությունը, • ընկալել երկի կառուցվածքը, • վերլուծել, մեկնաբանել ստեղծագործությունը, • ներկայացնել ստեղծագործության հիմնական գաղափարը, • ներկայացնել ստեղծագործության հերոսներին, վերլուծել կերպարները, • տեսնել կերպարների արարքների հոգեբանական շարժառիթները, • արտահայտել իր վերաբերմունքը ստեղծագործության գաղափարական ու գեղարվեստական արժանիքների վերաբերյալ, • զուգահեռներ անցկացնել հեղինակների կյանքի, ապրած ժամանակաշրջանի և նրանց ստեղծագործությունների գաղափարական բովանդակության միջև, • պատկերացնել ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարների արդիական հնչեղությունը, անցյալի և ժամանակակից կյանքի ներքին կապը: Ուսումնական պլանով1 հայ գրականությանը ավագ դպրոցում հատկացվում են` ընդհանուր հոսքում` 10-րդ դաս.՝ 3 ժամ, 11-րդ դաս.՝ 3 ժամ, 12-րդ դաս.՝ 3 ժամ հումանիտար հոսքում` • որպես խորացված ուսուցման առարկա` 10-րդ դաս.՝ 3 ժամ, 11-րդ դաս.՝ 4 ժամ, 12-րդ դաս.՝ 5 ժամ, Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ, հաստատված՝ ՀՀ ԿԳ նախարարի 05.05.2014 թ. N453-Ն հրամանով: 1
13 • որպես ընդհանուր հանրակրթական առարկա` 10-րդ դաս.՝ 2 ժամ, 11-րդ դաս.՝ 3 ժամ, 12-րդ դաս.՝ 3 ժամ, բնագիտամաթեմատիկական հոսքում` 10-րդ դաս.՝ 2 ժամ, 11-րդ դաս.շ՝ 2 ժամ, 12-րդ դաս.՝ 2 ժամ: Ավագ դպրոցում գործում են հայ գրականության՝ ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի և հումանիտար հոսքի համար ստեղծված դասագրքերը: 2016-2017 ուստարվանից 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում կգործածվեն հայ գրականության վերահրատարակված դասագրքերը՝ «Հայ գրականություն», 10-րդ դասարան, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար (Վ. Ներսիսյան, Լ. Մնացականյան, Երևան, «Մանմար», 2014): «Հայ գրականություն» (10-րդ դասարան, հումանիտար հոսքի համար, Ս. Սարինյան, Հ. Բախչինյան, Երևան, «Արևիկ», 2014): Հայ գրականություն, 11-րդ դասարան, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար (Վ. Կիրակոսյան, Զ. Ավետիսյան, Երևան, «Մանմար», 2015): Հայ գրականություն, 11-րդ դասարան, հումանիտար հոսքի համար (Դ. Գասպարյան, Ժ. Քալանթարյան, Երևան, «Արևիկ», 2015): Հայ գրականություն, 12-րդ դասարան, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի համար (Ա. Եղիազարյան, «Մանմար», 2016): Հայ գրականություն, 12-րդ դասարան, հումանիտար հոսքի համար (Դ. Գասպարյան, Ժ. Քալանթարյան, Երևան, «Արևիկ», 2016): 12-րդ դասարանում հայ գրականության առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում: Երկրորդ կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակը խմբային պարապմունքների միջոցով հատկացվում է պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Առարկայից տրվում են ստուգողական աշխատանքներ՝ կրկնվող թեմայի, ինչպես նաև մի քանի բովանդակային ամբողջություն կազմող քննական ծրագրային նյութերի ամփոփումից հետո: Բանավոր ստուգման և գրավոր աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյաններում: Սովորողների առաջադիմությունը գնահատելիս պետք է առաջնորդվել սույն տեղեկագրում ներկայացված գնահատման համակարգի վերաբերյալ համապատասխան մեթոդական ցուցումներով: Հարգելի՛ ուսուցիչներ, նոր ուսումնական տարում մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր ձեռքբերումներ: Մեր բոլորի նշանաբանը պետք է լինի՝ հայրենիքին արժանի սերունդ: Դավիթ Գասպարյան Գայանե Մկրտչյան Նվեր Վիրաբյան Լիլիթ Գրիգորյան Թամարա Թովմասյան
14 ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ա. ՉԱՓՈՐՈՇԻՉ, ԾՐԱԳԻՐ, ՊԼԱՆԱՎՈՐՈւՄ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ «Հայոց պատմություն» առարկայի դասավանդումը 2016–2017 ուսումնական տարում հանրակրթական հիմնական դպրոցում իրականացվելու է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2012 թ. հաստատված հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչով և ծրագրով (6–9-րդ դասարաններ): «Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշչի և ծրագրի (6-9-րդ դասարաններ)» էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Նոր ուսումնական տարում 10–12-րդ դասարաններում (հումանիտար, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր) «Հայոց պատմություն» առարկայի դասավանդումն իրականացվելու է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2008 թ. հաստատված «Հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր (X–XII դասարաններ)» նորմատիվ փաստաթղթերի պահանջների հիման վրա: Չափորոշչի և ծրագրի էլեկտրոնային տարբերակները տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում: Այս փաստաթղթերի հիման վրա էլ ուսուցիչները պետք է կազմեն առարկայի թեմատիկ և օրվա դասի պլանները: Օրվա դասի պլանի հետ կապված նախընտրելի է, որ կառուցվածքային, բովանդակային ու նպատակային պահանջները, ելնելով առարկայի առանձնահատկություններից, քննարկվեն առարկայական մասնախմբի առաջին նիստում և ներկայացվեն տնօրենության հաստատմանը: Բ. ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ 2016–2017 ուստարում հանրակրթական հիմնական դպրոցում «Հայոց պատմություն» առարկայի ուսուցման համար գործածության են երաշխավորվել հետևյալ դասագրքերը. • VI դասարան - Հայոց պատմություն, 6–րդ դասարան («Մանմար» 2013 թ.) և Հայոց պատմություն, 6–րդ դասարան («Զանգակ» 2013 թ.), • VII դասարան - Հայոց պատմություն, 7–րդ դասարան («Մանմար» 2014 թ.) և Հայոց պատմություն, 7–րդ դասարան («Զանգակ» 2014 թ.), • VIII դասարան - Հայոց պատմություն, 8–րդ դասարան («Մանմար» 2013 թ.) և Հայոց պատմություն, 8–րդ դասարան («Զանգակ» 2013 թ.),
15 • IX դասարան - Հայոց պատմություն, 9–րդ դասարան («Մանմար» 2014 թ.) և Հայոց պատմություն, 9–րդ դասարան («Զանգակ» 2014 թ.): Այսինքն` առարկայի գործող ծրագրին համապատասխանում են 6–9-րդ դասարանների բոլոր դասագրքերը:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ 2016–2017 ուսումնական տարում ավագ դպրոցում «Հայոց պատմություն» առարկայի ուսուցման նպատակով գործածության երաշխավորված դասագըրքերի նախորդ` 2015–2016 ուստարվա ցանկում կատարվել են որոշակի փոփոխություններ: Այսպես՝ ավագ դպրոցի 12–րդ դասարանում, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական ու խորացված ուսուցմամբ հումանիտար հոսքերում գործածության մեջ են մտնում վերահրատարակված` «Հայոց պատմություն»: Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 12–րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2016 թ.): «Հայոց պատմություն»: Հումանիտար հոսքի 12–րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2016 թ.): Ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական ու խորացված ուսուցմամբ հումանիտար հոսքերում գործածության մեջ են մնում. «Հայոց պատմություն»: Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2014 թ.): «Հայոց պատմություն»: Հումանիտար հոսքի 10–րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2014 թ.): «Հայոց պատմություն»: Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 11–րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2015 թ.): «Հայոց պատմություն»: Հումանիտար հոսքի 11–րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2015 թ.): 12–րդ դասարանի II կիսամյակում նախաքննական կրկնությունը նախա-
տեսված է կազմակերպել և անցկացնել «Հայոց պատմություն» պետական ավարտական և միասնական քննության ուղեցույցի բովանդակային դասիչով` վերոնշյալ վերահրատարակված դասագրքերի հիման վրա` օգտագործելով նաև դրանցով կազմված ուսուցման այլ միջոցներ (շտեմարաններ, թեստերի ժողովածուներ, դասախոսություններ և այլն): 2. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ա. ՉԱՓՈՐՈՇԻՉ, ԾՐԱԳԻՐ, ՊԼԱՆԱՎՈՐՈւՄ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ «Համաշխարհային պատմություն» առարկայի դասավանդումը 2016–2017 ուսումնական տարում հանրակրթական հիմնական դպրոցում իրականացվելու է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2012 թ. հաստատված հանրակրթական հիմնական դպրոցի «Համաշխարհային պատմություն» առարկայի չափորոշչով
16 և ծրագրով (6-9-րդ դասարաններ): «Հանրակրթական հիմնական դպրոցի «Համաշխարհային պատմություն» առարկայի չափորոշչի և ծրագրի (6-9-րդ դասարաններ)» էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Նոր ուսումնական տարում 10–12-րդ դասարաններում (հումանիտար, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր) Համաշխարհային պատմություն առարկայի դասավանդումն իրականացվելու է «Հանրակրթական ավագ դպրոցի «Համաշխարհային պատմություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր. Երևան, 2009» (X–XII դասարաններ)» փաստաթղթերի պահանջների հիման վրա: «Հանրակրթական ավագ դպրոցի «Համաշխարհային պատմություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր. Երևան, 2009» (X–XII դասարաններ)» փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում: Այս փաստաթըղթերի հիման վրա էլ ուսուցիչները պետք է կազմեն առարկայի թեմատիկ և օրվա դասի պլանները: Բ. ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ 2016-2017 ուստարում հանրակրթական հիմնական դպրոցում «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսուցման համար գործածության են երաշխավորվել հետևյալ դասագրքերը` • VI դասարան - Համաշխարհային պատմություն, 6–րդ դասարան (Երևան, «Զանգակ», 2013 թ.), • VII դասարան - Համաշխարհային պատմություն, 7–րդ դասարան (Երևան, «Զանգակ», 2014 թ.), • VIII դասարան - Համաշխարհային պատմություն, 8–րդ դասարան (Երևան, «Զանգակ», 2013 թ.) և Համաշխարհային պատմություն 8–րդ դասարան («Էդիթ Պրինտ», 2013 թ.), • IX դասարան - Համաշխարհային պատմություն, 9–րդ դասարան (Երևան, «Զանգակ», 2014 թ.) և Համաշխարհային պատմություն, 9–րդ դասարան («Էդիթ Պրինտ», 2014 թ.): Այսինքն` գործող ծրագրին համապատասխանում են 6–9-րդ դասարանների բոլոր դասագրքերը: Գործող դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են www.lib.armedu.am կայքէջի «Դասագրքեր» բաժնի համապատասխան ենթաբաժիններում:
17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Ավագ դպրոցի 10–12-րդ դասարաններում, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերում գործածության մեջ են մնում` • «Համաշխարհային պատմություն»: Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10–րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2009 թ.), • «Համաշխարհային պատմություն»: Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 11-րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2010 թ.), • «Համաշխարհային պատմություն»: Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 12-րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2011 թ.):
Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հումանիտար հոսքում գործածության մեջ է մնում` • «Համաշխարհային պատմություն»: Հումանիտար հոսքի 10–րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2009 թ.): • «Համաշխարհային պատմություն»: Հումանիտար հոսքի 11-րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2010 թ.): • «Համաշխարհային պատմություն»: Հումանիտար հոսքի 12-րդ դասարանի դասագիրքը (Երևան, «Զանգակ», 2011 թ.):
12-րդ դասարանի II կիսամյակում խորացված ուսուցման համար նախաքննական կրկնությունը նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Համաշխարհային պատմություն» միասնական քննության ուղեցույցի բովանդակային դասիչով` վերոնշյալ դասագրքերի հիման վրա` օգտագործելով նաև դրանցով կազմված ուսուցման այլ միջոցներ (թեստերի ժողովածուներ, դասախոսություններ և այլն): Գ. ԳՆԱՀԱՏՈւՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միավորային գնահատումն իրականացվում է ըստ հետևյալ հիմնական տեսակների. • բանավոր հարցում, • գործնական աշխատանք, • թեմատիկ գրավոր աշխատանք, • կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք:
Բանավոր հարցում Ստուգման այս տեսակը նպաստում է սովորողների բանավոր խոսքի, մտածողության բարձր կարգի կարողությունների, նյութն ինքնուրույն ամփոփելու և վերարտադրելու կարողությունների զարգացմանը: Երաշխավորվում են բանավոր հարցման հետևյալ տարատեսակները. • Բանավոր շարադրանք
18 • Հարց ու պատասխան Բանավոր հարցման գնահատումը պետք է կատարել և գնահատականը գրանցել դասամատյանում:
Թեմատիկ գրավոր աշխատանք Հանձնարարվում է ծրագրով նախատեսված թեմայի կամ մինչև տվյալ գրավոր աշխատանքը սովորած մի քանի թեմաների յուրացման աստիճանը պարզելու նպատակով: Թեմատիկ գրավոր աշխատանքի առաջադրանքներ կազմելիս պետք է հաշվի առնել «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշչային պահանջները: Խորհուրդ է տրվում թեմատիկ գրավոր աշխատանքը անցկացնել թեստի միջոցով: Թեստի նախընտրելի առաջադրանքների տիպերն են` I. Առաջադրանք՝ պատասխանի ընտրությամբ II. Կառուցված և բաց պատասխան պահանջող առաջադրանք III. Ընդարձակ պատասխանով առաջադրանք (շարադրանք) Խորհուրդ է տրվում թեստում ընդգրկել առաջադրանքներ հետևյալ տարատեսակներից՝ տարեթվերի, եզրույթների և հասկացությունների, փաստերի, երևույթների, իրադարձությունների և դրանց պատճառների ու հետևանքների, ժամանակագրական հաջորդականության իմացություն, ինչպես նաև՝ համապատասխանեցում, փաստերի, պնդումների համադրում և խմբավորում, պնդումների փունջ և սկզբնաղբյուրների հետ աշխատանք պահանջող առաջադրանքներ: Յուրաքանչյուր թեմատիկ թեստում ներառվող առաջադրանքների քանակը, տիպերը և տարատեսակները որոշում է ուսուցիչը: Գնահատման առավելագույն միավորն է` 10 միավոր: Խորհուրդ է տրվում թեմատիկ գրավոր աշխատանքում ընդգրկել նաև շարադրանք պահանջող առաջադրանք:
Գործնական աշխատանք Երաշխավորվում են գործնական աշխատանքի հետևյալ տարատեսակները. I. Աշխատանք սկզբնաղբյուրների շուրջ, II. Գծակարգերի և աղյուսակների կազմում, լրացում, III. Աշխատանք ուրվագծային քարտեզների ուղղությամբ, IV. Ռեֆերատ:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք Կիրառվում է յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի վերջում, ամբողջ ծրագրային նյութն ուսումնասիրելուց հետո: Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի առաջադրանքներ կազմելիս պետք է հաշվի առնել «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշչային պահանջները:
19 Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը խորհուրդ է տրվում անցկացնել թեստի միջոցով: Թեստի նախընտրելի առաջադրանքի տիպերն են` I . Առաջադրանք պատասխանի ընտրությամբ II. Կառուցված և բաց պատասխան պահանջող առաջադրանք
Նախընտրելի առաջադրանքի տարատեսակները Խորհուրդ է տրվում թեստում ընդգրկել առաջադրանքներ հետևյալ տարատեսակներից՝ տարեթվերի, եզրույթների և հասկացությունների, փաստերի, երևույթների, իրադարձությունների և դրանց պատճառների ու հետևանքների, ժամանակագրական հաջորդականության իմացություն, ինչպես նաև համապատասխանեցում, փաստերի, պնդումների համադրում և խմբավորում, պնդումների փունջ և սկզբնաղբյուրների հիմքով աշխատանք պահանջող առաջադրանքներ: Գնահատման առավելագույն միավորը` 10 միավոր: Յուրաքանչյուր կիսամյակային ամփոփոիչ աշխատանքում ներառվող առաջադրանքների քանակը, տիպերը և տարատեսակները որոշում է ուսուցիչը: Խորհուրդ է տրվում կիրառել նվազագույնը 17 առաջադրանք պարունակող թեստեր կամ հարցարաններ, սակայն դրանք պետք է ապահովեն առաջադրանքների բազմազանությունն ու սովորողների պատրաստվածության աստիճանը, եռամակարդակ կամ երկմակարդակ պահանջներին համապատասխանությունը ստուգելու և 10 միավորային սանդղակով գնահատելու հնարավորությունը: Միավորային գնահատման ստուգման տեսակների քանակների վերաբերյալ առաջարկվում է կողմնորոշվել հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրված փաստաթղթերում առկա մեթոդական երաշխավորություններով, որոնց էլեկտրոնային տարբերակները կարող եք գտնել www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Գնահատում» ենթաբաժնում: 12-րդ դասարանում, ըստ 2016–2017 ուստարվա օրինակելի ուսումնական պլանի առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական բոլոր թեմաների ուսուցումն իրականացվում է առաջին կիսամյակում, երկրորդ կիսամյակում: Ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակը հատկացվում է խմբային պարապմունքների միջոցով պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Սովորողների ուսումնառության արդյունքները դասամատյանում գրանցվում են ըստ Ուսումնական պլանի 12–րդ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի: Քննական առարկայի տարեկան գնահատականը նշանակվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականի և երկրորդ կիսամյակում տվյալ առարկայից սահմանված գնահատման պարտադիր (բանավոր հարցում, գործնական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքներ) տեսակներից սովորողների ստացած գնահատականների արդյունքում ձևավորված կիսամյակային գնահատականի միջին թվաբանականի հիման վրա: Քննական յուրաքանչյուր առարկայից տրվում են ստուգողական աշխատանքներ, այդ աշխատանքները տրվում են
20 կրկնվող թեմայի, ինչպես նաև մի քանի բովանդակային ամբողջություն կազմող քննական ծրագրային նյութի ամփոփումից հետո: Բանավոր հարցման, գործնական, թեմատիկ, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյանում: Դ. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ ԿԱԻ մասնագետների կողմից իրականացված մշտադիտարկումների շրջանակներում հանդիպում-քննարկումներ ենք ունեցել դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, առարկայական մասնախմբերի (մեթոդմիավորում) նախագահների, ուսուցիչների և աշակերտների հետ: Ուսումնասիրվել է Հայոց պատմության, Համաշխարհային պատմության առարկայական ծրագրերի կատարողականը, իրականացվել են թեմատիկ պլանների կազմման, մեթոդմիավորման աշխատանքային պլանների և գրանցամատյանների, օրվա դասի պլանների, դասամատյանների մանրազնին ուսումնասիրություններ: Տեղի են ունեցել դասալսումներ, ուսումնասիրվել են ուսուցման գործընթացի կազմակերպման ժամանակակից ձևերի և մեթոդների, սովորողների առաջադիմության գնահատման նոր համակարգի կիրառման վիճակը, չափորոշչահեն կրթություն իրականացնելու ուսուցիչների կարողությունները և առկա դժվարությունները: Կազմակերպվել են դասերի քննարկումներ, ուսուցիչների հետ տարվել են անհատական աշխատանքներ: Ճշգրտվել են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: Հարկ է նշել, որ ուսուցիչների ամենօրյա աշխատանքում չափորոշիչների օգտագործումը դեռևս չի կարևորվում: Նույնիսկ թեմատիկ պլանավորում կամ օրվա դասի պլան կազմելիս նրանց մեծ մասը չի հենվում չափորոշչային պահանջների վրա: Բազմիցս խոսվել է դասապրոցեսում ՏՀՏ-ի կիրառության առավելությունների մասին՝ դիդակտիկայի սկզբունքների ու պահանջների ապահովման և մատուցվող նյութն ավելի մատչելի դարձնելու տեսանկյունից: Համակարգչային լսարանում իրականացված դասերն առավել գրավիչ ու արդյունավետ են դարձնում դասապրոցեսը: Ծրագրային թեմատիկ ֆիլմերի և սահիկահանդեսների կիրառումը ոչ միայն խրախուսվում է կրթության ոլորտի մասնագետների կողմից, այլև կան ԿԳՆ-ի կողմից հաստատված հատուկ ֆիլմեր, որոնք անհրաժեշտ է ցուցադրել որոշակի թեմաներ ուսուցանելիս: Արդեն մի քանի տարի է, ինչ գործում է դասագրքերի փորձաքննության ինստիտուտը: Սա հրաշալի հնարավորություն է ուսուցիչների և սովորողների համար՝ նախապես ծանոթանալու դասագրքերին, ծրագրին ու չափորոշչին դրանց համապատասխանությունը պարզելու ակնկալիքով: Հետևաբար՝ որքան մեծ թվով ուսուցիչներ կարծիքներ, դիտողություններ ու առաջարկություններ տրամադրեն նոր դասագրքերի վերաբերյալ, այնքան ավելի որակով ու թերություններից զերծ դասագրքեր կունենանք:
21 Սիրելի՛ ուսուցիչներ, խորհուրդ ենք տալիս ամբողջ ուսումնական տարվա ընթացքում հետևել «Հայագիտությունը դպրոցում», «Մանկավարժություն» ամսագրերում և ԿԱԻ–ի կայքէջում՝ www.aniedu.am, զետեղվող հոդվածներին, մեթոդական խորհուրդներին և հրահանգներին, նորություններին և դրանք ստեղծագործաբար օգտագործել ուսուցման գործընթացում: Ձեր առաջարկները և հարցերը ուղարկեք Կրթության ազգային ինստիտուտ (Տիգրան Մեծի 67, Երևան 0005 կամ ԿԱԻ-ի համապատասխան մասնաճյուղ) կամ օգտվեք Կրթության ազգային ինստիտուտի կայքէջից): Արամ Նազարյան Արման Մալոյան ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի նպատակն է` ազգային և համամարդկային արժեքներին ծանոթացնելու ու հաղորդակից դարձնելու միջոցով նպաստել աճող սերնդի ազգային-հոգևոր նկարագրի ամբողջացմանը: Առարկան ամբողջացնում է ինչպես հայագիտական առարկաների՝ Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ գրականության, այնպես էլ «Համաշխարհային պատմություն» առարկայի և մշակույթի հետ կապված հարցերի շրջանակը: Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունը ներկայացվող դասընթացի բովանդակության շրջանակներում հանդիսանում է աշխարհիկ կրթություն` կոնկրետ էթնոմշակութային, էթնոդավանական և քաղաքակրթական ուղղվածության կրոնագիտական կրթության տեսակ: Դասընթացը կազմված է գիտամանկավարժական հիմնարար սկզբունքների` նյութի մատչելիություն, տարիքային համապատասխանություն, գիտամեթոդական բազմազանություն, պահանջներին»: (ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված՝ Հանրակրթական հիմնական դպրոցի և ավագ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (No 1075-Ա/Ք 06.09.2013, No 709_Ա/Ք 17.07.2012)) «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պարտադիր է ՀՀ բոլոր հանրակրթական հաստատությունների սովորողների համար` անկախ ազգային և կրոնական - դավանական պատկանելությունից:
Ա. ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈւՄՆ ԸՍՏ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ Ըստ «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացմող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` • Տարրական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդգրկված է նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորված առարկայացանկում: Դպրոցը` մանկխորհրդի որոշմամբ «Հայոց եկեղեցու
22 պատմություն» առարկային 2-4-րդ դասարաններում ուսպլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակից կարող է հատկացնել յուրաքանչյուր դասարանում շաբաթական 1 դասաժամ: • «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան միջին դասարաններում դասավանդվելու է որպես պարտադիր առարկա: Ըստ ուսպլանի՝ առարկային հատկացված է շաբաթական 1 դասաժամ, տարեկան 34 դասաժամ: • Հանրակրթական ավագ դպրոցի հումանիտար հոսքում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 10-11-րդ դասարաններում դասավանդվելու է որպես պարտադիր առարկա: Ըստ ուսպլանի՝ առարկային հատկացված է շաբաթական 1 դասաժամ, տարեկան 34 դասաժամ: • Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում առարկան ընդգրկված է ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված առարկայացանկում: Այս հոսքերում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցի մանկխորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել Ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսպլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակից նրան կարող է հատկացվել դասաժամ: • Ավագ դպրոցի ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված է «Քրիստոնեական բարոյագիտություն» առարկան (12-րդ դասարան), որին դպրոցի մանկխորհրդի որոշմամբ ուսպլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակից կարող է հատկացվել դասաժամ:
Մանրամասները տե´ս «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ»-ում: Բ. ՉԱՓՈՐՈՇԻՉ, ԾՐԱԳԻՐ, ՊԼԱՆԱՎՈՐՈւՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ Տարրական դպրոցում ՀԵՊ առարկայի դասավանդումը միտված է նպաստելու կրտսեր դպրոցականի ներդաշնակ զարգացմանը: Դասընթացը կառուցված է թեմատիկ ժամանակագրության սկզբունքով և ընդգրկում է դաստիարակչական և խրատական նյութեր՝ հիմնված ազգային-բարոյական ավանդույթների և աստվածաշնչյան պատմությունների վրա: 2016-2017 ուսումնական տարում 2-4-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն իրականացվելու է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2012 թ. հաստատված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 2-4-րդ դասարանների ծրագրով (2-4-րդ դասարաններ, 07.09.2012 թ. հրաման թիվ 830-Ա/Ք):
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ Հիմնական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը իրականացվելու է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2013 թ. Հաս-
23 տատված հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշչով և ծրագրով (5–9-րդ դասարաններ,06.09.2013 թ. Հրաման թիվ 1075-Ա/Ք): Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի նոր չափորոշչի և ծրագրի (5-9-րդ դասարաններ) էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի` «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում և ուսուցիչների համար նախատեսված մեթոդական ձեռնարկներում:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը նոր` 20162017 ուսումնական տարում հանրակրթական ավագ դպրոցում իրականացվելու է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2012 թ. հաստատված չափորոշչով ու ծրագրով: Հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշչի և ծրագրի (10-11-րդ դասարաններ) էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի` «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում և ուսուցիչների համար նախատեսված մեթոդական ձեռնարկներում: «Քրիստոնեական բարոյագիտություն» առարկայի դասավանդումը իրականացվելու է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2014 թ. հաստատված ծրագրով (12-րդ դասարան, 29.12.2014 թ., հրաման թիվ 1205-Ա/Ք): Այս փաստաթղթի հիման վրա էլ ուսուցիչները պետք է կազմեն առարկայի թեմատիկ և օրվա դասի պլանները:
Գ. ԴԱՍԱԳՐՔԵՐ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ 2016-2017 ուսումնական տարում լրամշակվել և վերահրատարակվել են հանրակրթական հիմնական դպրոցի տարրական դպրոցի՝ 2-4-րդ դասարանների պատկերազարդ գիրք-տետրերը: Այդ դասագիրք - տետրերը անվճար տրամադրվում են սովորողներին և ուսումնական տարվա վերջում դպրոցին չեն վերադարձվում:
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ 2016-2017 ուստարում հանրակրթական հիմնական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման համար գործածության մեջ են մնում հետևյալ դասագրքերը. • V դասարան – Հայոց եկեղեցու պատմություն, (Երևան, «Տիգրան Մեծ», 2014թ.), • VI դասարան – Հայոց եկեղեցու պատմություն, (Երևան, «Տիգրան Մեծ», 2014 թ.), • VII դասարան - Հայոց եկեղեցու պատմություն, (Երևան, «Զանգակ», 2014 թ.),
24 • VIII դասարան - Հայոց եկեղեցու պատմություն, (Երևան, «Տիգրան Մեծ», 2013 թ.) • IX դասարան - Հայոց եկեղեցու պատմություն, (Երևան, «Տիգրան Մեծ», 2014 թ.):
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Հանրակրթական ավագ դպրոցի 10–11-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն իրականացվելու է 2013 թ. Հրատարակված հետևյալ դասագրքերով: • X դասարան - Հայոց եկեղեցու պատմություն, (Երևան, «Տիգրան Մեծ», 2013 թ.), • XI դասարան - Հայոց եկեղեցու պատմություն, (Երևան, «Տիգրան Մեծ», 2013 թ.):
Դ. ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ 2013 թ. լրամշակվել և հրատարակվել են հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 7-9-րդ և 10-11-րդ, իսկ 2014 թվականին՝ 5-6-րդ դասարանների համար նախատեսված ուսուցչի ձեռնարկները: Վերոնշյալ երեք ձեռնարկներում, ըստ դասարանների, տեղ են գտել բոլոր թեմաների համար կազմված դասի պլանավորման նմուշօրինակներ, բազմաթիվ և բազմաբնույթ լրացուցիչ նյութեր, աղյուսակներ, գծակարգեր, մեթոդների և մեթոդական հնարների նկարագրություններ, ինչպես նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 5-6-րդ, 7-9-րդ և 10-11-րդ դասարանների ծրագրերը:
Ե. ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի միավորային գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական տեսակներով. • Բանավոր հարցում • Գործնական աշխատանք • Թեմատիկ գրավոր աշխատանք • Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք
Բանավոր հարցում Ստուգման այս տեսակը նպաստում է սովորողների բանավոր խոսքի, մտածողության բարձր կարգի կարողությունների, նյութն ինքնուրույն ամփոփելու և վերարտադրելու կարողությունների զարգացմանը: Երաշխավորվում են բանավոր հարցման հետևյալ տարատեսակները. • Բանավոր շարադրանք • Հարց ու պատասխան
25 Բանավոր հարցման գնահատումը պետք է կատարել և գնահատականը գրանցել դասամատյանում:
Թեմատիկ գրավոր աշխատանք Հանձնարարվում է ծրագրով նախատեսված թեմայի կամ մինչև տվյալ գրավոր աշխատանքը սովորած մի քանի թեմաների յուրացման աստիճանը պարզելու նպատակով: Թեմատիկ գրավոր աշխատանքի առաջադրանքներ կազմելիս պետք է հաշվի առնել «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշչային պահանջները: Թեմատիկ գրավոր աշխատանքը խորհուրդ է տրվում անցկացնել թեստի միջոցով:
Թեստի նախընտրելի առաջադրանքների տիպերն են` I. Առաջադրանք պատասխանի ընտրությամբ II. Կառուցված և բաց պատասխան պահանջող առաջադրանք III. Ընդարձակ պատասխանով առաջադրանք (շարադրանք)
Նախընտրելի առաջադրանքի տարատեսակները՝ Խորհուրդ է տրվում թեստում ընդգրկել առաջադրանքներ հետևյալ տարատեսակներից՝ տարեթվերի, եզրույթների և հասկացությունների, փաստերի, երևույթների, իրադարձությունների և դրանց պատճառների ու հետևանքների, ժամանակագրական հաջորդականության իմացություն, ինչպես նաև համապատասխանեցում, փաստերի, պնդումների համադրում և խմբավորում, պնդումների փունջ և սկզբնաղբյուրների հիման վրա աշխատանք պահանջող առաջադրանքներ: Նվազագույն քանակից ավել թեմատիկ գրավոր աշխատանքներ հանձնարարելու նպատակահարմարությունը որոշում է ուսուցիչը` ելնելով դասարանի առանձնահատկություններից (սովորողների քանակից, պատրաստվածության աստիճանից և այլն): Յուրաքանչյուր թեմատիկ թեստում ներառվող առաջադրանքների քանակը, տիպերը և տարատեսակները որոշում է ուսուցիչը: Գնահատման առավելագույն միավորը` 10 միավոր: Խորհուրդ է տրվում թեմատիկ գրավոր աշխատանքում ընդգրկել նաև շարադրանք պահանջող առաջադրանք:
Գործնական աշխատանք Երաշխավորվում են գործնական աշխատանքի հետևյալ տարատեսակները. I. Աշխատանք՝ սկզբնաղբյուրների հիմքով II. Գծակարգերի և աղյուսակների կազմում, լրացում III. Աշխատանք ուրվագծային քարտեզների վրա
26 Կիսամյակային ամփոփիչ աշխատանք Կիրառվում է յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի վերջում՝ ամբողջ ծրագրային նյութն ուսումնասիրելուց հետո: Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի առաջադրանքներ կազմելիս պետք է հաշվի առնել «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշչային պահանջները: Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը խորհուրդ է տրվում անցկացնել թեստի միջոցով:
Թեստի նախընտրելի առաջադրանքի տիպերն են` I . Առաջադրանք պատասխանի ընտրությամբ II. Կառուցված և բաց պատասխան պահանջող առաջադրանք III. Ընդարձակ պատասխանով առաջադրանք (շարադրանք)
Նախընտրելի առաջադրանքի տարատեսակները Խորհուրդ է տրվում թեստում ընդգրկել առաջադրանքներ հետևյալ տարատեսակներից՝ տարեթվերի, եզրույթների և հասկացությունների, փաստերի, երևույթների, իրադարձությունների և դրանց պատճառների ու հետևանքների, ժամանակագրական հաջորդականության իմացություն, ինչպես նաև՝ համապատասխանեցում, փաստերի, պնդումների համադրում և խմբավորում, պընդումների փունջ և սկզբնաղբյուրների հիման վրա աշխատանք պահանջող առաջադրանքներ: Գնահատման առավելագույն միավորը` 10 միավոր: Յուրաքանչյուր կիսամյակային ամփոփոիչ աշխատանքում ներառվող առաջադրանքների քանակը, տիպերը և տարատեսակները որոշում է ուսուցիչը: Խորհուրդ է տրվում կիրառել նվազագույնը 17 առաջադրանք պարունակող թեստեր կամ հարցարաններ, սակայն դրանք պետք է ապահովեն առաջադրանքների բազմազանությունն ու սովորողների պատրաստվածության աստիճանը, եռամակարդակ կամ երկմակարդակ պահանջներին համապատասխանությունը ստուգելու և 10 միավորային սանդղակով գնահատելու հնարավորությունը: 2016-2017 ուումնական տարում ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի մանրամասների վերաբերյալ խորհուրդ է տրվում կողմնորոշվել «2016-2017 ուսումնական տարում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ» ՀՀ ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրված փաստաթղթերում առկա մեթոդական երաշխավորություններից, որոնց էլեկտրոնային տարբերակները կարող եք գտնել www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Գնահատում» ենթաբաժնում: Տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից միավորային գնահատում չի իրականացվում:
27 Զ. ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ Հայոց եկեղեցու պատմության դասին ներկայացվող կարևորագույն պահանջ և յուրաքանչյուր դասի համար բնորոշ հատկանիշ պետք է լինեն չափորոշչահեն ուսուցումը: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման որակի և արդյունավետության բարձրացման համար ուսուցիչը` կախված դասի թեմայից, նպատակներից ու խնդիրներից, դասարանի տարիքային, առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, պետք է օգտագործի ուսուցման այնպիսի մեթոդներ, մեթոդական հնարներ և հաղորդակցման ձևեր, որոնք կապահովեն յուրաքանչյուր աշակերտի գործուն ընդգրկվածությունը դասապրոցեսին: Հիմնական և ավագ դպրոցում ուսուցիչներին խորհուրդ ենք տալիս ավելի հաճախ կիրառել փոփոխական կազմով զույգերով և փոքր ենթախմբերով (3-4 հոգի) աշխատանքի /հաղորդակցման/ ձևերը: Այս ձևերի կիրառումը կարող է նպաստել այն բանին, որ առարկայից ձեռք բերված գիտելիքները դառնան ավելի կայուն և հիմնավոր, քանի որ սովորողները հանդես են գալիս ոչ միայն որպես սովորող, այլև` սովորեցնող: Տարրական դպրոցում խիստ կարևորվում են ուսուցչի պարզ և մատչելի խոսքը և ճիշտ հարցադրումները: Հենակետային գիտելիքների ամրապնդման համար անհրաժեշտ է ի հայտ բերել երեխաների կարողությունները՝ ինքնուրույն խոսքի, նկարելու, գունավորելու, երաժշտության, ընթերցանության, խաղերի և դրանցից բխող այլ երևույթների միջոցներով: Գիտելիքների ընդհանրացման և համակարգման համար կարևոր է նաև ուսումնասիրված նյութի քննարկումը: Սովորողների մեջ առարկայի հանդեպ հետաքրքրության աճի մեծացման համար ուսուցիչներին առաջարկում ենք կազմակերպել խաղեր, մրցույթներ, միջոցառումներ և այլն: Ուսուցիչներին այդ գործում կաջակցեն նրանց համար նախատեսված մեթոդական ձեռնարկներում տեղ գտած լրացուցիչ նյութերը, ԿԱԻ կայքէջում տեղադրված նյութերը: Սիրելի գործընկերնե՛ր, Հայոց եկեղեցու պատմության ուսուցման արդյունավետության բարձրացման համար լրացուցիչ և կարևոր տեղեկություններ կարող եք ստանալ նաև մեթոդական ձեռնարկների մեջ տրված գրականության ցանկում ընդգրկված գրքերից, ինչպես նաև` www.qahana.am, www.lusamut.net կայքէջից: Խորհուրդ ենք տալիս ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ուշադրությամբ հետևել «Հայագիտությունը դպրոցում», «Մանկավարժություն» ամսագրերում լույս տեսնող հոդվածներին, մեթոդական խորհուրդներին և հրահանգներին, նորություններին և դրանք ստեղծագործաբար օգտագործել դասերի ժամանակ: Սիրելի' ուսուցիչներ, նոր ուսումնական տարում ձեզ մաղթում ենք հաջողություն և բեղմնավոր աշխատանք: Մենք պատրաստ ենք սիրով աջակցել և օժանդակել առարկայի ուսուցման արդյունավետության բարձրացմանն
28 ուղղված ձեր բոլոր նախաձեռնություններին: Ձեր առաջարկները, հարցերը կարող եք ուղարկել Կրթության ազգային ինստիտուտ (Երևան, Տիգրան Մեծի 67, Երևան 0005 կամ ԿԱԻ-ի համապատասխան մասնաճյուղ): Հասմիկ Մարգարյան ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ, ԾՐԱԳԻՐ, ՊԼԱՆԱՎՈՐՈւՄ, ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ 2012 թ. գործածության մեջ են դրվել «Հասարակագիտություն» առարկայի (8-9-րդ դասարաններ) նոր չափորոշիչն ու ծրագիրը (տե՛ս Հանրակրթական հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի (8-9-րդ դասարաններ) չափորոշիչ և ծրագիր, հաստատված ՀՀ ԿԳ նախարարի 28.02.2012 թ. N141-Ա/Ք հրամանով): Էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում: Այս փաստաթղթի հիման վրա էլ ուսուցիչները պետք է կազմեն առարկայի թեմատիկ և օրվա դասի պլանները: Առարկան 2013 թվականից 8-րդ դասարանում դասավանդվում է հետևյալ դասագրքերով. - «Հասարակագիտություն» (հեղինակներ՝ Ս. Պետրոսյան, Ս. Խաչատրյան, Երևան, «Տիգրան Մեծ», 2013) - «Հասարակագիտություն» (հեղինակներ՝ Ա. Գյուլբուդաղյան, Կ. Հարությունյան, Տ. Թովմասյան, Երևան, «Զանգակ», 2013): 2014-2015 ուսումնական տարվանից գործածության մեջ են դրվել 9-րդ դասարանի նոր դասագրքերը. - «Հասարակագիտություն» (հեղինակներ՝ Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, «Տիգրան Մեծ», 2014) - «Հասարակագիտություն» (հեղինակներ՝ Ա. Գյուլբուդաղյան, Կ. Հարությունյան, Տ. Թովմասյան, Երևան, «Զանգակ», 2014): Գործող դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են www.lib.armedu.am կայքէջի «Դասագրքեր» բաժնի համապատասխան ենթաբաժիններում: Ըստ ուսումնական պլանի` Հասարակագիտության դասընթացին 8-9-րդ դասարաններում հատկացվում է շաբաթական 1 ժամ: 8-9-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման հիմնական խնդիրներն են` սովորողներին ծանոթացնել մարդուն և հասարակությանը վերաբերող հիմնական հասկացություններին, հիմնախնդիրներին, գաղափար տալ միջանձնային հարաբերությունների մասին, զարգացնել հաղորդակցվելու հմտություններ, ներկայացնել որոշ հիմնարար հասկացություններ, ինչպիսիք են` ազատությունը, պատասխանատվությունը, արդարությունը, հան-
29 դուրժողականությունը և այլն, ծանոթացնել մարդու իրավունքների գաղափարին, ներկայացնել իրավունքների տեսակները, գաղափար տալ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության և երաշխիքների մասին, ծանոթացնել իշխանության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության գաղափարներին, ներկայացնել դրանց փոխադարձ կապը, համակարգված պատկերացում ձևավորել քաղաքացիական հասարակության մասին, ներկայացնել համայնքային հիմնախնդիրների հետազոտման նախագծեր և այլն:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Ավագ դպրոցում գործածության մեջ են 2008 թ. հաստատված չափորոշիչն ու ծրագրերը (տես՝ «Հասարակագիտություն» առարկայի (10-12-րդ դասարաններ) չափորոշիչ և ծրագրեր, հաստատված ՀՀ ԿԳ նախարարի 02.12.2008 թ. N1008-Ա/Ք հրամանով): Էլեկտրոնային տարբերակը տեղադրված է www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Չափորոշիչներ և ծրագրեր» ենթաբաժնում: 2014 թ. վերահրատարակվել է առարկայի 10-րդ դասարանի լրամշակված դասագիրքը՝ «Հասարակագիտություն» (հեղինակներ՝ Ս. Պետրոսյան, Ս. Խաչատրյան, Հ. Խաչատրյան, Կ. Վարդանյան, Հ. Աղաջանյան, Երևան, «Տիգրան Մեծ», 2014): 2015թ. վերահրատարակվել է 11-րդ դասարանի դասագրքի լրամշակված տարբերակը՝ «Հասարակագիտություն» (հեղինակներ՝ Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Ա. Գյուլբուդաղյան, Երևան, Տիգրան Մեծ, 2015): 2016թ. վերահրատարակվել է 12-րդ դասարանի դասագրքի լրամշակված տարբերակը՝ «Հասարակագիտություն» (հեղինակներ՝ Ս. Պետրոսյան, Ս. Խաչատրյան, Երևան, «Տիգրան Մեծ», 2016): Ըստ ուսումնական պլանի` Հասարակագիտության դասընթացին հատկացվում է՝ 10-րդ դասարանում շաբաթական 2 ժամ, 11-րդ դասարանի ընդհանուր հոսքում՝ շաբաթական 2 ժամ, հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերում` 1,5 ժամ: 11-րդ դասարանի հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերում դպրոցական բաղադրիչի ժամաքանակից 0,5 ժամ կարող է հատկացվել Հասարակագիտությանը` ընդհանուր հոսքի համար նախատեսված ծրագրով ուսուցում կազմակերպելու համար: 12-րդ դասարանի (1-ին կիսամյակ) ընդհանուր հոսքում հատկացվում է շաբաթական 2 ժամ (ընդամենը՝ 34 ժամ), հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերում` 1 ժամ (ընդամենը՝ 17 ժամ)2: Ավագ դպրոցում «Հասարակագիտություն» (10-12-րդ դասարաններ) առարկան իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները՝ գեղագիտություն, բարոյագիտուՏես՝ Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 20162017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ, հաստատված ՀՀ ԿԳ նախարարի 27.06.2016 թ. N 640-Ն հրամանով: 2
30 թյուն, հոգեբանություն, տնտեսագիտություն, իրավագիտություն, քաղաքագիտություն և փիլիսոփայություն: Ավագ դպրոցում հասարակագիտական կրթությունն առաջին հերթին ուղղված է հայրենասիրության, քաղաքացիական արժեքների դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ժողովրդավարության հաստատման գործընթացում անհատի ու հանրության դերի բարձրացմանը, ազգային և համամարդկային մշակութային արժեքների գնահատմանն ու պահպանմանը: Դասավանդման գործընթացում նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է տեսական դրույթները զուգադրել սովորողների գործնական հմտությունների զարգացման հետ: Ուսուցման գործընթացում` կախված թեմայից, դասի նպատակից, դասարանից, քննարկվող հիմնախնդրի և սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից ու այլ հանգամանքներից, կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները` ինքնավերլուծություն, զրույցներ ու հարցազրույցներ, զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության վերլուծություն, արվեստի տարբեր գործերի ուսումնասիրում, գեղարվեստական երկերի ընթերցում և քննարկում, հիմնախնդիրների հետազոտում, դերային խաղեր, համացանցի միջոցով շփում այլ մշակույթի ներկայացուցիչ հասակակիցների հետ, հանդիպումներ հյուր դասախոսների հետ, խաղերի, մրցույթների, հանդեսների անցկացում, բանավեճեր, արդիական հիմնախնդիրների բաց քննարկում, նախագծերի իրականացում, հանրօգուտ աշխատանքների ծրագրերի իրականացում, համայնքային հիմնախնդիրների հետազոտում: ԳՆԱՀԱՏՈւՄ
«Հասարակագիտություն». հիմնական և ավագ դպրոց «Հասարակագիտություն» առարկայի միավորային գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական տեսակներով. • բանավոր հարցում, • գործնական աշխատանք, • թեմատիկ գրավոր աշխատանք, • կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք:
Բանավոր հարցում Ստուգման այս տեսակը նպաստում է սովորողների բանավոր խոսքի, բարձր կարգի մտածողության, նյութն ինքնուրույն ամփոփելու և վերարտադրելու կարողությունների զարգացմանը: Բանավոր հարցման միջոցով առավել նպատակահարմար է պարզել սովորողների բանավոր հաղորդակցման մակարդակը, ինչը կարող է դրսևորվել պատմելու, բացատրելու, բանավիճելու, տեսածը, կարդացածը վերարտադրելու միջոցով: Բանավոր գնահատման ձև է նաև ուսումնական երկխոսությունը, ինչի ընթացքում հնարավոր է վեր հանել սովորողի դատողություններ կատարելու,
31 ինքնուրույն կարծիք հայտնելու, պատասխանները փաստարկելու և այլ անհրաժեշտ կարողությունները:
Թեմատիկ գրավոր աշխատանքներ Դրանք հանձնարարվում են ծրագրով նախատեսված թեմայի (թեմաների) յուրացման աստիճանը պարզելու համար: Թեմատիկ գրավոր աշխատանք կարող են լինել՝ թեստը, որն իր մեջ ներառում է ընտրովի կամ կարճ պատասխան ենթադրող համապատասխանեցում պահանջող առաջադրանքներ, ծավալուն պատասխանով առաջադրանքներ, շարադրանք կամ նկարագրություն պահանջող տրամաբանական, ստեղծագործական և ինքնուրույն հետազոտական առաջադրանքներ: Մասնավորաբար` շարադրանքը կարող է լինել հակիրճ` 1 հարցով, և ընդարձակ` 2 և ավելի հարցերով, կամ հարցաշար, որը կարող է ընդգրկել թեմայի հիմնական բովանդակությունը: Յուրաքանչյուր թեմատիկ թեստում ներառվող առաջադրանքների քանակը, տիպերը և տարատեսակները որոշում է ուսուցիչը: Գնահատման առավելագույն միավորը` 10 միավոր:
Գործնական աշխատանք Աշխատանք փաստաթղթերի հետ, իրավիճակի ուսումնասիրում, համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրում, գծակարգերի, աղյուսակների, դիագրամների կազմում: Դասավանդող ուսուցչի ուշադրությունն ենք հրավիրում ևս մի կարևոր հանգամանքի վրա: Հասարակագիտության ծրագրերում ներառվել են գործնական աշ-
խատանքին նվիրված մի շարք դասաժամեր: Պետք է նկատի ունենալ, որ դրանք ոչ թե սովորողների առաջադիմության գնահատման համակարգում առանձնացվող գործնական աշխատանքի տեսակ են, այլ թեմայի գործնական աշխատանքի ձևով իրականացվող ուսումնական գործընթացի մաս: Կիսամյակային ամփոփիչ աշխատանք Կիրառվում է ուսումնական կիսամյակի վերջում՝ ամբողջ ծրագրային նյութն ուսումնասիրելուց հետո: Թեստ, որն իր մեջ ներառում է ընտրովի կամ կարճ պատասխան պահանջող առաջադրանքներ, ծավալուն պատասխանով առաջադրանքներ, ինչպես նաև` համառոտ շարադրանք կամ նկարագրություն պահանջող տրամաբանական, ստեղծագործական և ինքնուրույն հետազոտական առաջադրանքներ: Գնահատման առավելագույն միավորը` 10 միավոր: Յուրաքանչյուր կիսամյակային ամփոփիչ աշխատանքում ներառվող առաջադրանքների քանակը, տիպերը և տարատեսակները որոշում է ուսուցիչը: Միավորային գնահատման ստուգման տեսակների քանակների ուղղությամբ առաջարկվում է կողմնորոշվել հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ ԿԳ նախարարության,
32 Կրթության ազգային ինստիտուտի կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրված փաստաթղթերում առկա մեթոդական երաշխավորություններով, որոնց էլեկտրոնային տարբերակները կարող եք գտնել www.aniedu.am կայքէջի «Հանրակրթություն» բաժնի «Գնահատում» ենթաբաժնում: ԿԱԻ-ի մասնագետների կողմից իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ ուսուցիչների ամենօրյա աշխատանքում չափորոշիչների կիրառումը դեռևս պատշաճ կերպով չի կարևորվում: Նույնիսկ թեմատիկ պլանավորում կամ օրվա դասի պլան կազմելիս չեն հենվում չափորոշչային պահանջների վրա: Բազմիցս խոսվել է դասապրոցեսում ՏՀՏ-ի կիրառության առավելությունների մասին՝ դիդակտիկայի սկզբունքների ու պահանջների ապահովման և մատուցվող նյութն ավելի մատչելի դարձնելու տեսանկյունից: Համակարգչային լսարանում իրականացված դասերն առավել գրավիչ ու արդյունավետ են դարձնում դասապրոցեսը: Սակայն մեծ դպրոցներում, որոնցում համակարգչային սենյակը մեկն է, և այն տրամադրվում է հիմնականում ինֆորմատիկայի դասաժամերին, առարկայի ուսուցիչները դժվարություններ են ունենում՝ կապված խիտ դասացուցակի հետ: Եվս մի կարևոր խնդիր: Դասագրքերի փորձաքննության ինստիտուտը հրաշալի հնարավորություն է ուսուցիչների և սովորողների համար՝ նախապես ծանոթանալու դասագրքերին, ծրագրին ու չափորոշչին դրանց համապատասխանությունը պարզելու տեսանկյունից: Հետևաբար՝ որքան մեծ թվով ուսուցիչներ իրենց կարծիքը, դիտողություններն ու առաջարկությունները տրամադրեն նոր դասագրքերի վերաբերյալ, այնքան ավելի որակով ու թերություններից զերծ դասագրքեր կունենանք:
Սիրելի ուսուցիչներ, հանրակրթական դպրոցի հասարակագիտության դասագրքերի և ծրագրերի, առարկայի դասավանդմանն առնչվող այլ հարցերի շուրջ կարող եք մեթոդական աջակցություն ստանալ ԿԱԻ մասնագետներից: Կարինե Հարությունյան
33 ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ 2016-2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ Մշտադիտարկման արդյունքներից բխող խնդիրներ 2016-2017 ուստարվա նախապատրաստման գործընթացում կարևորվում են նախորդ ուսումնական տարիներում ԿԱԻ մասնագետների կատարած մշտադիտարկումները, որոնք հնարավորություն տվեցին բացահայտելու մաթեմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը և խնդրահարույց դրսևորումները: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ հայտնաբերել, մեկնաբանել և վերլուծել առկա իրավիճակը՝ հաջորդ վերապատրաստման դասընթացներում դրանց անդրադառնալու և շտկելու նպատակադրմամբ: Սկզբունքային դիտարկումը կարելի է ձևակերպել այսպես. ուսուցման գործընթացի արդյունավետությունը էապես կախված է ուսուցչի՝ մասնագիտական դաշտի իրազեկվածությունից, խորագիտակությունից, ուսումնական գործընթացի պլանավորման, կազմակերպման, սեփական գիտելիքների և կարողությունների անընդհատ բարելավման անհրաժեշտության գիտակցումից: Հատկապես հայտնաբերված խնդիրների լուծմանն է ուղղված, դեռևս 2015-2016 ուսումնական տարում սկիզբ առած՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների հաջորդ փուլը, որի սկզբունքների կազմավորման գործընթացում կարևորվել է մշտադիտարկման արդյունքների վերլուծությունը: Ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները չպետք է ներառեն զուտ տեսական բնույթի դասախոսություններ՝ կրթական նոր տեսությունների և տեխնոլոգիաների վերաբերյալ: Դրանք առաջին հերթին պետք է ուղղորդվեն դեպի պրակտիկ գործունեություն, ընդգրկեն գործնական պարապմունքներ, քննարկումներ, սեմինարներ, որոնք կարող են նպաստել անհրաժեշտ կարողությունների և մանկավարժական հմտությունների կատարելագործմանը: Գործնական ուղղվածություն ունեցող դասընթացները կօգնեն ուսուցիչներին մասնագիտական գործունեություն իրականացնելիս կատարել վերլուծություններ, կիրառել ինովացիաներ, յուրացնել դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները, գործընկերների առաջավոր փորձը: Վերը նշված սկզբունքների վրա հիմնված 2016-17 ուսումնական տարում իրականացվող վերապատրաստման դասընթացները միտված են օժանդակելու մաթեմատիկայի ուսուցիչներին՝ իրենց մասնագիտական գիտելիքների, կարողությունների, հմտությունների մակարդակը բարձրացնելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու, շարունակական մասնագիտական զարգացում ապահովելու և որակավորման տարակարգ հավակնելու գործընթացում: Միաժամանակ ևս մեկ անգամ անհրաժեշտ ենք համարում ընդգծել այն հիմնախնդիրները և որոշ դրական փոփոխությունները, որոնք առկա են մաթեմատիկայի դասավանդման գործընթացում:
34 • Ուսուցիչները ջանում են մաթեմատիկայի ուսուցման գործընթացում հասնել առավելագույն արդյունավետության՝ հատկապես չափորոշչային նվազագույն շեմի հաղթահարման առումով (առավել նկատելի է հիմնական դպրոցներում): • Դպրոցում, հնարավորության պայմաններում, նպատակամետ կերպով դասապրոցեսում օգտվում են ՏՀՏ-ներից, համացանցից, ինտերակտիվ գրատախտակից. քանի որ մաթեմատիկայի վերաբերյալ առկա անհրաժեշտ ուսումնական նյութերը բավարար չեն, ուսուցիչները հիմնականում իրենք են նախապատրաստում դրանք: • Կազմակերպում են տարաբնույթ խմբային աշխատանքներ, որոնք ոչ միշտ են անցնում լիարժեք համագործակցային մթնոլորտում և բավարար չեն ներառվում նմանատիպ հանձնարարականների համար անհրաժեշտ բոլոր փուլերը: Վատ է վերահսկվում ժամանակը և, որպես այդ ամենի հետևանք, ինչոր չափով ընկնում է դասի արդյունավետությունը: Ընդհանրապես ոչ միշտ է իրագործվում տարբեր համագործակցային մեթոդների համադրում: • Բավարար ուշադրություն չի դարձվում օրվա դասի պլանին, դրանք հիմնականում չեն արտացոլում տվյալ կոնկրետ դասի առանձնահատկությունը, կրթական խնդիրներն ու ակնկալվող արդյունքները և կրում են սխեմատիկ բնույթ: ՈՒսուցիչների զգալի մասի համար դեռևս խնդրահարույց է կոնկրետ դասի համար չափորոշչային պահանջների բաղադրիչներին համապատասխան պլան կազմելը, հասանելի, իրատեսական. չափելի նպատակներ ձևակերպելը և դրանք իրագործելը: Ուսումնական գործընթացը կազմակերպելիս շարունակում են առաջնորդվել միայն դասագրքով, իսկ ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում՝ հիմնականում այսպես կոչված «Շտեմարաններով»: • Ոչ միշտ է լիարժեք կատարվում գնահատում (հազվադեպ են կիրառվում ոչ միավորային՝ուսուցանող գնահատումը և հատկապես դրա հետադարձ կապի բաղադրիչը, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում յուրաքանչյուր աշակերտի կրթական կարիքների բացահայտումը): • Հատկապես «Երկրաչափություն» առարկայի արդյունավետ ուսուցման ապահովման տեսակետից կարևորվում է գործնական, կիրառական ուղղվածությունը, և ընդհանրապես այդպիսի կրթական ուղղվածությունը խնդրահարույց է գրեթե բոլոր դպրոցներում: • Դեռևս արմատավորված չէ աշակետակենտրոն ուսուցումը. գերիշխում է ավանդական դասավադման համակարգը, երբ սովորողը սոսկ հրահանգներ կատարողի դերում է, իսկ ուսուցիչը՝ դասն ուղղորդողի և կազմակերպողի: • Առարկայի ուսուցման գործընթացում բավարար չափով ներդրված չէ սովորողների ներգրավմամբ հետազոտական աշխատանքների կատարումը, ինչի իրականացման շնորհիվ ուսուցանվող նյութը հնարավոր է մատուցել որպես հայտնաբերման ընթացք, այլ ոչ թե պատրաստի ձևակերպված արդյունք: • Հատկապես բնագիտամաթեմատիկական հոսքերում աշխատող ուսուցիչների մի մասն ընդհանրապես թերագնահատում է ուսուցման տարբեր մե-
35 թոդների կիրարկումը: Նրանք գտնում են, որ առարկայի իմացությունը և դասավանդումը լիարժեք լուծում են առկա բոլոր հիմնախնդիրները: 2016-2017 ուստարվա նախապատրաստման գործընթացում կարևորվում է նաև հետևյալ տեղեկատվությունը. ա) 12-ամյա կրթության շրջանակներում ավագ և հիմնական դպրոցների «Մաթեմատիկա» բնագավառի առարկաների չափորոշիչների և ծրագրերի գործածությունն այս ուսումնական տարում ևս ամբողջությամբ իրականացվում է առանց էական փոփոխությունների: Չափորոշիչները և ծրագրերը համապատասխանում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում ամփոփված հիմնական դրույթներին և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին: բ) Նկատի ունենալով, որ սկսած 2016 թվականից գործածության են դրվել մաթեմատիկայի ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման նորացված ուսումնական պլանը, ծրագիրը և մոդուլը 2016-2017 ուսումնական տարում անհրաժեշտ է ուսուցիչների և դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակներում կարևորել ուսուցիչների վերապատրաստումների հետ կապված նորույթների պարզաբանումները՝ մասնավորաբար. • հետազոտական աշխատանքների ծավալին, կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող նորովի պահանջները, • մանկավարժական պրակտիկայի կազմակերպմանը ներկայացվող նոր պահանջները, • ուսուցիչների փաթեթի էլեկտրոնային տարբերակի կազմմանը ներկայացվող պահանջները: Առարկայական ծրագրերը ծառայելու են որպես հիմնական փաստաթուղթ չափորոշչահեն կրթություն իրականացնելու համար: Հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» բնագավառի առարկաների չափորոշիչների և ծրագրերի` նախորդ ուստարում գործածված տարբերակները նույնությամբ երաշխավորվում են նաև 2016-2017 ուստարում: Այսպիսով, գործածության են երաշխավորվում հետևյալ առարկաների ծրագրերը. • Մաթեմատիկա` 12-ամյա կրթության 5-6-րդ դասարանների ծրագիրը, • Հանրահաշիվ` 12-ամյա կրթության 7-9-րդ դասարանների ծրագիրը, • Երկրաչափություն` 12-ամյա կրթության 7-9-րդ դասարանների և ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ընդհանուր և տարբերակված հոսքերի ծրագրերը, • Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր` 12-ամյա կրթության ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ընդհանուր և տարբերակված հոսքերի ծրագրերը: Առարկայական ծրագրերից յուրաքանչյուրում ներկայացված են դասընթացի նպատակները, կրթական ընդհանուր խնդիրներն ըստ դասարանների և ըստ թեմաների: Թեմաներից յուրաքանչյուրի համար նշված են նախատեսվող ժամաքանակը, թեմայի բովանդակությունը, դրանց վերաբերյալ կրթական հիմ-
36 նական խնդիրները, ինչպես նաև սովորողների համար ակնկալվող չափորոշչային գիտելիքները, կարողությունները և հմտությունները: Ծրագրում թեմաների համար ժամաքանակի բաշխումն օրինակելի է, և անհրաժեշտության դեպքում այն կարող է կրել մասնակի փոփոխություններ: Չափորոշիչներում ներկայացված են նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացման և արժեքային համակարգի ձևավորման խնդիրները, ընդ որում` դրանք դիտվում են որպես բոլոր թեմաներին ուղեկցող կրթական խնդիրներ: Ուսուցումն իրականացնելու համար գործածության են երաշխավորվում առարկայական ծրագրերին համապատասխան հետևյալ դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները. 1. Բ. Նահապետյան, Ա.Աբրահամյան, «Մաթեմատիկա 5», «Մանմար», Եր., 2011թ., «Մաթեմատիկա 6», «Մանմար», Եր., 2012թ.: 2. Բ.Նահապետյան, Ա.Աբրահամյան, «Մաթեմատիկան 5-6-րդ դասարաններում», Ուսուցչի մեթոդական ձեռնարկ, «Մանմար», Եր. 2011թ.: 3. Ս.Մ. Նիկոլսկի և ուրիշներ, «Հանրահաշիվ 7», «Անտարես», Եր. 2011թ., «Հանրահաշիվ 8», «Անտարես», Եր., 2012թ.: 4. Ս. Մ. Նիկոլսկի և ուրիշներ, «Հանրահաշիվ 9», Եր., «Անտարես», 2013թ.: 5. Ռ.Ավետիսյան, «Հանրահաշիվը 7-9-րդ դասարաններում», Ուսուցչի ձեռնարկ, «Անտարես», Եր., 2011թ.: 6. Գ. Գևորգյան, Ա. Սաhակյան, «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 11», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 12», Ընդհանուր և հումանիտար հոսքերի համար, Եր., «Էդիթ Պրինտ», 2009-2011թթ.: 7. Գ. Գևորգյան, Ա. Սահակյան, «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 11», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 12, բնագիտամաթեմատիկական հոսքերի համար, Եր., «Տիգրան Մեծ», 2009-2011թթ.: 8. Է. Այվազյան, «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր. Ուսուցչի մեթոդական ձեռնարկ», Ընդհանուր և հումանիտար հոսքերի համար, Եր., «Էդիթ Պրինտ», 2009թ.: 9. Է. Այվազյան, «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր: Ուսուցչի մեթոդական ձեռնարկ, Բնագիտամաթեմատիկական հոսքերի համար», Եր., «Տիգրան Մեծ», 2009 թ.: 10. Լ. Աթանասյան և ուրիշներ, «Երկրաչափություն 7», Եր., «Զանգակ 97», 2011 թ. «Երկրաչափություն 8», Եր., «Զանգակ -97», 2012 թ.: 11. Լ. Աթանասյան և ուրիշներ, «Երկրաչափություն 9», Եր., «Զանգակ -97», 2013թ.: 12. Ս. Հակոբյան, «Երկրաչափություն 7-9», Ուսուցչի մեթոդական ձեռնարկ, Եր., «Զանգակ-97», 2011թ., 2015թ.: 13. Ս.Հակոբյան, «Երկրաչափություն 10», «Երկրաչափություն 11», «Երկրաչափություն 12» (դասագիրք, հումանիտար և ընդհանուր հոսքերի համար), «Տիգրան Մեծ», 2009-2011թթ.:
37 14. Ս. Հակոբյան, «Երկրաչափություն 10-12», Ուսուցչի ձեռնարկ, «Տիգրան Մեծ», 2009թ.: 15. Ի.Շարիգին, «Երկրաչափություն 10», «Երկրաչափություն 11», «Երկրաչափություն 12», դասագիրք (բնագիտամաթեմատիկական հոսքեր), «Անտարես», 2009-2011թթ.: 16. Ռ.Ավետիսյան, Ռ.Խաչատրյան, «Երկրաչափություն 10-12», Ուսուցչի ձեռնարկ (բնագիտամաթեմատիկական հոսքեր), «Անտարես», 2009 թ: Որ գործընթացներն են առավել կարևոր ուսուցումը կազմակերպելիս 1. «Մաթեմատիկա» բնագավառի առարկաները դասավանդելիս կարևորվում է ուսուցման բովանդակության գործնական-կիրառական ուղղվածությունը, առաջին հերթին` առօրյա կյանքում: 2. Կրթական գործընթացը չափորոշչային պահանջներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով առաջնահերթ խնդիրներ են համարվում մաթեմատիկայի հանրակրթական նշանակության բացահայտումը, ուսուցման չափորոշչային նվազագույն պահանջների ապահովումը: Դրան էապես նպաստող գործոններից են` դասավանդման նոր մեթոդների կիրառումը և ՏՀՏ-ների ներդրումը դասապրոցեսում: 3. Ըստ չափորոշչային պահանջների` ուսումնական գործընթացում հարկավոր է ապահովել սովորողների պատրաստվածության ցանկալի մակարդակը (նախընտրելի է առավել մեծ թվով սովորողների ընդգրկումը, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով շրջանավարտներին` շարունակելու կրթությունը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում): Այդ նպատակով 2010-2011 ուստարվանից ավագ դպրոցի համար առաջարկվում են հոսքային չորս խմբերին համապատասխան երկուական դասագրքեր. ա) հումանիտար և ընդհանուր, բ) ընդհանուր հարակից և բնագիտամաթեմատիկական: 4. Ներառական կրթության իրականացման շրջանակներում 2015 թ. մշակվել է մտավոր հետամնացություն ունեցող սովորողների համար նախատեսված մաթեմատիկայի առարկայական ծրագիրը. գրեթե ամբողջ բովանդակային նյութը ներկայացված է չափորոշչային նվազագույն պահանջների մակարդակին համապատասխան, երբեմն մեղմելով նույնիսկ այդ պահանջները: Ներկայացված ծրագրում առարկայի բովանդակային գծերը փոխկապակցված են և մատուցվում են ամբողջական թեմաներով: Դրանցից յուրաքանչյուրի համար նշված է նախատեսվող օրինակելի ժամաքանակ՝ պայմանավորված ներառված աշակերտի հնարավորություններով. անհրաժեշտության դեպքում այն կարող է ենթարկվել փոփոխության: Մեր կարծիքով՝ հատկապես դրական է յուրաքանչյուր թեմային հարակից մեկնաբանությունների զետեղումը՝ տվյալ ուսումնական նյութը սովորողին առավել ընկալելի ներկայացնելու տեսակետից: Կարևորվում է նաև ՏՀՏ- ների
38 նպատակային կիրառումը՝ առավելագույնս դիտողականություն ապահովելու նպատակադրմամբ: Մաթեմատիկայի ուսուցումը 5-6-րդ դասարաններում 2016-2017 ուստարում հիմնական դպրոցի 5-6-րդ դասարաններում սովորողները մաթեմատիկան կուսումնասիրեն [1] դասագրքերով: Դասագրքերի հետ միաժամանակ առաջարկվում են ուսումնաօժանդակ ձեռնարկներ՝ գործնական, թեմատիկ և ինքնուրույն աշխատանքների ժողովածուներ, օրինակ [19], [21], [22]: Վերջինս, օրինակ, կոչված է վերացնելու մեթոդական ուղեցույցում տրված ստուգողական աշխատանքների տեսականու և քանակի պակասը: Դրանում ընդգրկված են նաև թեմատիկ աշխատանքներ ու թեստեր: Համաձայն հանրակրթության պետական չափորոշչի` տարրական դպրոցի հիմնական խնդիրն ուսումնական գործունեություն իրականացնելու (սովորել սովորելու) ունակ երեխայի ձևավորումն է: Սակայն մաթեմատիկայի բնագավառում այդ գերխնդիրը միայն տարրական դպրոցով չի սահմանափակվում: Այն շարունակվում է 5-6-րդ դասարանների մաթեմատիկայի դասընթացում` ռացիոնալ թվերի բազմության համար: Իրականում միջնակարգ մաթեմատիկական կրթության այս աստիճանը յուրահատուկ անցումային օղակի դեր է կատարում` ապահովելով ռացիոնալ թվերի թվաբանության, հանրահաշվի և երկրաչափության դասընթացների սահուն անցումը: Հաշվի առնելով, որ բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի համակարգի ուսումնասիրությունն ավարտվում է 6-րդ դասարանում, և ավելի բարձր դասարաններում դրանց ուսուցմանն այլևս չենք անդրադառնալու, դրանք հիմնականում ներառված են ուսուցման ամփոփիչ (չափորոշչային) արդյունքների մեջ և այդ պատճառով էլ հենքային են ինչպես ավարտական, այնպես էլ բուհական ընդունելության քննությունների համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կրթության այս փուլի թերությունները չեն կարող վերացվել և վերականգնվել հաջորդ փուլերի ուսուցմամբ. ինչպես բազմիցս նշվել է, աստիճանաբար խորանալով, դրանք սովորողների վրա ունենում են անցանկալի ազդեցություն: Հետևաբար հարկ է՝ առանձնակի հոգատարությամբ, զգուշությամբ և ջանադրաբար իրականացնել բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի թվաբանության ուսուցումը: Դրանց բավականաչափ բարձր մակարդակի ապահովումը, ինչպես նաև այդ դասընթացում ներառված հանրահաշվի նախագիտելիքների և երկրաչափության տարրերի նախնական ներմուծումը միայն սովորողներին հնարավորություն կընձեռեն պատշաճ մակարդակով նախապատրաստել ապագա ուսումնառության տարիների «Մաթեմատիկա» բնագավառի առարկաների դեդուկտիվ դասընթացների ուսուցումը:
39 Լրացուցիչ գրականություն 17. Մաթեմատիկա. հանրակրթական դպրոցի չափորոշիչ և ծրագրեր, «Անտարես», 2006թ.: 18. Հանրակրթության պետական չափորոշիչ, ՀՀ, ԿԳՆ, «Տեղեկագիր», թ. 7, 2011թ.: 19. Ռ. Խաչատրյան, Ստուգողական և ինքնուրույն աշխատանքների ժողովածու 5-6-րդ դասարանների համար, Եր., 2006-2007թթ. 20. Ս. Հակոբյան, Է. Այվազյան և ուրիշներ. Մաթեմատիկայի դասավանդումը 2008-2009, 2009-2010, 2011-2012, 2013-2014 ուստարիներին. Մեթոդական նամակներ, «ՄԴ» 2008թ., N 3, 3-11 էջեր, «ՄԴ» 2009թ., N 3, 3-11 էջեր, 2010թ., N 3, 3-11 էջեր, «ՄԴ» 2011թ., N 3, 3-11 էջեր, «ՄԴ» 2012թ., N 3, 3-11 էջեր և «ՄԴ» 2013թ., N 3, 3-11 էջեր: 21. Է. Այվազյան և ուրիշներ, «Մաթեմատիկա 5», Գործնական աշխատանքների ժողովածու, «Մաթեմատիկա 6» Գործնական աշխատանքների ժողովածու, «Արևիկ» հրատ., 2011: 22. Ռ.Խաչատրյան, «Մաթեմատիկական միջոցառումներ», «Զանգակ-97» հրատ., 2011թ.: Հանրահաշվի ուսուցումը 7-9-րդ դասարաններում 2016-2017 ուստարում հանրահաշվի ուսուցումը շարունակվում է Ս.Մ.Նիկոլսկի և ուրիշներ, «Հանրահաշիվ 7», «Հանրահաշիվ 8», «Հանրահաշիվ 9» դասագրքերով: Դրանք համապատասխանում են 2011 թ. կազմված ծրագրին և արդեն հայտնի են ուսուցիչներին: Դասագրքերը հիմնականում համապատասխանում են առարկայական ծրագրի և չափորոշչի պահանջներին: Բովանդակային նյութը մատչելի է տվյալ տարիքի սովորողների համար: Ներառված են բավարար թվով գծապատկերներ և գրաֆիկներ, որոնք նպաստում են նյութի յուրացմանը: Խնդիրների համակարգը հարուստ է. ընդդգրկված են տարբեր բարդության և թեմատիկ ուղղվածությամբ առաջադրանքներ` տրված ինչպես յուրաքանչյուր պարագրաֆի, այնպես էլ դասագրքի վերջում՝ ամբողջ դասընթացի կրկնության նպատակով: 9-րդ դասարանի դասագրքում ներառված են նյութեր՝ հավանականությունների տեսության և կոմբինատորիկայի տարրերի վերաբերյալ, ինչի շնորհիվ ապահովվել է Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսված համապատասխան պահանջը: Դասագրքում ընդգրկված մի շարք թեմաներ պարտադիր չեն, և նախատեսված են մաթեմատիկայի հանդեպ առավելագույն հետաքրքրություն ցուցաբերող սովորողների համար (մոդուլ պարունակող ֆունկցիաների գրաֆիկներ, ուղղի հավասարումը, շրջանագծի հավասարումը): Բոլոր աշակերտների համար կարող են օգտակար լինել պատմական տարաբնույթ տեղեկությունները, որոնք զետեղված են դասագրքի տարբեր մասերում:
40 Հատկապես 9-րդ դասարանի դասագրքով աշխատող ուսուցիչները պետք է նկատի ունենան, որ դրանում առկա չափորոշչային առավելագույն մակարդակին համապատասխան խնդիրները և օրինակները պահանջում են նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Դասագրքերին կից առաջարկվում է Ռ.Ավետիսյանի հեղինակած «Հանրահաշիվ 7-9» ուսուցչի ձեռնարկը: Այստեղ առկա են օրինակելի թեմատիկ պլանավորում, ինչպես նաև թեմատիկ աշխատանքների տարբերակներ: Հստակ առանձնացված չեն առաջին կիսամյակում տրվող կիսամյակային գրավոր աշխատանքի տարբերակները (կարևորվում է այդ տարբերակների կազմման սկզբունքը, այն է՝ ընդգրկել ամբողջ կիսամյակի ուսումնական նյութը): Այդ առումով խորհուրդ ենք տալիս նման աշխատանքի տարբերակը կազմել ինքնուրույն: Երկրորդ կիսամյակի կիսամյակային գրավոր աշխատանքը ներկայացված է «Ամփոփիչ թեստ» տարբերակով: Նախորդ տարիների աշխատանքի փորձը ցույց է տվել, որ հատկապես 7-րդ դասարանում հանրահաշվի դասերին կիրառական բնույթի խնդիրներ լուծելու նկատառումներով, դասագրքին կից կարելի է օգտագործել նաև հանրահաշվի այլ համապատասխան դասագրքեր ու ձեռնարկներ: Այդ կապակցությամբ ցանկանում ենք շեշտադրել, որ դասագիրքն ուսումնական գործընթացը կազմակերպելու միջոց է, և դա բոլորովին չի բացառում ԿԳՆ նախարարության կողմից հաստատված ցանկացած այլ ուսումնական միջոցի կիրառում:
Լրացուցիչ գրականություն 23. Է.Այվազյան, «Հանրահաշիվ 7, 8, 9»: Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքների ձեռնարկներ, 1-2-րդ կիսամյակներ: «Զանգակ» հրատարակչություն, 2014-2015թթ.: «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկայի ուսուցումը 10-12-րդ դասարաններում 2016-2017 ուստարում շարունակվում է 10-12-րդ դասարանների «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր (ՀՄԱՏ)» առարկայի ուսուցումը ՀՀ հանրակրթական ավագ դպրոցի ՀՄԱՏ առարկայի գործող ծրագրերով և չափորոշիչներով: Այդ դասագրքերով աշխատող ուսուցիչները կուտակել են որոշակի աշխատանքային փորձ, ինչը, անշուշտ, օգտակար կլինի նոր ուսումնական տարում արդյունավետ ուսումնական գործունեություն ծավալելու համար: 2011-2012 ուսումնական տարվանից ավագ դպրոցում ուսուցումը կազմակերպվում է տարբերակված հենքով` ըստ տարբերակված հանրակրթական (հումանիտար), ընդհանուր, ընդհանուր հարակից և խորացված ուսուցման (ֆիզմաթ) հոսքերի համար նախատեսված ծրագրերի ու չափորոշիչների: 2016-2017 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12րդ դասարաններում «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր»
41 առարկայի ուսուցումը տարվում է Գ. Գևորգյանի և Ա. Սահակյանի [6] և [7] դասագրքերով, որոնք ուղեկցվում են Է. Այվազյանի վերը նշված հոսքերին համապատասխան մեթոդական ձեռնարկներով: Հինգերորդ տարին է, ինչ ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում պաշտոնապես կիրառվում է տարբերակված` մակարդակային (հոսքային) ուսուցում: Այն իր հերթին առաջ է բերում մաթեմատիկայի ուսուցման ոճային տարբերություններ ինչպես մաթեմատիկայի ընկալման մակարդակի ու խորության, այնպես էլ` ծավալի առումով: Ընդ որում, անհրաժեշտ է յուրաքանչյուր հոսքում կարևորել մաթեմատիկայի նշանակության մեկնաբանություններից մեկը: Այսպես, օրինակ, հումանիտար հոսքի մաթեմատիկայի ծրագրի և չափորոշչի հիմքում ընկած է մաթեմատիկայի հանրակրթական նշանակությունը (մաթեմատիկա՝ բոլորի համար), իսկ ֆիզմաթ հոսքի հիմքում, բնականաբար, նախամասնագիտական նշանակությունը: Հենց սրանից էլ բխում են վերոհիշյալ ոճային-մակարդակային, խորքային ու ծավալային տարբերությունները: 12-րդ դասարանի դասագրքի վերջին գլուխները նվիրված են անցածի համակարգված կրկնությանն ու մաթեմատիկայից ավարտական և միասնական քննություններին սովորողների նախապատրաստմանը: Միաժամանակ «Առաջադրանքներ կրկնության համար» գլուխը երկրորդ կիսամյակում նախատեսված է որպես ուսումնական նյութ՝ 12-րդ դասարաններին հատկացված ժամաքանակին համապատասխան: Այդ գլուխը բաժանված է 9 պարագրաֆների, որոնք համապատասխանում են մաթեմատիկայի ավարտական-միասնական քննության թեստերում ավանդաբար ընդգրկվող առաջադրանքների տեսականուն: Հեղինակներն աշխատել են ապահովել նաև թեստային բնույթի առաջադրանքների համամասնությունը: Այս նյութն էապես կօգնի ուսուցչին՝ հաջողությամբ իրականացնելու անցածի կրկնությունը և սովորողներին նախապատրաստելու քննություններին:
Լրացուցիչ գրականություն 24. Է. Այվազյան, «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10, 11, 12»: «Լուծումների ուղեցույցներ», Ընդհանուր, հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար, Եր., «Էդիթ-Պրինտ», 2009-11թթ.: 25. Գ. Գևորգյան և ուրիշ. Մաթեմատիկա. պետական ավարտական և միասնական քննության ուղեցույց, Եր., ԳԹԿ, 2008թ.: 26. Բ. Ներսիսյան, Է. Այվազյան և ուրիշներ, «Ուսումնական հայտորոշիչ, թեմատիկ և կիսամյակային թեստերի ժողովածու». Հանրահաշիվ և մաթ. Անալիզի տարրեր – 10, 11, 12, Եր., «Էդիթ Պրինտ» 2009-11թթ.: Երկրաչափության ուսուցումը 7-12-րդ դասարաններում 2016-2017 ուստարում 7-9-րդ դասարաններում սովորողները երկրաչափությունը կշարունակեն ուսումնասիրել Լ. Աթանասյանի և ուրիշների «Երկ-
42 րաչափություն 7», «Երկրաչափություն 8», «Երկրաչափություն 9» [10] դասագրքերով: Օգտակար է նաև այդ դասագրքերին կից ուսուցչի ձեռնարկը, որն ամփոփում է անհրաժեշտ մեթոդական ցուցումներ և խորհուրդներ: Առաջարկվում են լրացուցիչ խնդիրներ, ինքնուրույն և թեմատիկ գրավոր աշխատանքների տարբերակներ, թելադրությունների և թեստերի օրինակներ: Միջին դպրոցի երկրաչափության դասընթացը, ինչպես հայտնի է, հիմնականում նվիրված է հարթաչափությանը: Սակայն չպետք է անտեսել այն հանգամանքը, որ ծրագրում նախատեսվում են նաև որոշակի գիտելիքներ՝ տարածական պատկերների, մասնավորապես բազմանիստերի ու պտտական մարմինների, դրանց մակերևույթների մակերեսների և ծավալների հաշվման վերաբերյալ: Դասագրքերում այդ հարցերը բավարար չափով լուսաբանված են և, որ կարևոր է, դրանք ստեղծում են նախադրյալներ՝ ավագ դպրոցում տարածաչափության դասընթացն արդյունավետ սկսելու համար: 2016-2017 ուսումնական տարում 10-12-րդ դասարաններում ուսուցումը շարունակվելու է իրականացվել հոսքային ուսուցման համար ստեղծված՝ Ս. Հակոբյան, «Երկրաչափություն 10», «Երկրաչափություն 11», «Երկրաչափություն 12» դասագրքերով (հումանիտար և ընդհանուր հոսքեր) և Ի. Շարիգին, «Երկրաչափություն 10», «Երկրաչափություն 11», «Երկրաչափություն 12» դասագրքերով (բնագիտամաթեմատիկական հոսքեր): Այդ դասագրքերը կոչված են 12-ամյա դպրոցի չափորոշչային պահանջներին ու ծրագրերին համապատասխան ուսուցման գործընթացի ուղղորդմանը և ավագ դպրոցի առջև դրված խնդիրների լուծման համար գործուն միջոցների ապահովմանը: Ընդհանուր և հումանիտար հոսքերի դասագրքում ուսումնական նյութը ներկայացված է առավել մատչելի շարադրանքով` հաշվի առնելով տվյալ հոսքերի սովորողների հետաքրքրություններն ու հակումները: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում դասագրքում զետեղված պատմական և հետաքրքրաշարժ տեղեկությունները երկրաչափության մասին և, որ առավել կարևոր է, դասագրքում ներդրված են նոր մոտեցումներ, որոնք սովորողներին կտրամադրեն ինքնուրույն և համագործակցային աշխատանքի: Հատկապես հումանիտար հոսքում սովորողների համար օգտակար կլինի տեսական նյութի ընթացիկ շարադրանքը, որի հիմնական նպատակը սովորողին դեպի երկրաչափություն ուղղորդելն է և դրա շնորհիվ՝ երկրաչափական զգացողություն և ճաշակ ձևավորելը: Դասագրքին կից առաջարկվող Ս. Հակոբյանի հեղինակած ուսուցչի ձեռնարկում տրված ուսուցման և գնահատման ժամանակակից մեթոդների վերաբերյալ պարզաբանումներն էապես կօգնեն ուսուցչին՝ սովորողների հետ հաջողությամբ իրականացնել ինտերակտիվ և համագործակցային աշխատանքներ: Ուսուցչի ձեռնարկում առկա են ծավալուն, համառոտ գրավոր աշխատանքների համար նախատեսված տարբերակներ, ինչպես նաև մաթեմատիկական թելադրություններ և լրացուցիչ տարաբնույթ նյութեր: Ի. Շարիգինի հեղինակած «Երկրաչափություն 10, 11 և 12» դասագրքերը նախատեսված են խորացված ուսուցման հոսքերի համար: Դասագրքերը հա-
43 մապատասխանում են տվյալ հոսքերի ծրագրերին և չափորոշչային պահանջներին: Ուսուցիչների համար թերևս խնդրահարույց են դասագրքերում առկա խնդիրների մի զգալի մասը: Դրանք հեղինակային խնդիրներ են և, բնականաբար, այդ խնդիրների հաղթահարման նպատակով անհրաժեշտ է կատարել համապատասխան աշխատանքներ: Հատկապես խորացված ուսուցման հոսքում սովորողները լայն հնարավորություն են ստանում երկրաչափության ավելի խորքային ուսուցման համար. դրան նպաստում է ինչպես դասագրքում առկա խնդիրների համակարգը, այնպես էլ ներկայացված տեսական նյութերը: Բնականաբար, այդ գործընթացում կարևորվում է ուսուցչի դերը՝ ինչպես սովորողներին ճիշտ ուղղորդելու, այնպես էլ նրանց հետ համագործակցելու առումով: Ի.Շարիգինի դասագրքով նախորդ տարիներին աշխատած ուսուցիչների կարծիքների նկատառմամբ` 2016-2017 ուստարում ևս ուսումնական գրականության ցանկում ներառված են նաև Լ.Աթանասյանի և ուրիշների «Երկրաչափություն 10», «Երկրաչափություն 11» դասագրքերը:Հատկապես սկզբնական փուլում դրանց արդյունավետոր համադրումը Ի. Շարիգինի դասագրքերին, կարող է հանգեցնել ուսումնական նյութի յուրացման առավել լավ արդյունքների: Դասագրքին կից առաջակվում է Ռ. Ավետիսյանի և Ռ. Խաչատրյանի հեղինակած «Երկրաչափություն 10-12» մեդոդական ձեռնարկը: Այստեղ ներառված են ծավալուն և համառոտ գրավոր աշխատանքների տարբերակներ, օրինակելի թեմատիկ պլանավորումներ և ցուցումներ՝ որոշ առավել դժվար խնդիրների լուծումների վերաբերյալ: Իսկ 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի առավել դժվար խնդիրների լուծման համար կարելի է օգտվել Կ. Առաքելյանի և Ռ. Ավետիսյանի հեղինակած օժանդակ ձեռնարկներից: Ինչպես ընդհանուր և հումանիտար, այնպես էլ բնագիտամաթեմատիկական հոսքերի դասագրքերում առկա է ավագ դպրոցի երկրաչափության ողջ դասընթացը կրկնող ու համակարգող բաժին: Դրանցում ընդգրկված նյութը և խնդիրների համակարգը ոչ միայն թույլ կտան երկրորդ կիսամյակում անցկացնել անցածի արդյունավետ կրկնություն, այլև համակարգել սովորողների գիտելիքները երկրաչափությունից ու նախապատրաստել նրանց տարեվերջյան ավարտական միասնական քննություններին:
Լրացուցիչ գրականություն 27. Հ. Միքայելյան և ուրիշներ, «Ավագ դպրոցի մաթեմատիկայի առարկայական չափորոշիչներ և ծրագրեր», Եր., «Տիգրան Մեծ», 2009թ.: 28. Լ. Աթանասյան և ուրիշներ, «Երկրաչափություն 10», «Երկրաչափություն 11» (բնագիտամաթեմատիկական հոսքեր), Եր., «Զանգակ-97», 2010, 2013 թթ: 29. Ս. Հակոբյան, Ռ. Խաչատրյան, «Երկրաչափություն 7, 8, 9» Գիտելիքների ստուգման և գնահատման առաջադրանքների ժողովածու, «Զանգակ-97» հրատ., 2009 թ.:
44 30. Ս. Հակոբյան, Ռ. Խաչատրյան, «Երկրաչափություն 10, 11, 12», Գիտելիքների ստուգման և գնահատման թեմատիկ առաջադրանքների ժողովածու, «Զանգակ-97» հրատ., 2010 թ.: 31. Ռ.Խաչատրյան, «Գործնական աշխատանքների ժողովածու, 10-12-րդ դասարաններ», «Զանգակ-97» հրատ., 2011թ.: 32. Ռ. Խաչատրյան, «Գործնական առաջադրանքներ» (Մաթեմատիկա 5-6-րդ դասարաններ, Երկրաչափություն 7-9-րդ դասարաններ), Եր. «Զանգակ-97», 2009թ.: 33. Կ. Առաքելյան, «Ի. Շարիգինի 10-րդ դասարանի դասագրքի խնդիրների լուծման ուղեցույց», Եր., «Անտարես», 2010թ.: Պարզաբանումներ գնահատման գործող համակարգի վերաբերյալ Համաձայն «Սովորողների ընթացիկ գնահատման մեթոդաբանության»՝ ընթացիկ գնահատումը բաղկացած է միմյանց փոխլրացնող երկու ձևերից. ա) ուսուցանող (ձևավորող) որակական գնահատում, բ) միավորային (ամփոփիչ) գնահատում: Միավորային գնահատման արդյունքներն արտահայտվում են միավորներով` թվանշանային գնահատականով, իսկ ուսուցանող կամ ձևավորող գնահատման ժամանակ սովորողների առաջադիմության մասին տրվում են լոկ որակական` բառային նկարագրություններ և արժևորումներ: Գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակի, անձնային որակների ստուգումն իրականացնելը, ինչպես նաև դրա հիման վրա ուսումնական գործընթացի կատարելագործման և ուսման վերահսկումն է: Ինչպես վերը նշվեց, անհրաժեշտ է. 2016-2017 ուստարում 12-ամյա կրթության շրջանակներում ուսուցման արդյունքների ստուգման և գնահատման համար հիմք ընդունել՝ ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ» մեթոդական ցուցումը, որը զետեղված է ԿԱԻ www.ani.edu.am համացացանցային կայքում: Սարիբեկ Հակոբյան Էդվարդ Այվազյան Ռիտա Խաչատրյան ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈւՄԸ 2016-17 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ Միջնակարգ հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով 2016- 2017 ուստարում 6-12-րդ դասարաններում «Ինֆորմատիկա» առարկային հատկացված է շաբաթական 1-ական ժամ, իսկ 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքում՝ շաբաթական 2 ժամ: 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում «Ինֆորմատիկա» առարկան չի դասավանդվում:
45 2016-2017 ուստարվա օրինակելի ուսումնական պլանների Հավելված 1-ի 20-րդ և 45-րդ կետերի համաձայն 12-րդ դասարանի բոլոր հոսքերի և ենթահոսքերի (բացի հումանիտար հոսքի) սովորողները ուսումնասիրության համար կարող են 2-րդ կիսամյակում ընտրել «Ինֆորմատիկա» առարկան: Այդ դեպքում սովորողները պետք է կրկնեն ավագ դպրոցում ինֆորմատիկայի ուսումնասիրած ծրագրային նյութը: Խորհուրդ է տրվում ուսումնասիրել WEB էջերի ստեղծումը HTML լեզվով և ծրագրավորման բաժինները: Այս ուստարում գործածության մեջ են մնում 6-12-րդ դասարանների նախկինում գործող դասագրքերը: 2015-16 ուստարվա ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները ինֆորմատիկայի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի տարբեր մարզերում իրականացրել են մշտադիտարկումներ և ուսուցիչների հետ քննարկումներ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ արդյունավետ դասավանդման խոչընդոտը համակարգիչների քանակն է՝ մեծ թվով աշակերտ ունեցող դասարանների համար։ Ուսուցիչների կարծիքով՝ այդ դժվարությունը կարելի է հաղթահարել խմբային աշխատանքների կազմակերպման, հեռավար ուսուցման, նոր կրթական կայքերի միջոցով։ Այս ձևով դասավանդման ընթացքում դեռ լիովին չեն օգտագործվում հաղորդակցական տեխնոլոգիաների (ամպային, սոցիալական ցանցեր, էլ․ փոստ) հնարավորությունները։ Սովորողների մեծ մասն ունի համացանցին միացված անձնական համակարգիչներ։ Խմբային աշխատանքի համար նախատեսված խնդիրների լուծման մի մասը՝ անհրաժեշտ նյութերի որոնումը, տվյալների մուտքագրումը և այլն, կարելի է կազմակերպել դասից դուրս, իսկ դասի ընթացքում քննարկել աշխատանքի կատարման դժվարությունները։ Նշված հաղորդակցական տեխնոլոգիաների կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանց շնորհիվ ուսումնական նյութերը ապահով կպահպանվեն և միշտ հասանելի կլինեն օգտագործման համար։ Ուսուցիչները մտահոգված են նաև ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ծրագրավորման դասավանդման հարցով։ Ի տարբերություն բնագիտամաթեմատիկականի, այս հոսքում անհրաժեշտություն չկա լուծելու բարդ խնդիրներ։ Բավական է սովորողներին ցույց տալ խնդրի լուծման ալգորիթմի իրագործումը ծրագրավորման որևէ լեզվի միջոցով, ինչպես նաև իրազեկել, որ ալգորիթմի հստակ կառուցումը խնդրի լուծման մեծ մասն է։ Քննարկումների ընթացքում պարզվել է, որ սովորողների համար ամենահետաքրքիր թեմաներից է WEB էջերի ստեղծումը HTML լեզվով, ինչն առավելագույնս նպաստում է խմբային աշխատանքի կազմակերման, նախագծային մեթոդով դասավանդման կազմակերպմանը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ տվյալ թեման կարելի է օգտագործել մյուս թեմաներից նյութեր հավաքելու, խմբավորելու և նոր թեմաների վերաբերյալ WEB էջեր ստեղծելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ «Ինֆորմատիկան» մնում է սովորողների կողմից սիրված առարկաներից մեկը։ Ուսուցիչների մասնագիտական և մեթոդական պատրաստվածությունը թույլ է
46 տարիս իրականացնել չափորոշիչների պահանջներին համապատասխան դասավանդում։ Ռուզաննա Ստեփանյան ՖԻԶԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈւՄԸ 2016-17 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՈւՄ 2016-2017 ուսումնական տարին ևս մանկավարժների համար լինելու է կրթության ընդհանուր որակի բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու տարի: 2016 թվականին Կրթության ազգային ինստիտուտում մշակվեց ուսուցիչների վերապատրաստման նոր` առավել կատարյալ ծրագիր: Նկատելի չափով բարելավվեցին վերապատրաստման դասընթացների բովանդակությունն ու կազմակերպման ձևը: Այսօր թեև հանրակրթական դպրոցի ուսուցիչը ուսումնադաստիարակչական գործունեության կազմակերպման համար բավարար ազատություններ ու փորձ ունի, սակայն որակյալ կրթության հասնելու տեսակետից դրանք դեռևս բավարար չեն: Համեմատաբար աղքատ է առարկայական մասնագետների մեթոդական զինանոցը, համակարգված և ամբողջական չեն նաև ժամանակակից մանկավարժին անհրաժեշտ ընդհանուր բնույթի գիտելիքները: Խոսքը վերաբերում է մանկավարժական հոգեբանության, ներառական կրթության, ուսուցման և դաստիարակության արդի հիմնախնդիրներին: Դրանց լուծմանն էլ միտված է ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագիրը: Փորձաքննության և լրամշակման փուլում է գտնվում հանրակրթության պետական չափորոշիչը: Վերջինիս հիմքի վրա կլրամշակվեն նաև առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Այս բարեփոխումներն, ի թիվս այլ խնդիրների, միտված են նաև դպրոցներում սովորողների ուսումնական գործունեությունը ուսումնահետազոտական գործունեության վերածելու: Ասել է թե` հաղթահարել հանրակրթության համակարգում ավանդույթի ուժով արմատացած գիտելիքային - տեղեկատվական մոտեցումը և քայլ առ քայլ անցնել անձնակողմնորոշիչ կրթության, ինչի պայմաններում սովորողների ներունակ հնարավորությունների, նրանց ստեղծագործական ընդունակությունների դրսևորման և անձնային աճի համար առավել նպաստավոր հնարավորություններ է ստեղծվում: 2016-2017 ուսումնական տարում ՀՀ ԿԳ նախարարությունը հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորողների համար երաշխավորել է ֆիզիկայի հետևյալ դասագրքերը. 1. Է. Ղազարյան և այլք, §Ֆիզիկա-7¦, §Ֆիզիկա-8¦, §Ֆիզիկա և աստղագիտություն -9¦, §Էդիթ Պրինտ¦ հրատարակչություն: 2. Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, §Ֆիզիկա-7¦, §Ֆիզիկա-8¦, §Ֆիզիկա և աստղագիտություն -9¦, §Անտարես¦ հրատարակչություն: Դասագրքերը համալրված են տարբեր բարդության խնդիրների անհրաժեշտ քանակով: Որպես օժանդակ ձեռնարկ կարելի է օգտագործել Վ. Լուկաշիկի «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու, հանրակրթական դպրոցի 7-8-րդ դասա-
47 րանների համար» խնդրագիրքը: ԿԳ նախարարությունը երաշխավորել է գործածության նաև Ա. Մամյանի և Տ. Անանիկյանի «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու-7», §Ֆիլին¦, §Անտարես¦, 2014, «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու-8», §Ֆիլին¦, §Անտարես¦, 2014 և «Ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների ժողովածու-9», §Ֆիլին¦, §Անտարես¦, 2015 թ. Լույս տեսած ձեռնարկները: 10-12-րդ դասարանների ընդհանուր և խորացված ուսուցման հոսքերի համար գործածության մեջ կմնան Է. Ղազարյանի և այլոց «Ֆիզիկա-10», «Ֆիզիկա-11», «Ֆիզիկա-12», §Էդիթ Պրինտ¦ հրատարակչության դասագրքերը: Հումանիտար հոսքերում սովորողների համար նախատեսված են Հ. Կարայանի «Ֆիզիկա-10» և «Ֆիզիկա-11» դասագրքերը: Հումանիտար հոսքերում սովորողներն ունեն նաև այլընտրանքի հնարավորություն. օգտագործել Ս. Գալոյանի և Լ. Պետրոսյանի հեղինակած «Ֆիզիկա-10», «Ֆիզիկա-11», §Էդիթ Պրինտ¦ հրատարակչության դասագրքերը: Այս ուսումնական տարում ևս գործածության մեջ կմնան ավագ դպրոցում սովորողների համար նախատեսված խնդիրների ու հարցերի հետևյալ ժողովածուները. 1. Ռ. Հովհաննիսյան և այլոց, Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու, 9-10, Երևան, 2005 թ.: 2. Ռ. Ալավերդյան և այլոց, Ֆիզիկայի խնդիրների ժողովածու. պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար, Երևան, 2009 թ.: 3. Է. Ղազարյան, Գ. Մելիքյան, Ֆիզիկայի թեստային առաջադրանքների ժողովածու. պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար, §Էդիթ Պրինտ¦, 2009 թ.: §Աստղագիտություն¦ առարկան ավագ դպրոցում չեն անցնում: Սակայն այն ներառված է բնագիտամաթեմատիկական հոսքերի համար ուսումնական պլանով նախատեսված ընտրողական առարկաների ցանկում: Այդ դասընթացը սովորողները կարող են ուսումնասիրել 10 և 11-րդ դասարաններում: Դպրոցը, աշակերտների ցանկության և համապատասխան պայմանների առկայության դեպքում, կարող է օգտագործել այս հնարավորությունը: Ավարտական և միասնական քննություններին աշակերտներին նախապատրաստելու համար ուսուցիչները կարող են օգտվել Է. Ղազարյանի խմբագրությամբ մշակված «Ֆիզիկա. թեստային առաջադրանքների շտեմարան մաս 1», ԷՊ, 2014, «Ֆիզիկա. թեստային առաջադրանքների շտեմարան մաս 2», ԷՊ, 2014, «Ֆիզիկա. թեստային առաջադրանքների շտեմարան, մաս 3» , ԷՊ, 2014 ձեռնարկներից: Մեր կրթության համակարգը որոշակի հաջողությունների է հասել ներառական ուսուցման ոլորտում, թեև կան դեռևս լուծում պահանջող խնդիրներ: Կրթության ազգային ինստիտուտում մշակվել է թեթև մտավոր հետամնացություն ունեցող 7-9 դասարանների երեխաների համար նախատեսված «Ֆիզիկա 7-9¦ ծրագիրը: Գործածության մեջ են Կրթության ազգային ինստիտուտի երաշխավորած Գ. Մելիքյանի և այլոց §Ֆիզիկա-7¦, §Ֆիզիկա-8¦, §Ֆիզիկա -9¦ թեթև
48 մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար նախատեսված աշխատանքային տետրերը: Հանրակրթության համակարգում ուսուցմանը գործնական ուղղվածություն հաղորդելու խնդիրը այսօր ևս այժմեական է: Ուսուցման արդյունավետությունը էապես կախված է սովորողների ուսումնական մոտիվացիայի մակարդակից: Եվ գործնական աշխատանքների հետևողական կազմակերպումը սովորողներին շահագրգռող, բնության հանդեպ նրանց հետաքրքրությունն ակտիվացնող լավագույն միջոցներից մեկն է: Ծրագրերով նախատեսված լաբորատոր աշխատանքները ենթակա են պարտադիր կատարման: Այն դպրոցները, որոնք չունեն համապատասխան լաբորատոր սարքավորումներ, կարող են փոխարինել դրանք վիրտուալ փորձերով, աշակերտների ուժերով պատրաստած ինքնաշեն սարքերով, գործնական բովանդակության ռեֆերատների հանձնարարումով և այլն: Էլեկտրական երևույթներին վերաբերող մի շարք վիրտուալ լաբորատոր աշխատանքներ տեղակայված են ԿԱԻ-ի կայքում: Սովորողների ուսումնական գործունեության մեջ հետազոտական բաղադրիչի տեսակարար կշիռն այսօր այնքան էլ մեծ չէ: Ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագրերում, ի դեմս նախագծերի մեթոդի, այս բաղադրիչը հատուկ ուշադրության է արժանացել: Նախագծերի մեթոդը սովորողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ գիտահետազոտական գործունեության եղանակներին, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, տեղեկույթի ընտրողաբար յուրացման, պահպանման, մշակման ու հաղորդման կարողություններ: Ուսուցչի խնդիրն է՝ առավել հետևողականորեն օգտագործել այս, ինչպես նաև պրոբլեմային ուսուցման հնարավորությունները: Այսօր աշխարհում չափազանց կարևորվում է սովորողների համակարգչային բարձր գրագիտության ապահովման խնդիրը: Տեղեկատվական բազմազան տեխնոլոգիաների օգտագործումը հանրակրթության մեջ ուսուցման բարձր որակի հասնելու լուրջ երաշխիք է: Այս տարվա վերապատրաստման դասընթացներին ուսուցիչները ծանոթացան Moodle հեռավար ուսուցման համակարգի ծրագրերին: Համակարգը հնարավորություն է տալիս կազմակերպել տարբեր բովանդակությամբ դասընթացներ, ստեղծել ուսումնական բառարաններ ու հարցաշարեր, անցկացնել ստուգողական աշխատանքներ, մի խոսքով՝ առավել նպատակային ու ռացիոնալ օգտագործել համացանցի ուսումնական հնարավորությունները: Այս ոլորտում սրընթաց զարգացումներից հետ չմնալու համար ուսուցիչները պետք է արդյունավետորեն օգտագործեն ոչ միայն վերապատրաստումների ընձեռած հնարավորությունները, այլև շարունակաբար զբաղվեն մասնագիտական ինքնակատարելագործմամբ: Ուսուցիչները գնահատման տեսակների ու առանձնահատկությունների մասին լիարժեք տեղեկություններ կարող են ստանալ «Տեղեկագրում» ներկայացված համապատասխան նամակից, որը կտեղակայվի նաև ԿԱԻ-ի ինտերնետային կայքում: Ուսուցանող գնահատման խնդիրներին առավել հանգամանորեն ծանոթանալու համար ուսուցիչները կարող են օգտագործել ԿԳ նախարարության երաշխավորած հետևյալ ձեռնարկները.
49 1. Լ. Առուշանյան, Ն. Վարդանյան, ֆիզիկա-9, Ուսուցանող գնահատում, Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, §Զանգակ¦, 2014 թ.: 2. Լ. Առուշանյան, ֆիզիկա-7, Թեմատիկ պլանավորում, Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, §Զանգակ¦, 2010 թ.: 2016-2017 ուսումնական տարում ևս Կրթության ազգային ինստիտուտը կկազմակերպի հերթական ատեստավորման ենթակա ֆիզիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն ինչպես ԿԱԻ-ում, այնպես էլ նրա մասնաճյուղերում: Մասնակցելու համար ուսուցիչները պետք է ԿԱԻ կամ նրա մասնաճյուղեր ներկայացնեն համապատասխան հայտեր` վավերացված դպրոցի տնօրենի կողմից: Գործում է նաև մշտական խորհրդատվական ծառայությունների համակարգը: Հանրակրթական դպրոցում §Ֆիզիկա¦ առարկայի դասավանդման հետ կապված շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել Կրթության ազգային ինստիտուտի ինտերնետային կայքում, հասցեն` http://www. aniedu.am: Սարգիս Գալոյան Ալիսա Գասպարյան Լյուդմիլա Առուշանյան ՔԻՄԻԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ 2016-17 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ • Մշտադիտարկման արդյունքներից բխող խնդիրներ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մի շարք դպրոցներում իրականացվել էին մշտադիտարկումներ: Նպատակն էր ուսումնասիրել ուսուցչի գործունեությունն իր բոլոր դրսևորումներով (դասալսումներ, օրվա դասի պլան, թեմատիկ պլանավորում, չափորոշչահեն ուսուցում, գնահատում /հայտորոշիչ և ամփոփիչ/, գործնական աշխատանքներ, մեթոդմիավորման աշխատանքներ և այլն): Քիմիայի ուսուցիչների մշտադիտարկումների արդյունքների, ինչպես նաև մեր կողմից իրականացված տարբեր ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությամբ պարզվել է՝ • Ուսուցիչները դեռևս բավարար չափով չեն կարևորում և կիրառում ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները և փոխներգործուն մեթոդները: • Ուսուցիչների հիմնական մասը ներկայացնում է համապատասխան օրվա դասի պլաններ, սակայն դրանք ոչ միշտ են արտացոլում դասավանդման գործընթացը, հատկապես հստակ չեն երևում կրթության բովանդակային բաղադրիչներին համապատասխան ակնկալվող արդյունքները: Երբեմն օրվա դասի պլաններում ակնկալվող արդյունքների փոխարեն տրվում են ուսուցչի գործողությունները (ուսուցչակենտրոն ուսուցում): • Ուսուցիչները դեռևս անելիքներ ունեն չափորոշչային նվազագույնը ապահովելու, սովորողների շրջանում բավարար կարողություններ և հմտություններ ձևավորելու գործում:
50 • Շատ ուսուցիչներ չեն կարևորում աշակերտների մտածական գործունեության, սոցիալական հմտությունների արժեքային համակարգի ձևավորման և զարգացման գործընթացը. • Լիարժեք չեն օգտագործվում գնահատման հնարավորությունները: Հազվադեպ են կիրառվում ինքնագնահատումը և փոխադարձ գնահատումը: • Չափորոշչահեն կրթություն իրականացնելու համար ուսուցիչները դեռևս չունեն բավարար կարողություններ և հմտություններ, ինչի հետևանքով հանդիպում են տարբեր բնույթի դժվարությունների, հատկապես գնահատման սյունակաշար կազմելիս. • Ուսուցիչների զգալի մասը լիարժեք չի օգտագործում դպրոցների առկա նյութատեխնիկական հնարավորությունները` հատկապես փորձարարական աշխատանքներ կատարելիս: • Ոչ բոլոր դպրոցների ղեկավարությունն է մտահոգ ակտիվ համագործակցային ուսուցում իրականացնելու պայմաններ ստեղծելու և ուսուցման միջոցների ձեռք բերման հարցերով: • Այն դպրոցներում, որոնցում կան և կիրառվում են էլեկտրոնային գրատախտակներ, մեծ ուշադրություն են դարձնում համակարգչային դասերին. • Որոշ դպրոցներում սովորողները մեծ հաջողությամբ կարողանում են իրականացնել հետազոտական աշխատանքներ՝ օգտվելով ՏՀՏ-ներից: Այդպիսով լուծվում է ինչպես մասնագիտական գրականությունից, այնպես էլ համացանցից օգտվելու հարցը, ինչը նպաստում է սովորողների սոցիալական հմտությունների ձևավորմանը:
Ծրագիր. դասագրքեր 2016-17 ուսումնական տարում դարձյալ գործածության են երաշխավորված 2012 թ. ԿԳ նախարարի կողմից հաստատված հանրակրթական հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների քիմիայի լրամշակված չափորոշիչները և ուսումնական ծրագրերը: Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների համար երաշխավորված են 2009 թ. ԿԳ նախարարի կողմից հաստատված հանրակրթական ավագ դպրոցի քիմիայի հոսքային ուսումնական ծրագրերը: Հիմնական դպրոցի 7-8-րդ դասարաններում գործածության են երաշխավորված. ա/ «Տիգրան Մեծ» հրատարակչության «Քիմիա-7» 2013թ, «Քիմիա-8» 2014թ. և «Քիմիա-9» 2015թ. դասագրքերը (հեղ`. Լ.Սահակյան և այլք): բ/ «Անտարես» հրատարակչության թարգմանական դասագրքերը` «Քիմիա-7» 2013թ, «Քիմիա 8» 2014 թ. և «Քիմիա-9» 2015թ. /հեղ. Գ. Ռուձիտիս և Ֆ. Ֆելդման` փոփոխությունները և լրամշակումը Կ.Ավետիսյանի/: Գործածության են երաշխավորված մնում նաև վերոնշյալ դասագրքերի համապատասխան ուսուցչի մեթոդական ձեռնարկները: Ավագ դպրոցների ընդհանուր և բնագիտական հոսքերի համար գործածության մեջ են մնում 2010 և 2011 թվականներին «Զանգակ» հրատարակչու-
51 թյան հրատարակած «Քիմիա 10», «Քիմիա 11», «Քիմիա 12» /հեղ.՝ Լ.Սահակյան և այլք/, իսկ հումանիտար հոսքի համար` «Անտարես» հրատարակչության «Քիմիա 10», «Քիմիա 11» /հեղ. Լ.Սահակյան և այլք/ դասագրքերը: Տեսական գիտելիքների կիրառումը հաշվարկային խնդիրների և թեստային առաջադրանքների կատարման գործում սովորողների հմտությունների խթանման և զարգացման համար երաշխավորված են մնում ԳԹԿ-ի կողմից հաստատված ժողովածուների 3 մասերը, ինչպես նաև «Զանգակ» հրատարակչության կողմից 2011 թ. հրատարակված «Քիմիայի խնդրագիրքը» /հեղ.՝ Ա.Խաչատրյան/: • Ներառական կրթություն Շարունակում է գործածության մեջ մնալ 2015 թվականին ներառական կրթության իրականացման շրջանակներում կազմված «Քիմիա» ուսումնական առարկայի (7-9-րդ դասարաններ) ծրագիրը, որի հիմքում ընկած են հանրակրթական հիմնական դպրոցի “Քիմիա” առարկայի չափորոշչի նվազագույն պահանջները և ծրագիրը: Ծրագիրը համապատասխանեցվել է թեթև մտավոր հետամնացություն ունեցող սովորողների պահանջներին: Այն ուղղված է համապատասխան կրթական միջավայրի ապահովմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հասարակության մեջ ներառմանը: Ծրագրով առաջնորդվելիս անհրաժեշտ է ուսումնական գործունեությունն իրականացնել նրանց կրթական կարիքներին և հնարավորություններին համապատասխան: Այդ պատճառով էլ ծրագրում առաջարկվող գործողությունները, ներկայացվող պահանջները ավելի շատ ուսուցչի կողմից խորհրդատվական, ուղղորդող և կողմնորոշող գործառույթներ են: • Գործնական աշխատանքների կատարումը «Քիմիա» առարկայի գործնական աշխատանքների թեմաները ներկայացված են առարկայական ծրագրերում: Մեկ կիսամյակի ընթացքում կատարված գործնական աշխատանքներից ցանկացած երկուսը գնահատվում են և սյունով անցկացվում դասամատյանում: Իսկ մնացած գործնական աշխատանքների համար աշակերտները գնահատվում են ընտրողաբար և դասամատյանում լրացումն իրականացվում է այնպես, ինչպես բանավոր հարցման ժամանակ: Այն դպրոցներում, որոնցում բացակայում են անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր, ծրագրով նախատեսված գործնական աշխատանքները կարող են փոխարինվել համանման այլ փորձերով, համակարգչային վիրտուալ փորձերով և փորձարարական բնույթի խնդիրներով: Այս բոլոր աշխատանքների գնահատումը կատարվում է 10 միավորային համակարգով` գործնական աշխատանքների համար նախատեսված գնահատման սանդղակով /տես «Քիմիա», ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ, Երևան, «Անտարես», 2009թ. էջ 97-98/: Հիմնական դպրոցի 7-9-րդ դասարաններում գործնական աշխատանքներ կազմակերպելու նպատակով ուսուցիչները կարող են օգտվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից 2009-2011թթ. հրատարակված «Գործնական աշխատանք-
52 ներ քիմիայից 7, 8, 9» գրքույկներից և «Զանգակ» հրատարակչության «Գործնական աշխատանքները 9-րդ դասարանում» մեթոդական ձեռնարկից:
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի 10-րդ դասարանի ուսումնական ծրագրով նախատեսված է 11 գործնական աշխատանք: Ժամաքանակի սղության պատճառով ուսուցիչներին խորհուրդ է տրվում խմբավորել այդ գործնական աշխատանքները և մեկ դասաժամի ընթացքում իրականացնել երկու գործնական աշխատանք: Գնահատումը պետք է կատարել այնպես, ինչպես առաջարկվում է հիմնական դպրոցում: Ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում բնագիտամաթեմատիկական հոսքում «Քիմիա» առարկային հատկացված ժամաքանակը հնարավորություն է տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել առարկայի դասավանդման գործնական ուղղվածությանը, խնդիրների լուծմանը, հետազոտական, նախագծային աշխատանքներին: • Գնահատում 2016-2017 ուստարում գործածության երաշխավորված է հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների առաջադիմության գնահատման նոր մեթոդաբանությունը /տես` www.aniedu.am համացանցային կայքը/: 7-9-րդ դասարաններում սովորողների գիտելիքների գնահատման, թեմատիկ ամփոփիչ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքներ կազմակերպելու համար խորհուրդ է տրվում օգտվել վերջին տարիներին ԿԱԻ-ի մասնագետների կողմից հրատարակված քիմիայի բազմաթիվ թեստային առաջադրանքների գրքույկներից, ինչպես նաև «Զանգակ» հրատարակչության քիմիայի շտեմարաններից: Գնահատմանը վերաբերող օգտակար նյութեր են պարունակում նաև «Անտարես» հրատարակչության «Քիմիա 7, թեմատիկ պլանավորում, համակարգչային շնորհանդեսներ, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ թեստեր» մեթոդական ձեռնարկը: • Մեթոդական երաշխավորություններ Կրթության ազգային ինստիտուտը շարունակում է իր մեթոդական օժանդակությունը հանրապետության մանկավարժական կադրերին: Վերամշակվել և լրամշակվել են ուսուցիչների նախաատեստացիոն մասնագիտական զարգացման դասընթացների մոդուլները և կազմակերպվել են վերապատրաստումներ` նոր ոճով: Այս ուստարում ևս քիմիայի ուսուցիչների համար պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ և մշտական խորհրդատվություններ: Դասի պլանավորումը ուսուցչի աշխատանքի հաջողության գրավականն է: Ուստի այն չպետք է ձևական բնույթ կրի, այլ ուսուցչի համար իրապես ուղղորդող նշանակություն ունենա: Դասը պլանավորելիս և կատարված աշխատանքները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները:
53 Ուսուցման գործընթացում կարևորելով ակտիվ ուսուցման դերը, հարկ է հաճախակի անդրադառնալ ինտերակտիվ, համագործակցային ուսուցման մեթոդների կիրառմանը, ինչի շնորհիվ աշակերտների համար դասերը դառնում են հետաքրքիր, ձևավորելով որոշակի սոցիալական և գործնական հմտություններ, կարողություններ և արժեքներ: Քիմիայից արտադասարանական աշխատանքներ կազմակերպելու համար ուսուցիչները կարող են օգտվել «Զանգակ» հրատարակչության կողմից 2012 թվականի հրատարակված «Հետաքրքրաշարժ քիմիա» /հեղ.` Գ. Ալեքսանյան/ և «Քիմիայի լաբորատոր աշխատանքներ» /հեղ.՝ Ռ.Ադամյան և ուրիշներ/ օժանդակ ձեռնարկներից: Որպես մեթոդական օգնություն` առավել ևս սկսնակ ուսուցիչները կարող են ձեռք բերել Լ.Սահակյանի Քիմիա 9 դասագրքի տնային առաջադրանքների լուծումները, («Տիգրան Մեծ, 2016թ.»), ինչպես նաև «Քիմիայի դասավանդումը հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարաններում», «Անտարես, 2010թ.» և «Քիմիա 7, թեմատիկ պլանավորում, շնորհանդեսներ, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ թեստեր» «Անտարես, 2014թ.» մեթոդական ձեռնարկները: Տարվա ընթացքում առարկայի մասին հանգամանալից տեղեկատվություն կարելի է ստանալ նաև www.aniedu.am համացանցային կայքից: Կարինե Ավետիսյան Գևորգ Ալեքսանյան Վանիկ Մինասյան ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ 2016-2017 ՈՒՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ 2016 թվականից սկսվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստումների նոր փուլ: Նախորդ տարիներին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մի շարք դպրոցների կենսաբանության ուսուցիչների շրջանում իրականացվող արդյունքների վերլուծության ժամանակ պարզ դարձավ ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակակից ձևերի և մեթոդների, սովորողների առաջադիմության գնահատման նոր համակարգի կիրառման, ինչպես նաև կրթության բովանդակային բաղադրիչներին համապատասխան ակնկալվող արդյունքներին և չափորոշչահեն կրթություն իրականացնելու ուսուցիչների կարողություններին վերաբերող առկա դժվարությունները: Մշտադիտարկման արդյունքները հիմք հանդիսացան նախաատեստացիոն վերապատրաստման նոր ծրագրի և մոդուլի ստեղծման համար: Դասընթացի համար նախատեսված ծրագրային 120 ժամը տրոհված է 5 բաժինների` հետևյալ համամասնությամբ. Բաժին 1. «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» - 12 ժամ (6 ժամ լսարանային, 6 ժամ արտալսարանային), Բաժին 2. «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» - 18 ժամ (8 ժամ լսարանային, 10 ժամ արտալսարանային), Բաժին 3.
54 «Մասնագիտական զարգացում» - 60 ժամ (38 ժամ լսարանային, 22 ժամ արտալսարանային), Բաժին 4. «Մասնագիտական պրակտիկա» - 8 ժամ Բաժին 5. «Ավարտական հետազոտական աշխատանք» - 22 ժամ (8 ժամ լսարանային, 14 ժամ արտալսարանային): «Մասնագիտական զարգացում» բաժնում ներառված են թեմաներ, որոնք վերաբերում են ուսումնական առարկայի չափորոշիչներին և ծրագրերին, ուսումնական գործընթացի պլանավորմանը, կազմակերպմանն ու իրականացմանը, ուսուցման արդյունքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման մեթոդաբանությանը, մանկավարժության և հոգեբանության որոշ հարցերին, ուսուցման մեթոդներին, դասապրոցեսի արդյունավետ պլանավորմանն ու կազմակերպմանը, ուսումնական նյութի առավել մատչելի մատուցմանը, աշակերտների անհատական կարողությունների և հմտությունների հաշվառման ճանապարհով նրանց ինքնակրթության գործընթացի կազմակերպմանը, ուսումնական գործընթացին առնչվող այլ հարցերի կարգավորմանը: Բաժնում ընդգրկված թեմաների քննարկումները կնպատակաուղղվեն ուսուցիչների գործնական և հետազոտական աշխատանք իրականացնելու կարողությունների զարգացմանը: Մասնագիտական պրակտիկան ներառում է դասալսումներ և դասի վերլուծություններ, ինչը նպաստում է ուսուցիչների մասնագիտական և մանկավարժական որակների համակողմանի դրսևորմանը և հմտությունների զարգացմանը: Դպրոցներում, որտեղ կան էլեկտրոնային գրատախտակներ, մեծ ուշադրություն պետք է դարձնել ՏՀՏ –ների կիրառմամբ դասերին: Այդպիսով լուծվում է ինչպես գրականության հետ աշխատանքի և համացանցից օգտվելու հարցը, այնպես էլ խմբային աշխատանքների միջոցով հնարավորություն է ստեղծվում նպաստելու որոշակի սոցիալական հմտությունների ձևավորմանը: Ներառական կրթության իրականացման շրջանակներում 2015 թվականին կազմվել է «Կենսաբանություն» ուսումնական առարկայի (7-9 դասարաններ) ծրագիր, որի հիմքում ընկած են հանրակրթական հիմնական դպրոցի «Կենսաբանություն» առարկայի չափորոշչի նվազագույն պահանջները և ծրագիրը: Ծրագիրը համապատասխանեցվել է թեթև մտավոր հետամնացություն ունեցող սովորողների պահանջներին: Այն ուղղված է համապատասխան կրթական միջավայրի ապահովմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հասարակության մեջ ներառմանը: Ծրագրով առաջնորդվելիս անհրաժեշտ է ուսումնական գործունեությունն իրականացնել նրանց կրթական կարիքներին և հնարավորություններին համապատասխան: Այդ պատճառով էլ ծրագրում առաջարկվող գործողությունները, ներկայացվող պահանջները ավելի շատ ուսուցչի կողմից խորհրդատվական, ուղղորդող և կողմնորոշող գործառույթներ են: 2016-2017 ուսումնական տարում «Կենսաբանություն» առարկային հատկացվող ժամաքանակի փոփոխություն չի կատարվել: Հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների «Կենսաբանություն» առարկայի ծրագրերը բեռնաթափվել և լրամշակվել են, ինչի արդյունքում ազատված ժամերը նախատեսվում են դասընթացի կրկնությունների, գործնական և լաբորա-
55 տոր աշխատանքների, թեմատիկ ամփոփիչ և կիսամյակային գրավոր աշխատանքների համար: Նախորդ ծրագրերում գործնական աշխատանքների համար ժամեր չէին հատկացվում, և գործնական աշխատանքները կազմում էին դասի մասեր: Բեռնաթափված ծրագրերը հնարավորություն են տալիս առանձին դասաժամեր հատկացնել գործնական աշխատանքներին, սակայն կան այնպիսի գործնական աշխատանքներ, որոնք ժամանակատար չեն, և դրանք պետք է իրականացնել տեսական նյութի անմիջական ուսումնասիրման ժամանակ: 2016-2017 ուսումնական տարում գործածության մեջ են մնում հիմնական դպրոցի 7-9 դասարանների այլընտրանքային հետևյալ դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները. 1. Է. Գևորգյան, Ֆ. Դանիելյան և ուրիշներ, «Կենսաբանություն, կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7-րդ դասարան», «Աստղիկ Գրատուն» հրատարակչություն, 2013թ.: 2. Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան, «Կենսաբանություն, կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7-րդ դասարան», «Տիգրան Մեծ» հրատարակչութուն, 2013թ.: 3. Ս. Ամիրյան, Է. Գևորգյան, Ֆ. Դանիելյան, Ա. Եսայան, Ն. Հովհաննիսյան, «Կենսաբանություն, մարդ, 8-րդ դասարան», «Աստղիկ Գրատուն» հրատարակչություն, 2014 թ.: 4. Ս. Սիսակյան, Տ. Թանգամյան, Գ. Միրզոյան, «Կենսաբանություն, մարդ, 8-րդ դասարան», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2014թ.: 5. Է. Գևորգյան, Ֆ. Դանիելյան, Ա. Եսայան, «Կենսաբանություն, ընդհանուր օրինաչափություններ, 9-րդ դասարան», «Աստղիկ Գրատուն» հրատարակչություն, 2014թ.: 6. Տ. Թանգամյան, Ջ. Սաֆարյան, «Կենսաբանություն, ընդհանուր օրինաչափություններ, 9-րդ դասարան», «Զանգակ» հրատարակչություն, 2014թ.: 7. Ս.Վ. Ամիրյան, Է. Գևորգյան, Ֆ. Դանիելյան և ուրիշներ, «Կենսաբանություն, ուսուցչի ձեռնարկ, 7-8–րդ դասարաններ», «Աստղիկ Գրատուն» հրատարակչություն, 2013թ.: 8. Տ. Թանգամյան, Ջ. Ա. Սաֆարյան, «Կենսաբանություն, ուսուցչի ձեռնարկ, 7-8 –րդ դասարաններ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2013թ.: 9. Է. Գևորգյան, Ֆ. Դանիելյան, Ա. Եսայան, «Կենսաբանություն, ընդհանուր օրինաչափություններ, 9-րդ դասարան», Ուսուցչի ձեռնարկ, «Աստղիկ Գրատուն» հրատարակչություն, 2014թ.: 10. Տ. Թանգամյան, Ջ. Սաֆարյան, «Կենսաբանություն, ընդհանուր օրինաչափություններ, 9-րդ դասարան», Ուսուցչի ձեռնարկ, «Զանգակ» հրատարակչություն, 2014թ.: Հանրակրթական տարբեր դպրոցներ աշխատում են այլընտրանքային տարբեր դասագրքերով: Սակայն ցանկալի է, որ ուսուցիչները ծանոթ լինեն երկու դասագրքերին և ուսուցչի ձեռնարկներին, ինչն ավելի արդյունավետ և ամբողջական կդարձնի նրանց աշխատանքը:
56 Ուսուցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, չպարզաբանված հարցերը վերհանելու, վերանայելու և դրանց հիման վրա բարելավված ուսուցում կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է, որ, ուսուցիչները միավորային գնահատումից բացի, իրականացնեն նաև սովորողների գիտելիքների հայտորոշիչ գնահատում: 2016-2017 ուսումնական տարում գործածության մեջ են մնում նախորդ ուսումնական տարում օգտագործվող ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-12-րդ դասարանների դասագրքերը և ուսուցչի ձեռնարկը, հումանիտար հոսքի 10-11–րդ դասարանների դասագրքերը և ուսուցչի ձեռնարկը, ինչպես նաև երաշխավորված ուսումնաօժանդակ գրականությունը: Ավագ դպրոցի դասագրքերում բնագիտամաթեմատիկական հոսքի համար նախատեսված նյութը շեղագիր տառատեսակով առանձնացված է ընդհանուր հոսքի համար նախատեսված նյութից: Այն անհրաժեշտ է բաշխել ծրագրերին և նախատեսված ժամաքանակին համապատասխան: Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում «Կենսաբանություն» առարկային հատկացված ժամաքանակը հնարավորություն է տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել խնդիրների լուծմանը, հետազոտական, նախագծային և գործնական աշխատանքներին: Ավագ դպրոցում հարակից դասընթացի համար նախատեսված ծրագրով աշխատելիս անհրաժեշտ է օգտվել 10-12–րդ դասարանների դասագրքերի ընդհանուր հոսքի համար նախատեսված նյութից, քանի որ թե՛ բովանդակային և թե՛ ժամային առումով տարբերությունները շատ քիչ են: Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ծրագիրը նախատեսված է այդ հոսքի այն սովորողների համար, որոնք կենսաբանությունը չեն ընտրել որպես պետական ավարտական քննական առարկա: Նրանք առարկան ուսումնասիրելու են միայն 10–րդ և 11-րդ դասարաններում, շաբաթական մեկական ժամով: Այդ աշակերտների համար կենսաբանության ուսուցումը միտված է առողջ ապրելակերպի սկզբունքների իմացությանը, կյանքի ծագման ժամանակակից պատկերացումների, փորձարարական կենսաբանության ձեռքբերումների հետ ծանոթացմանը, ընդհանուր կենսաբանական ու բնապահպանական կրթությանը: Հումանիտար հոսքի դասագրքերը պարունակում են բավականին ծավալուն տեղեկատվություն Երկրի վրա կյանքի ծագման ժամանակակից պատկերացումների, մարդու ժառանգական հիվանդությունների, սելեկցիայի նորագույն նվաճումների, կենսատեխնոլոգիայի, առողջ ապրելակերպի, բիոնիկայի և կենսոլորտի վրա մարդու գործունեության ազդեցության վերաբերյալ: 11-րդ դասարանի դասագիրքը ներառում է նաև «Տերմինների համառոտ բառարան» և բջջաբանության, մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի, սաղմնաբանության և գենետիկայի առավել խոշոր նվաճումների վերաբերյալ բաժինները, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն դասընթացը, սովորողների մոտ կձևավորեն առարկայի ուսումնասիրության համապատասխան մոտիվացիա: Ուսուցչին խորհուրդ է տրվում առավել ուշադրություն դարձնել գործնական աշխատանքների կազմակերպմանը և աշխատանքի ընթացքում անվտան-
57 գության կաննոնների պահպանմանը: Անհրաժեշտ սարքավորումների և նյութերի առկայության դեպքում պետք է կատարվեն ծրագրով նախատեսված բոլոր գործնական աշխատանքները, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում, որոշ գործնական աշխատանքների փոխարեն ուսուցչի ուղղորդմամբ կարող են կատարվել այլ գործնական աշխատանքներ, կամ սովորողներին կարող են հանձնարարվել գործնական ուղղվածության ռեֆերատներ, զեկուցումներ և այլն: Սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգումը ուսումնական գործընթացի կարևոր մասն է, քանի որ թույլ է տալիս ուղղակի կապ հաստատել ուսուցման մեթոդների, անցած նյութի յուրացման մակարդակի, հետևաբար և ուսուցման գործընթացի հետագա բարելավման միջև: 2016-2017 ուսումնական տարում հանրակրթական 12-ամյա կրթության շրջանակներում սովորողների ուսուցման արդյունքների ստուգման և գնահատման համար հիմք ընդունել «2015-2016 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ» մեթոդական ցուցումները, որոնք զետեղված են ԿԱԻ–ի 2015թ. Տեղեկագրում և www.aniedu.am համացանցային կայքում: Կարևոր է նկատի ունենալ, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների առաջադիմության գնահատման մեթոդաբանության համաձայն ընթացիկ գնահատումը բաղկացած է երկու փոխլրացնող ձևերից` միավորային (ամփոփիչ) գնահատում, ուսուցանող (ձևավորող) գնահատում: Ուսուցիչներին խորհուրդ է տրվում առավել ակտիվ կիրառել ուսուցանող գնահատման տարբեր եղանակներ: Ուսուցիչները սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ինչպես միավորային, այնպես էլ հայտորոշիչ գնահատման համար կարող են օգտվել հրատարակված բավականին հարուստ գրականությունից, ինչը տրված է առանձին ձեռնարկներով կամ դասագրքերին կից ուսուցչի ձեռնարկներում: Անհրաժեշտության դեպքում ուսուցիչները կարող են առաջադրանքները ձևափոխել, լրամշակել, կամ կազմել նոր առաջադրանքներ՝ հիմք ընդունելով չափորոշչային պահանջները: Կրթության ազգային ինստիտուտը շարունակում է իր մեթոդական օժանդակությունը հանրապետության մանկավարժական կադրերին: Այս ուսումնական տարում ևս կենսաբանության ուսուցիչների համար պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ և մշտական խորհրդատվություններ: Տարվա ընթացքում առարկայի մասին հանգամանալի տեղեկատվություն կարելի է ստանալ նաև www.aniedu.am համացանցային կայքից: Ալվարդ Կարապետյան
58 ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ 2016-2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ Աշխարհագրության առաջընթացը, ուսումնասիրման բնական և հասարակական տարածական կառուցվածքային միավորների և օբյեկտների բազմազանությունը, համամոլորակային, տարածաշրջանային և տեղական հիմնախնդիրները, դրանց անընդհատ փոփոխությունները, զարգացման ժամանակակից միտումները նոր մոտեցումներ են առաջադրում աշխարհագրության բովանդակության միջդիսցիպլինար մոտեցումների մանկավորժորեն հարմարեցման և ուսուցման տեսանկյունից: Դրա արդյունքում փոխվել են մոտեցումները նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, ինչն արտացոլվել է նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացի նոր ծրագրում և ուսումնական նյութերում: 2016-2017 ուսումնական տարում կշարունակվեն աշխարհագրության ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացները նոր ծրագրով և կառուցվածքով: Նախաատեստացիոն 120-ժամյա վերապատրաստման դասընթացների նոր մոդուլի «Մասնագիտական զարգացում» բաժնի 60-ժամից 38-ը տրամադրված է աշխարհագրությունից լսարանային դասընթացին, իսկ 22 ժամը՝ արտալսարանային աշխատանքներին, որի մեջ մտնում են մոդուլի տեսական նյութի հիման վրա կազմված գործնական և ինքնուրույն հետազոտական փոքրածավալ աշխատանքները: Մոդուլի այս ենթաբաժինը բխում է մեթոդամանկավարժական և առարկայական բովանդակային նոր մոտեցումների օբյեկտիվ անհրաժեշտությունից:
Աշխարհագրությունից սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման մոտեցումներ Այս ուսումնական տարում աշխարհագրությունից սովորողների գիտելիքների գնահատման գործընթաց իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել «Մեթոդական ցուցումներ` 2016-2017 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ» փաստաթղթով: Սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման խնդիրների բացահայտման նպատակով անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել ուսուցանող գնահատման տարբեր ձևերի կիրառման բաժինը աշխարհագրության դասավանդման գործընթացում: Վերջինիս համար արդյունավետ են հայտորոշիչ թեստերի, բաց հարցերով գրավոր առաջադրանքների, հակիրճ պատասխաններ ակնկալող բանավոր հարցադրումների կիրառումը:
Ուսումնական պլան 2016-2017 ուստարում հանրակրթական դպրոցներում աշխարհագրության դասավանդմանը 6-12-րդ դասարաններում հատկացվում է 340 ժամ (6-րդ, 7-րդ,
59 11-րդ և 12-րդ դասարաններում՝ շաբաթական 1-ական ժամ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում՝ շաբաթական 2-ական ժամ)։ Եթե հանրակրթական ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների հումանիտար հոսքի և բնագիտամաթեմատիկական հոսքի ուսումնական պլաններով խորացված ուսուցմամբ առարկաներից մեկն աշխարհագրությունն է (հոսքային բաղադրիչ 1), ապա այն ուսումնասիրվելու է 10-րդ դասարանում շաբաթական 3 ժամով, 11-րդ դասարանում՝ 5 ժամով, 12-րդում՝ 8 ժամով։ Մյուս դեպքերում որպես ուսպլանի հարակից առարկա «Աշխարհագրությունը» պետք է դասավանդվի 10-րդ դասարանում 2 կամ 1 դասաժամով, 11-րդ և 12-րդ դասարաններում շաբաթական 1 դասաժամով՝ ընդհանուր հոսքի համար կազմված ծրագրով, իսկ որպես բնագիտամաթեմատիկական և հումանիտար հոսքերի առարկա կարող է դասավանդվել՝ 10-րդ և 11-րդ դասարաններում 1-ական դասաժամով՝ համապատասխան ծրագրով։ Ընդհանուր հոսքում «Աշխարհագրություն» առարկան ուսումնասիրվում է միջնակարգ հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակով։ Ընդհանուր և տարբերակված հոսքերում դպրոցական բաղադրիչից ԿԳ նախարարության կողմից երաշխավորված առարկայացանկից աշխարհագրական գիտելիքներ հաղորդող դասընթացներին մեկ ժամ հատկացվելու դեպքում նպատակահարմար է այն տրամադրել «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ», «Հայաստանի պատմական աշխարհագրություն», «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ) առարկաներին։ Տարբերակված հոսքերի համար դպրոցական բաղադրիչից դասաժամ ավելանալու և դպրոցում համապատասխան պայմանների առկայության դեպքում կարելի է հումանիտար հոսքի աշխարհագրության և պատմության ենթահոսքերում այն հատկացնել «Հայաստանի պատմական աշխարհագրություն», բնագիտամաթեմատիկական հոսքում՝ «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» դասընթացներին։ Ավագ դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի չափորոշչին, ընդհանուր, խորացված հոսքային և 10-11-րդ դասարանների համար նախատեսված 1-ժամյա ծրագրերին, թեմատիկ պլաններին և դրանց պարզաբանումներին կարող եք ծանոթանալ ինտերնետային www.aniedu.am կայքում։
Ծրագրեր Աշխարհագրության ուսուցումը միջին և ավագ դպրոցներում կկազմակերպվի գործող 12-ամյա դպրոցի «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների չափորոշիչներով ու ծրագրերով։ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում այն սովորողները, որոնք ընտրել են աշխարհագրությունը որպես պետական ավարտական քննություն, համաձայն
60 գործող կարգի՝ պետք է կրկնեն առարկայի հիմնական և ավագ դպրոցի ծրագրային նյութը։
Դասագրքեր Նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում գործածության են երաշխավորված հետևյալ դասագրքերը. 6-րդ դասարան-Աշխարհագրություն, Ա.Հովսեփյան, Ա.Գրիգորյան,Մ. Մանասյան, «Աստղիկ Գրատուն», 2013։ 7-րդ դասարան-Աշխարհագրություն, Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, «ՄԱՆՄԱՐ», 2013: 8-րդ դասարան-Աշխարհագրություն, Մ. Մանասյան, Ռ. Մարգարյան, Ա. Հովսեփյան, Գ. Հովհաննիսյան, «ՄԱՆՄԱՐ», 2014: 9-րդ դասարան-Հայաստանի աշխարհագրություն, Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, «Տիգրան Մեծ», 2014, 2015։ 10-րդ դասարան-Ընդհանուր աշխարհագրություն, Մ. Մանասյան և ուրիշ., «Զանգակ», 2010։ 11-րդ դասարան-Ընդհանուր աշխարհագրություն, Ա. Պոտոսյան և ուրիշներ, «Զանգակ», 2010։ 12-րդ դասարան- Ընդհանուր աշխարհագրություն, Մ. Մանասյան և ուրիշներ, «Զանգակ», 2011։
Ուսուցչի մեթոդական ձեռնարկներ 1. Աշխարհագրություն. Ուսուցչի ձեռնարկ, 6-րդ դասարան, Ա. Հովսեփյան, Ա. Գրիգորյան, «Աստղիկ Գրատուն», 2013։ 2. Աշխարհագրություն. Ուսուցչի ձեռնարկ 7-8-րդ դասարանների համար, Ա.Հովսեփյան,Գ.Հովհաննիսյան, «ՄԱՆՄԱՐ», 2013։ 3. Հայաստանի աշխարհագրություն, Ուսուցչի ձեռնարկ, 9-րդ դասարան, Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, «Տիգրան Մեծ», 2014։ 4. Ընդհանուր աշխարհագրություն. 10-12-րդ դասարաններ, Ուսուցչի ձեռնարկ, Ա. Հովսեփյան և ուրիշներ, «Զանգակ», 2010։
Ուսումնաօժանդակ գրականություն 1. Խ.Սարգսյան, Աշխարհագրության դասավանդման մեթոդիկա, «Զանգակ-97», 2002։ 2. Աշխարհը և պետությունները, աշխարհագրական ատլաս, «Մակմիլան Արմենիա», Երևան, 2003։ 3. Լ.Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ , ԵՊՀ, 2004։ 4. Լ.Վալեսյան, Քաղաքական աշխարհագրություն , ԵՊՀ, 2005։ 5. Ա. Խաչատրյան, Աշխարհագրության խնդրագիրք+, «Արևիկ», 2012։ 6. Ա. Խաչատրյան, Աշխարհագրություն, «Էդիթ Պրինտ», 2016:
61 7. Աշխարհագրության ատլաս 6-րդ դասարանի համար, «ՄակմիլանԱրմենիա», 2008, 2012։ 8. Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (մասշտաբ՝ 1։300.000) և աշխարհի ֆիզիկական, քաղաքական 12 անուն թեմատիկ քարտեզներ, «Գեոքարտ», 2004։ 9. Վ. Մխիթարյան, Հայաստանի աշխարհագրական ատլաս, «ՄԱՆՄԱՐ», 2015: 10. Մ. Մանասյան, Ա. Խաչատրյան, Աշխարհագրության ընթացիկ գնահատման առաջադրանքների ժողովածու , Երևան, 2007։ 11. Աշխարհագրություն, Ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ, հեղինակներ՝ Ա. Հովսեփյան և ուրիշ., 2007։ 12. Ա. Խաչատրյան և ուրիշ., Աշխարհագրություն, Ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ (գնահատում), 2009։ 13. Աշխարհի քաղաքական, Հայկական լեռնաշխարհի ֆիզիկական, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական և վարչատարածքային քարտեզներ, «Մակմիլան-Արմենիա», 20082009 թթ., «ՄԱՆՄԱՐ», 2010։ 14. 2015թ. պետական ավարտական և միասնական քննությունների թեստային առաջադրանքների շտեմարան (Գիրք առաջին, Գիրք երկրորդ, Գիրք երրորդ): Արմեն Հովսեփյան Աշոտ Խաչատրյան ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ 2016-17 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ • Ծրագիր. դասագրքեր Նոր ուսումնական տարում գործածության են երաշխավորված 2012 թ. ԿԳ նախարարի կողմից հաստատված հանրակրթական հիմնական դպրոցի 5-6-րդ դասարանների «Բնագիտություն» առարկայի բեռնաթափված, լրամշակված չափորոշիչն ու ծրագիրը: Գործածության են երաշխավորված մնում 5-6-րդ դասարանների համար «Աստղիկ գրատուն» հրատարակչության կողմից ստեղծված «Բնագիտություն 5» և «Բնագիտություն 6» դասագրքերը, հեղ. Է.Ղազարյան և այլք, 2013-2014թթ. և «Զանգակ» հրատարակչության «Բնագիտություն 5», «Բնագիտություն 6» դասագրքերը (հեղ. Գ.Պետրոսյան և այլք), 2013-2014թթ: Երկու դասագրքերի հետ մեկտեղ դպրոց են մտել համապատասխան ուսուցչի ձեռնարկները: • Ներառական կրթություն 2015 թ. մշակվել է մտավոր հետամնացություն ունեցող սովորողների համար նախատեսված բնագիտության առարկայական ծրագիրը, որում բովանդակային նյութը ներկայացված է չափորոշչային նվազագույն պահանջների մակարդակին համապատասխան: Ծրագրով առաջնորդվելիս անհրաժեշտ է
62 ուսումնական գործունեություն իրականացնել նրանց կրթական կարիքներին և հնարավորություններին համապատասխան: Այդ պատճառով էլ ծրագրում առաջարկվող գործողությունները, ներկայացվող պահանջները ավելի շատ ուսուցչի կողմից խորհրդատվական, ուղղորդող և կողմնորոշող գործառույթներ են: Ներկայացված ծրագրում առարկայի առանձին թեմաների նշված օրինակելի ժամաքանակը զուտ պայմանական է՝ կապված ներառված աշակերտի հնարավորություններով, և անհրաժեշտության դեպքում կարող է ենթարկվել փոփոխության: • Գործնական աշխատանքների կատարումը Իր բնույթով «Բնագիտություն» առարկան փորձարարական գիտություն է: Բնագիտության դասընթացում բավարար տեղ է հատկացված գործնական աշխատանքներին, լաբորատոր և ցուցադրական փորձերին: Որոշ փորձարարական աշխատանքներ աշակերտները կարող են կատարել նաև տանը` ինքնաշեն սարքերի օգնությամբ: «Բնագիտություն» առարկայի գործնական աշխատանքների թեմաները ներկայացված են առարկայական ծրագրերում, որոնք ենթակա են պարտադիր կատարման: Մեկ կիսամյակի ընթացքում կատարված գործնական աշխատանքներից ցանկացած երկուսը գնահատվում են և սյունով անցկացվում դասամատյանում: Իսկ մնացած գործնական աշխատանքների համար աշակերտները գնահատվում են ընտրողաբար և դասամատյանում լրացումն իրականացվում է այնպես, ինչպես բանավոր հարցման ժամանակ: Այն դպրոցներում, որոնցում բացակայում են անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր, ծրագրով նախատեսված գործնական աշխատանքները կարող են փոխարինվել համանման այլ փորձերով, համակարգչային վիրտուալ փորձերով և փորձարարական բնույթի խնդիրներով: • Գնահատում 2016-17 ուստարում սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման համար հիմք են ընդունել «2016-2017 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ» մեթոդական ցուցումները, որոնք զետեղված են ԿԱԻ-ի www.aniedu.am համացանցային կայքում: Ըստ սովորողների առաջադիմության գնահատման մեթոդաբանության ընթացիկ գնահատումը բաղկացած է երկու փոխլրացնող ձևերից` միավորային (ամփոփիչ) գնահատում, ուսուցանող (ձևավորող) գնահատում: Ուսուցիչներին խորհուրդ է տրվում առավել ակտիվ կիրառել ուսուցանող գնահատման տարբեր եղանակներ: Ուսուցիչները սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ինչպես միավորային, այնպես էլ հայտորոշիչ գնահատման համար կարող են օգտվել հրատարակված բավականին հարուստ գրականությունից, որոնք տված են առանձին ձեռնարկներով կամ դասագրքերին կից
63 ուսուցչի ձեռնարկներում: Անհրաժեշտության դեպքում ուսուցիչները կարող են առաջադրանքները ձևափոխել, լրամշակել, կամ կազմել նոր առաջադրանքներ, հիմք ընդունելով չափորոշչային պահանջները: • Մշտադիտարկման արդյունքներից բխող խնդիրներ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում մշտադիտարկումներ էին իրականացվել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մի շարք դպրոցներում: Մշտադիտարկումների նպատակն էր ուսումնասիրել ուսուցչի գործունեությունն իր բոլոր դրսևորումներով (դասալսումներ, օրվա դասի պլան, թեմատիկ պլանավորում, չափորոշչահեն ուսուցում, գնահատում /հայտորոշիչ և ամփոփիչ/, գործնական աշխատանքներ, մեթոդմիավորման աշխատանքների հետ ծանոթացում և այլն): Բնագիտություն դասավանդող ուսուցիչների մշտադիտարկումների արդյունքների վերլուծությամբ պարզվել է. • Դասավանդող ուսուցիչը /քիմիկոսը, կենսաբանը, ֆիզիկոսը կամ աշխարհագետը/ հիմնականում խորացնում է բնագիտության իր մասնագիտական բաժինը, իսկ մյուս բաժիններին առավել քիչ ուշադրություն է դարձնում. • Ձևականորեն ուսուցիչների հիմնական մասն ունի համապատասխան օրվա դասի պլան, սակայն դրանք ոչ միշտ են արտացոլվում դասավանդման գործընթացում, հատկապես հստակ չեն երևում կրթության բովանդակային բաղադրիչներին համապատասխան ակնկալվող արդյունքները: Երբեմն օրվա դասի պլաններում ակնկալվող արդյունքների փոխարեն տրվում են ուսուցչի գործողությունները (ուսուցչակենտրոն ուսուցում): • Կրթության բովանդակային բաղադրիչներից արժեքային համակարգի ձևավորմանը քիչ ուշադրություն է դարձվում: Իրականում բնության պահպանութունը, բնական երևույթներին ծանոթ լինելը, առօրյա կյանքում կիրառվող զանազան նյութերի հետ վարվելու կանոնների իմացությունը, սեփական առողջությանը հետևելը կարևորագույն արժեքներ են, որոնք ձևավորվում են հատկապես բնագիտության դասերին: • Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսուցիչները հիմնականում աշխատում են ավանդական մեթոդներով, իսկ ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակակից ձևերն ու մեթոդները կիրառում են մասնակիորեն: Համագործակցային մեթոդներով դասավանդվող դասերի ժամանակ մեթոդի ոչ բոլոր փուլերն են իրականացվում: Սոցիալական հմտությունների ձևավորմանը ուշադրություն չի դարձվում կամ շատ քիչ է դարձվում, ժամանակի բաշխումը ճիշտ չեն կարողանում կատարել, հաճախ չեն հասցնում գնահատել. • Չափորոշչահեն կրթություն իրականացնելու համար ուսուցիչները դեռևս չունեն բավարար կարողություններ և հմտություններ, ուստի հանդիպում են տարբեր բնույթի դժվարությունների, հատկապես գնահատման սյունակաշար կազմելիս: Այս կարևոր խնդիրների լուծմանը ԿԱԻ-ի մասնագետները մեծ ուշադրություն են դարձրել 2015-16 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված վերապատրաստման դասընթացներում:
64 • Մեթոդական երաշխավորություններ Կրթության ազգային ինստիտուտը շարունակում է իր մեթոդական օժանդակությունը հանրապետության մանկավարժական կադրերին: Վերամշակվել և լրամշակվել են ուսուցիչների նախաատեստացիոն մասնագիտական զարգացման դասընթացների մոդուլները, և կազմակերպվել են վերապատրաստումներ` նոր ոճով: Այս ուստարում ևս բնագիտության ուսուցիչների համար պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ և մշտական խորհրդատվություններ: Դասի պլանավորումը, ուսուցչի աշխատանքի ուղղորդիչ խթանը և հաջողության գրավականն է, ինչը չպետք է ձևական բնույթ կրի: Դասը պլանավորելիս և կատարված աշխատանքները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները: Ուսուցման գործընթացում կարևորելով ակտիվ ուսուցման դերը, հարկ է հաճախակի անդրադառնալ ինտերակտիվ, համագործակցային ուսուցման մեթոդների կիրառմանը, ինչի շնորհիվ աշակերտների համար դասերը դառնում են հետաքրքիր, ձևավորվում են որոշակի սոցիալական և գործնական հմտություններ, կարողություններ և արժեքներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնագիտության դասընթացը ինտեգրված ձևով նախնական պատկերացումներ է տալիս բնագիտական չորս առարկաների` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության մասին` հիմք ստեղծելով դրանց հետագա համակարգված ուսումնասիրության համար: Ուստի դասընթացը պահանջում է դասավանդման յուրօրինակ մոտեցում: Առարկայի նկատմամբ սովորողների մոտ հետաքրքրություն առաջացնելու նպատակով ուսուցիչն առավել շատ պետք է օգտվի դասավանդման նորագույն մեթոդներից և նյութը մատուցի առավելագույնս թեթև և մատչելի : Անհրաժեշտ է հաճախակի կազմակերպել էքսկուրսիաներ և դաշտային աշխատանքներ: Բազմաթիվ փորձեր կարելի է կատարել նաև աշակերտների օգնությամբ՝ այս ձևով նպաստելով սովորողների տրամաբանական մտածողության և փորձարարական հմտությունների զարգացմանը: Այս առումով կրթության ազգային ինստիտուտի համապատասխան մասնագետները պատրաստ են օգնելու բնագիտության ուսուցիչներին՝ առարկայի դասավանդումն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Տարվա ընթացքում առարկայի մասին հանգամանալի տեղեկատվություն կարելի է ստանալ նաև www.aniedu.am համացանցային կայքից: Կարինե Ավետիսյան